Գիտնականների տուն (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտնականների տուն
Տեսակկառույց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
ՓողոցAtamanskaya street? (61)
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1909
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Գիտնականների տուն (ռուս.՝ Дом учёных), առանձնատուն Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի կենտրոնում։ Գտնվում է Ատամանսկայա փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը 1909 թվականին մոդեռն ոճով կառուցել է ինժեներ, Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժնի դասախոս, Գ. Մ. Սալնիկովը։ Նախագծի հեղինակն այս տանն ապրել է մինչև 1911 թվականը, երբ այն վարձակալությամբ հանձնել է ինստիտուտի գրադարանին, իսկ ինքը տեղափոխվել է բակային կցաշենք։ Գրադարանը շուտով դարձել է համալսարանի մշակութային կենտրոնը, իսկ Սալնիկովի տունը հայտնի է դարձել որպես Գիտնականների տունը, որտեղ պոլիտեխնիկի ուսուցիչները հանգստանում և աշխատում էին։

1985-1993 թվականներին շենքը զբաղեցրել է արհեստակցական միությունների քաղաքային կոմիտեն, 1993 թվականին՝ քաղաքապետ Ն. Ի. Պրիսյաժնյուկն այն վարձակալությամբ հանձնել է կազակներին։ Տասը տարի այս շենքում է տեղակայվել Դոնի զորքի Նովոչերկասկի կազակական շրջանի ատամանական վարչությունը։ 2003 թվականին շրջանային ատաման Ա. Պ. Վոլկովը կազակների կառավարությունը տեղափոխել է քաղաքային մշակույթի տուն։ 2000-ական թվականների սկզբին առանձնատունը մի քանի անգամ մի սեփականատիրոջից անցել է մյուսին։ Ճարտարապետության հուշարձանի վիճակը վատթարանում էր։ 2004 թվականին շենքը վերականգնվել է[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածական կազմակերպումը, ճակատների ասիմետրիան, դեկորատիվ տարրերը լիովին համապատասխանում են մոդեռն միտումներին։ Երկհարկանի շենքի կարմիր գծից դուրս է գալիս գլխավոր մուտքը և մետաղյա դեկորատիվ ցանկապատը։ Երկրորդ հարկը դիտվում է որպես վերնահարկ։ Շենքը ասիմետրիկ է՝ բարդ կոնֆիգուրացիայով։ Ճակատամասը երկգույն է, ֆրիզը՝ երկրաչափական ռելիեֆով, քիվերը՝ հարթ։ Ձախ ճակատային հատվածը զարդարում է կլոր աշտարակը՝ կոնաձև մետաղյա տանիքով։ Առաջին հարկի պատուհանների և առջևի դռների շրջանակները ստեղծված են բարդ ձևերով, դրանց բարձրության կեսը կանելյուրներ են, իսկ վերին հատվածը համալրված է վեգետացիոն դեկորացիայով և ամրոցային քարերով։ Ամբողջ ճակատային մասով անցնում է ռելիեֆային գոտի` ընդգծելով վերևի և ներքևի մասերի նախագծման տարբերությունը։ Առջևի երկհարկանի հատվածը պատշգամբով առաջ է բերված, ճակատի աջ անկյունը ամրացված է լայն որմնասյունով։ Առանձնատան դիմացի ցանկապատը, դարպասը մոդեռն ոճի են[3]։ Գլխավոր մուտքի դռան վերևի երկրորդ հարկը զարդարված է լոջիայի ձևով[4]։

Արտաքին պատկերներ
Գիտնականների տուն Նովոչերկասկում


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. «По улице Атаманской» (ռուսերեն). Частная лавочка. 2003 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  3. «Модерн в архитектуре города Новочеркасска» (ռուսերեն). Архитекон. 2014-08. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  4. «Архитектура стиля модерн» (ռուսերեն). Rostov-Region. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.