Գիտության մասին խելացի մարդու ուղեցույցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտության մասին խելացի մարդու ուղեցույցը
անգլ.՝ The Intelligent Man's Guide to Science
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէսսե
ՀեղինակԱյզեկ Ազիմով
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1960
ՀրատարակչությունBasic Books?
Նախորդasimov's guide to science?
ՀաջորդThe new Intelligent Man's Guide to Science?

«Գիտության մասին խելացի մարդու ուղեցույցը», ըստ ֆեմինիստների՝ «Գիտության մասին խելացի տղամարդու ուղեցույցը» (The Intelligent Man's Guide to Science), ամերիկացի գրող և գիտնական Իսահակ Ազսիմովի գիտությունների վերաբերյալ ընդհանուր ուղեցույց։ Առաջին անգամ հրատարակվել է 1960 թվականին Basic Books գիտական գրքերի ամերիկյան հրատարակչության կողմից։Վերանայված տարբերակները հրատարակվել են տարբեր վերնագրերով, ինչպիսիք են՝ «Գիտության մասին խելացի մարդու նոր ուղեցույցը» (1965), «Գիտության մասին Ազիմովի ուղեցույց» (1972 թ.) և «Գիտության մասին Ազիմովի նոր ուղեցույց» (1984)։

Գիրքը դրական արձագանքների է արժանացել. այն գնահատվել է որպես գիտության վերաբերյալ լավ գրված աշխատանք։

Նախապատմություն և հրապարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Basic Books հրատարակչությունից Լեոն Սվիրսկին 1959 թվականին Ազիմովի հետ առաջին անգամ խոսել է գիտության մասին ընդհանուր պատկերացում տվող գիրք գրելու մասին, և նրանք մայիսի 13-ին հանդիպել են Ազիմովի տանը՝ քննարկելու մանրամասները։ Վեց օր անց Ազիմովը գիրքը գրելու պայմանագիր է ստացել՝ 1500 դոլար կանխավճարով[1]162։ Այդ ժամանակ Ազիմովը մեկ տարի էր, ինչ թողել էր դասախոսական պարտականությունները Բոստոնի համալսարանում և իրեն ամբողջովին նվիրել էր գրքեր գրելուն։ Նա արդեն հրատարակել էր 11 ոչ գեղարվեստական գիրք, այդ թվում՝ գրքեր քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության մասին, քոլեջի մակարդակի կենսաքիմիայի դասագիրք և գիտական շարադրությունների ժողովածու։ Այնուամենայնիվ, նա մի պահ երկմտել է ամբողջ գիտության վերաբերյալ մեծ գիրք գրելու հեռանկարից, և նա հետաձգել է պայմանագրի ստորագրումը մինչև հուլիսի 15-ը՝ ընկերոջ (և ապագա կնոջ) Ջանեթ Ջեփսոնի խրախուսանքը[1]165–166։

Գրքի վերնագիրն առաջարկել է Լ. Սվիրսկին, որն ընտրվել է որպես կանխամտածված հարգանքի տուրք Բեռնարդ Շոուի «Սոցիալիզմի և կապիտալիզմի մասին խելացի կնոջ ուղեցույցը» (1928) գրքին[1]179։ Ազիմովը մտավախություն ուներ, որ այդ անվանումը կարող էր ընկալվել որպես էլիտար և նվաստացուցիչ, և որպես այլընտրանք առաջարկել է «Գիտության ուղեցույց բոլորի համար» անվանումը, սակայն Սվիրսկին չի համաձայնվել։ Տարիներ անց, երբ նյարդայնացած ֆեմինիստները նրան հարցրել են, թե ինչու է գիրքը սահմանափակվում տղամարդկանց համար, Ազիմովը պնդել է, որ վերնագրի «խելացի մարդը» (intelligent man) իր մասին է[1]179–180. այդպիսով գրքի երրորդ հրատարակությունը վերնագրվել է «Գիտության մասին Ազիմովի ուղեցույց» (Asimov's Guide to Science)։ Ըստ Սվիրսկիի գիրքը պետք է սահմանափակվեր 20-րդ դարում կատարված գիտական նվաճումներով։ Ազիմովը, սակայն, գերադասել է պատմականորեն մոտենալ յուրաքանչյուր ոլորտին՝ սկսած հին հույներից կամ, առնվազն, Գալիլեո Գալիլեյից։Որպես կանոն, երբ Ազիմովին տալիս էին խմբագրական ցուցումներ, որոնց հետ նա համաձայն չէր, նա անտեսում էր դրանք և գիրքը գրում էր այնպես, ինչպես ցանկանում էր[1]183։ Գիտության տարբեր ոլորտները կազմելով Ազիմովը նախընտրել է սկսել տիեզերքից որպես ամբողջություն և աստիճանաբար շրջանակը նեղացնելով այնքան, մինչև վերջում հասել է ուղեղի ներսը[1]179–180։

