Գիրշ Գլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիրշ Գլիկ
իդիշ՝ הירש גליק
Ծնվել էապրիլի 24, 1922(1922-04-24)
ԾննդավայրՎիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Վախճանվել է1944[1][2][3][4][5][6][7][7]
Վախճանի վայրԷստոնիայի Հանրապետություն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուեբրայերեն և իդիշ
ՔաղաքացիությունԼիտվա[8]
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԱնդամակցությունFareynikte Partizaner Organizatsye?
Hirsh Glick Վիքիպահեստում

Գիրշ Գլիկ (իդիշ՝ הירש גליק՝ Հիրշ Գլիկ, ապրիլի 24, 1922(1922-04-24), Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - 1944[1][2][3][4][5][6][7][7], Էստոնիայի Հանրապետություն), հրեա բանաստեղծ, լեգենդար «Պարտիզանական հիմնի» հեղինակը, «Յունգ Վիլնե» գրական խմբակի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է աղքատ ընտանիքում, 1938 թվականին նա ստիպված դադարեցրել է դպրոցական ուսումը ֆինանսական դժվարությունների պատճառով: Նա աշխատել է որպես գործակատար, ապա բանվոր ստվարաթղթի գործարանում: Նա 1935 թվականից ստեղծագործել է եբրայերեն, ապա գրել է իդիշով «Յունգ Վիլնե» գրական խմբակի ազդեցությամբ[9]։ 1940-1941 թվականներին նրա բանաստեղծությունները տպագրվել են «Վիլներ Էմես» թերթում, Վիլնյուսի «Շտալ» («Շողեր») ամսագրում և Կաունասի «Նայե Բլետեր» («Նոր էջեր») պարբերականում։ Մի խումբ գործընկերների հետ հիմնել է «Յունգվալդ» ամսագիրը («Շիվ»):

1941 թվականին հայտնվել է Վիլնյուսի գետտոյում: Այնտեղ նա ակտիվորեն մասնակցել է ընդհատակյա գործունեությանը (Պարտիզանական միացյալ կազմակերպություն) և շարունակել բանաստեղծություններ գրել: 1942 թվականին նա գրել է «Շտիլ դը Նախտ» («Գիշերը հանգիստ է») երգի տեքստը, որ նվիրված է պարտիզան Իցիկ Մացկևիչի ու Վիտկա Կեմպների հաջող մարտական գործողությանը, որի արդյունքում պայթեցվել էր գերմանական ռազմական էշելոնը Վիլնյուսի մոտ: Գետտոյում Գլիկը գրել է իր ամենահայտնի երգը՝ «Զոտ նիտ կեյնմոլ» («Երբեք մի ասա»), որը դարձել է Պարտիզանական միացյալ կազմակերպության հիմնը:

1943 թվականի հոկտեմբերին գետտոյի լուծարման ժամանակ նա փորձել է փախչել, սակայն բռնվել է և ուղարկվել Էստոնիայի Գոթֆիլդ ճամբար: 1944 թվականի ամռանը նա փախել է ճամբարից, և հավանաբար բռնվել է ու սպանվել:

Պարտիզանական հիմն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մի՛ ասա, որ դու գնում ես վերջին ճանապարհը» (իդիշ՝ זאָג ניט קיינמאל, אז דו גייסט דעם לעצטן וועג) պարտիզանական հիմնը,որը հայտնի է նաև որպես «Հրեա պարտիզանների օրհներգ», գրվել է 1942 թվականին Պոկրաս եղբայրների գրած մեղեդու հիման վրա: ԽՍՀՄ-ում հրեա պարտիզանների հիմն առաջին անգամ տպագրվել է 1946 թվականին Ա. Սուցկևերի «Ֆուն Վիլներ գետտո» («Վիլենի գետտո») գրքում («Դեր Էմես» հրատարակչություն): Այն թարգմանվել է տասնյակ լեզուներով: Օրհներգի կատարողների շարքում եղել է Պոլ Ռոբսոնը, որն իդիշով կատարել է այն 1946 թվականին Մոսկվայում տեղի ունեցած իր հայտնի համերգի ժամանակ, որ անցկացվել է «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի» ընթացքում[10]:

Օրհներգի տեքստը փորագրված է Բաթ Յամում հրեա պարտիզաններին նվիրված հուշարձանի վրա:

Ամեն տարի Վարշավայի գետտոյում տեղի ունեցած ապստամբության օրը նշելիս Լեհաստանի բանակի երգչախումբն այն կատարում է իդիշով[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119100487 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Digital Library for Dutch Literature — 1999.
  3. 3,0 3,1 3,2 Swartz A. Open Library — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Faceted Application of Subject Terminology
  5. 5,0 5,1 5,2 LIBRIS
  6. 6,0 6,1 6,2 muziekweb.nl
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Discogs — 2000.
  8. LIBRIS — 2012.
  9. Гирш Глик на yiddishmusic.jewniverse.info (ռուս.)
  10. Zog Nit Keyn Mol — Hirsh Glick — sung by Paul RobesonԿաղապար:Ref-yi
  11. Левин А.։ «Гирш Глик. Гимн еврейских партизан»։ Заметки по еврейской истории։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-01-ին։ Վերցված է 2011-12-1 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]