«Գլադիատոր 2» (անգլ.՝ Gladiator 2) պատմական գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսոր Ռիդլի Սքոթը։ Այն Գլադիատոր ֆիլմի շարունակությունն է։ Ֆիլմի նկարահանման պլանների մասին հայտարարվել են 2001 թվականից։ 2023 թվականի փետրվարին հայտնի է դարձել ծրագրված ֆիլմի մասին։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի հունվարը։
Ֆիլմի երրորդ և չորրորդ մասերն էկրան կբարձրանան 2026-2027 թվականներին։
«Գլադիատոր» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ՀռոմումԿոմմոդոս կայսեր օրոք (180-192)։ «Գլադիատոր 2»֊ում տեղի են ունենում 20 տարի անց՝ 200 թվականին՝ Սեպտիմիոս Սևերոս կայսեր օրոք։ Ֆիլմի գլխավոր հերոսը Կոմմոդոսի եղբորորդի Լուսիուսն է[7], որը մեծացել է և հայտնվել է Հռոմեական պատերազմների և քաղաքական խարդավանքների կենտրոնում։ Նա «Հաննո» անունով կնոջ՝ Արիշատի հետ ապրում է Հյուսիսային Աֆրիկայի Նումիդիայում։ Հռոմեական կայսրությունը ներխուժում է Նումիդիա, նրան գերի է վերցնում և ստիպում դառնալ գլադիատոր։ Հռոմ վերադառնալիս նա հանդիպում է իր մորը՝ Լուսիլլային, որի դերը կրկին մարմնավորում է Քոնի Նելսենը։ Ֆիլմում զարգանում են ուժային և քաղաքական խաղեր, իսկ Լուսիոսը պայքարում է հոր՝ Մաքսիմուսի հիշատակը պաշտպանելու և իր սեփական ճակատագիրը գտնելու համար։ Ֆիլմում հանդիպվում են մի շարք գլադիատորական մարտեր։