Ազիմովը սկսել է աշխատել գրքի վրա հոկտեմբերի 2-ին և պարզել է, որ իր մտավախություններն իզուր էին. նա, առանց որևէ դժվարության, օրական գրում է 6000-ից մինչև 10000 բառ[1]183–184։ 1958 թվականի հունվարի 27-ին Ազիմովը կարողացավ ավարտված ձեռագրի առաջին կեսը հանձնել Basic Books հրատարակչությանը[1]185–186, սակայն մեկ ամիս անց հանդիպման ժամանակ Սվիրսկին առաջարկել է գիրքը կիսով չափ կրճատել, որպեսզի այն տեղավորվի մեկ հատորի մեջ[1]188–189։ Այդ պահին Ազիմովին մնացել էր երկու գլուխ, որ գիրքն ավարտեր, բայց եթե գիրքը ենթարկվելու էր նման արմատական կրճատումների՝ այն ավարտելու պատճառ չտեսնելով, նա դադարեցրել է աշխատանքը[1]190։ Ազիմովը վերսկսել է աշխատանքն այն բանից հետո, երբ մարտի 11-ին տեղեկացվել է, որ Սվիրսկին չի փորձի կիսով չափ կրճատել գիրքը, փոխարենը կհրատարակի այն երկու հատորով[1]190–191։ Սվիրսկիի պնդմամբ գիրքը ներառել է գենետիկ Ջորջ Բիդլի գրած ներածականը։ Ազիմովը համարել է, որ իր աշխատանքն ուրիշի կողմից գրված ներածության կարիքը չունի, և չնայած, որ Բիդլի ներածությունը շատ էլեգանտ է գնահատել, նա սրտնեղել է դրա ընդգրկումից[1]195։ Ազիմովը վերջին գլուխները հանձնել է Basic Books գրահրատարակչությանն ապրիլի 21-ին[1]193–194, իսկ հավելվածները՝ մայիսի 4-ին[1]194։

Ստուգելով գրքի շարվածքը, Ազիմովը սարսափով նկատել է, որ Սվիրսկին շարունակում է կրճատել գրքի նյութի մոտ 30%-ը։ Ազիմովը հնարավորինս շատ տեղեկություններ է ավելացրել շարվածասյուներում, բայց այնուամենայնիվ, դա նրան չի գոհացրել[1]195–196։

«Գիտության մասին խելացի մարդու ուղեցույցը» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1960 թվականին Basic Books գրահարատարակչությունում։ Այն հրատարակվել է վերանայված հրատարակություններով՝ 1965 թվականին «Գիտության մասին խելացի մարդու նոր ուղեցույց, 1972 թվականին «Գիտության մասին Ազիմովի ուղեցույց» և 1984 թվականին «Գիտության մասին Ազիմովի նոր ուղեցույց» վերնագրերով[2]։

Արձագանքներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիտության մասին խելացի մարդու ուղեցույցը» գրքի մասին դրական են արձագանքել ֆիզիկոս Դերեկ Փրայսը՝ Science և Ֆլոյդ Ք. Գեյլը՝ Galaxy Science Fiction ամսագրերում[3], ինչպես նաև Ջոն Պֆայֆերը՝ The New York Times ամսագրում ոչ միանշանակ ակնարկով է հանդես եկել։

Փրայսը Ազիմովի ստեղծագործությունը նորություն է համարել գիտահանրամատչելի գրականությունում։ Ըստ Փրայսի, Ազիմովն ուսումնասիրել է ամբողջ ժամանակակից գիտությունը։ Ըստ Գեյլի, Ազիմովը լավ է գրում և նույնիսկ դժվար հասկացությունները հեշտ ըմբռնելի է դարձրել[3]։ Ըստ Պֆայֆերի, Ազիմովը փորձել է դիտարկել գիտության չափազանց շատ ասպեկտներ իրեն հասանելի սահմանափակ տարածքում և նյութերը սեղմել է «այն աստիճանի, որ արդյունքում գրեթե ստացվել է զարգացումների ցուցակ, որոնց միջև անցումները ոչ ադեկվատ են»։ Եվ եզրակացրել է, որ Ազիմովը «լավ ներածություն է պատրաստել ժամանակակից հետազոտությունների համար», որ «ավելի լավ կլիներ, եթե նա ավելի շատ զբաղվեր այն եզակի, ստեղծագործական գրությամբ, որին նա այդքան ակնհայտորեն ընդունակ է»։

