Գիրդադյուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նախկին բնակավայր
Գիրդադյուլ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԳյոյգյոլի շրջան
Տվյալ կարգավիճակում1918 թվականից
Բնակչություն1140 մարդ (1914)

Գիրդադյուլ, նախկին հայկական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Գյոյգյոլի շրջանում: Մինչև 1918 թվականը եղել է ամբողջությամբ հայաբնակ գյուղ: Ներկայումս գյուղատեղի շրջկենտրոն Գյոյգյոլ 33 կմ հարավ, Կոկիսոն (Գյոկչայ) գետի աջ կողմում, Բզավանդ գյուղի դիմաց[1]։

Պատմական հուշարձջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում եղել են բազմաթիվ արժեքավոր պատմական հուշարձաններ, որոնցից են Սուրբ Աստվածածին եկեղեցին, հնագույն գերեզմանոցը։ Եկեղեցին չի պահպանվել, իսկ գերեզմանոցը գրեթե ավերված է[2][1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997, էջ 39:
  2. Մ. Բարխուտարյանցը գյուղի տարածքից հավաքել ու հրատարակել է 4 արձանագրություն։