Գիտեգա
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Գիտեգա | ||
| կիռունդի` Gitega | ||
| 3°25′42″S 29°55′30″E / 3.42833°S 29.92500°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Գիտեգա | |
| Հիմնադրված է | 1912 թ. | |
| Մակերես | 22 կմ² | |
| ԲԾՄ | 1504 մետր | |
| Բնակչություն | ▲135 467 մարդ (2020)[1] | |
|
| ||
Գիտեգա[2], նախկինում՝ Կիտեգա[3]) (ֆրանսերեն՝ Gitega), աֆրիկյան Բուրունդի պետության մայրաքաղաքը և այդ երկրի Գիտեգա մարզի վարչական կենտրոնը և մեծ բնակավայրերից մեկը[4]։ Ունի օդանավակայան[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Բուրունդիի նախագահ Պիեռ Նկուրունզիզան հայտարարեց, որ մտադրություն կա երկրի մայրաքաղաքը Բուժումբուրայից տեղափոխելու Գիտեգա[6]։ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին նա հայտնեց, որ եթե Բուրունդիի խորհրդարանը հավանության արժանանացնի իր ներկայացրած նախագիծը, երկրի մայրաքաղաքը կդառնա Գիտեգան[7]։ Խորհրդարանն իր երկու պալատներում հարցը քննարկելուց հետո 2019 թվականի հունվարի 16-ին քվեարկեց մայրաքաղաքը տեղափոխելու առաջարկության օգտին[8]։ Բուժումբուրան շարունակելու է մնալ երկրի տնտեսական մայրաքաղաքն ու առևտրական կենտրոնը[9]։ Բուրունդիի կառավարությանը հանձնարարություն է տրվել երեք տարվա ընթացքում ավարտի հասցնել նոր մայրաքաղաք տեղափոխվելու գործընթացը[10]։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտեգան գտնվում է Բուրունդիի սարահարթի կենտրոնական հատվածում[11]։ Նոր մայրաքաղաքի կենտրոնը ծովի մակերևույթից բարձր է 1658 մետր[12]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության թվաքանակն ըստ տարիների[13].
| 1990 | 2012 |
|---|---|
| 20 700 | 22 989 |
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտեգայում է գտնվում Բուրունդիի ազգային թանգարանը[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.isteebu.bi/wp-content/uploads/2022/01/Annuaire-Statistique-du-Burundi_2020.pdf
- ↑ Словарь современных географических названий
- ↑ Топографические карты Генштаба.
- ↑ «Biggest Cities In Burundi». 2018 թ․ դեկտեմբերի 24.
- ↑ Burundi
- ↑ «Gitega Soon to Become the Capital of Burundi» (անգլերեն). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
{{cite web}}: Invalid|url-status=403(օգնություն) - ↑ «Burundi's Political Capital now is Gitega». Emirates Business. 24.12.2018.
- ↑ Burundi to change its capital city. Би-би-си.
- ↑ Nimubona, Désiré (2018 թ․ դեկտեմբերի 24). «Burundi Moves Political Capital From Bujumbura to Gitega». Bloomberg. Bloomberg L.P. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Burundi to change its capital city». BBC World News. British Broadcasting Company. 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին. «The vote took place on Wednesday and the leader of parliament said the move would take place over three years.»
- ↑ Encyclopedia Britannica. «Gitega (Burundi)». Encyclopedia Britannica Online. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Gitega, Burundi Page» (անգլերեն). Արխիվացված է orld/BY/13/Gitega3.html օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն) - ↑ «Gitega» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Museums in Burundi» (անգլերեն). Africa.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտեգա» հոդվածին։ |
| ||||||||||