«Գիտության մասին խելացի մարդու ուղեցույցը» գիրքն առաջադրվել է «Ազգային գրքի մրցանակի» (National Book Award) ոչ գեղարվեստական գրականության անվանակարգում՝ պարտվելով լրագրող Ուիլյամ Լ. Շիրերի «Երրորդ ռեյխի վերելքն ու անկումը» (1960)[1]224։ Ազիմովը հայտարարել է, որ «Գիտության մասին խելացի մարդու ուղեցույցը» գրքի շնորհիվ նա ճանաչվել է գիտական գրականության ոլորտի խոշոր գործիչ[1]239–241։

«Գիտության մասին Ազիմովի ուղեցույցը» վերանայվել է Ջոն Չենեյի կողմից «Ժամանակակից ֆիզիկա» գիտական ամսագրում[4][5]։ «Գիտության մասին Ազիմովի նոր ուղեցույցը» դրական արձագանքների է արժանացրել Փոլ Ստյուվեն՝ Quill & Quire կանադական ամսագրում[6], Մարգրետ Ջ. Մաքֆադենը՝ «Երիտասարդության պաշտպանների ձայն» (Voice of Youth Advocates) դեռահասային գրական հանդեսում[7] և Ռոբերտ Հ. Բելը՝ Science Books & Films-ում[8], ինչպես նաև ոչ միանշանակ գրախոսական է գրել Է. Լ. Ուիլյամսը «Choice»-ում[9]։ Գիրքը գրախոսվել է նաև Ջիմ Փիրիի կողմից՝ Chemical Engineer-ում և գենետիկ Հ. Բենթլի Գլասի կողմից՝ The Quarterly Review of Biology կենսաբանական ամսագրում[10][11]։

Ստյուվեն գիրքն համարել է լավ գրված և Ազիմովին է վերագրել «Գիտության մասին Ազիմովի ուղեցույցը» գրքի հրատարակումից հետո եղած տեխնոլոգիայի զարգացումները[6]։ Մաքֆադենը գիրքը համարել է հաճելի ընթերցվող, և գովել է Ազիմովին՝ «դինոզավրերից մինչև ռոբոտներ, արեգակնային համակարգից մինչև ֆիզիկայի նոր հայտնագործություններ» նոր տեղեկություններ ներկայացնելու համար[7]։ Բելը գիրքը համարել է մանրակրկիտ և գրավիչ՝ Ազիմովին վերագրելով «աստղագիտության, երկրաբանության, ֆիզիկայի և քիմիայի հանրագիտարանային գիտելիքներ» և «օրգանական քիմիայի, բջջային ֆունկցիայի և տեսության, մանրէաբանության, մարդու մարմնի և նրա կարիքների, էվոլյուցիայի և մտքի զգալի իմացություն և գիտելիքներ», ինչպես նաև օգտակար «պատկերներ, էսքիզներ և քարտեզներ» տրամադրելու համար[8]։ Ուիլյամսը գովաբանել է Ազիմովին արհեստական ինտելեկտի, համակարգիչների, քաղցկեղի, արեգակնային համակարգի, քվազարների, սև խոռոչների, էվոլյուցիայի և էներգետիկ ճգնաժամի մասին նորացված մեկնաբանություններով տեղեկությունների համար, սակայն հիասթափեցնող է համարել գենային ինժեներիայի վերաբերյալ թարմ տեղեկությունների բացակայության համար։ Ուիլյամսը նաև նշել է, որ «լուսանկարները քիչ են, և դրանց որակն այնքան էլ լավը չէ, որքան 1972 թվականի հրատարակության մեջ։ Բովանդակության աղյուսակը բաժանված է շատ օգտակար ենթավերնագրերի, ինչը հեշտացնում է այն որպես արագ տեղեկատու օգտագործելը։ Անվանումները և առարկայական ինդեքսները լավն են»[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Asimov, Isaac (1980). In joy still felt : the autobiography of Isaac Asimov, 1954-1978. Internet Archive. Garden City, N.Y. : Doubleday. ISBN 978-0-385-15544-1.
  2. Asimov, Isaac (1984). Asimov's New Guide to Science. New York: Basic Books. էջեր iv, xv–xvi. ISBN 0-465-00473-3.
  3. 3,0 3,1 Gale, 1961
  4. Cheney, 1977
  5. «Contemporary Physics». Taylor & Francis (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. 6,0 6,1 Stuewe, 1985
  7. 7,0 7,1 McFadden, 1985
  8. 8,0 8,1 Bell, 1985
  9. 9,0 9,1 Williams, 1985
  10. Pirie, 1985
  11. Glass, 1986

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարբերականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]