Գիտեգայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտեգայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Բուրունդի
ՏեղագրությունԳիտեգա
ՎայրԳիտեգա
Հիմնադրվել է1955
Քարտեզ
Քարտեզ

Գիտեգայի ազգային թանգարան (ֆր.՝ Musée National de Gitega, կիռունդիIratiro ry'akaranga k'Uburundi), ազգային թանգարան Բուրունդիի մայրաքաղաք Գիտեգայում[1]։ Ամենամեծ հանրային թանգարանն է Բուրունդիում, թեև նրա հավաքածուն ցուցադրվում է ընդամենը մեկ սենյակում[2] In 2014 it averaged 20–50 visitors per week.[3]: Հիմնադրվել է 1955 թվականին, երբ Բուրունդին դեռևս գտնվում էր Բելգիայի գաղութային լծի ներքո[4]։ Թանգարանի հիմնական խնդիրն ու նպատակն է պահպանել բուրունդիական ժողովրդական, բանահյուսական մշակույթի արտեֆակտները, մշակույթ, որն անկում է ապրում և վերանալու ճանապարհին է՝ մոդեռնիզացիայի ու հասարակական վերափոխումների պատճառով։

Հավաքածուում ընդգրկված են Բուրունդիում ստեղծված, պատմական և ազգագրական արժեք ներկայացնող առարկաներ,(այդ թվում՝ արտեֆակտներ Բուրունդիի միապետների պալատներից)[3]՝ լուսանկարներ, ցեղասպանության մասին վկայող փաստաթղթեր, արվեստի գործեր, թմբուկներ, երաժշտական, պարային գործիքներ, տարազ, կենցաղային իրեր, զարդեր, զինատեսակներ, կահկարասի[5][6]... Ֆինանսական միջոցների սղության պատճառով թանգարանը վերջին շրջանում սակավաթիվ ցուցանմուշներ է ձեռք բերել[3], և հավաքածուն հարստացնելու գործընթացը գրեթե կանգ է առել։

2015 թվականին Բուրունդիում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ լույս է ընծայվել թանգարանի հավաքածուի կատալոգը՝ Le Patrimoine Burundais: le Musée de Gitega խորագրով[7]։

Թանգարանային համալիրում, նրա բուն շինությունից զատ, ընդգրկված է թմբկահարների՝ ոչ հեռու գտնվող սրբավայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Museums in Burundi» (անգլերեն). Africa.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  2. «Musée national de Gitega». Lonely Planet. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 Irambona, Yvette. «Musée national de Gitega: Etat des lieux». Publication de Presse Burundaise. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  4. Burundi - Libraries and museums( Արխիվացված Հոկտեմբեր 2, 2013 Wayback Machine)
  5. Jean Marie Vianney. «National Museum of Gitega» (PDF) (անգլերեն). American Alliance of Museums. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  6. «National Museum in Gitega» (անգլերեն). [ENJOY] BURUNDI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  7. «Un livre pour immortaliser la richesse du Musée national de Gitega». IWACU: Voix du Burundi. 2015 թ․ հունվարի 25. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mapfarakora, Jacques (1992). «Le musée national de Gitega, coopération bilatérale et genèse du musée». Quels musées pour l'Afrique? Patrimoine en devenir: actes des rencontres, Bénin, Ghana, Togo, 18 - 23 novembre 1991. Paris: ICOM.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտեգայի ազգային թանգարան» հոդվածին։