Գիտա Գոպինաթ
Գիտա Գոպինաթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1971 (51 տարեկան) |
Ծննդավայր | Մայսուր, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Delhi School of Economics? (1994), Վաշինգտոնի համալսարան (1996), Փրինսթոնի համալսարան և Լեդի Շրի Ռամ կանաց քոլեջ (1992) |
Գիտական աստիճան | Տնտեսական գիտությունների թեկնածու (2001) |
Մասնագիտություն | տնտեսագետ և international forum participant |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, ԱՄՀ և Չիկագոյի համալսարան |
Ամուսին | Iqbal Singh Dhaliwal? |
Զբաղեցրած պաշտոններ | chief economist? և deputy director? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
![]() |
Գիտա Գոպինաթ (անգլ.՝ Gita Gopinath, դեկտեմբերի 8, 1971, Մայսուր, Հնդկաստան), ծագումով հնդիկ ամերիկացի տնտեսագետ, միջազգային ֆինանսների և մակրոտնտեսության մասնագետ։ Փիլիսոփայության դոկտոր, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (2018) և Էկոնոմետրիկ ընկերության (2018[2]) անդամ։ Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ (2019 թվականի հունվարից), առաջին կինն այդ պաշտոնում[3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտա Գոպինաթն ավարտել է Լեդի Շրի Ռամի անվան իգական քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճան, մագիստրոսի աստիճան է ստացել Դելիի տնտեսագիտական համալսարանում և Վաշինգտոնի համալսարանում, ինչպես նաև տնտեսագիտության դոկտորի կոչում՝ Փրինսթոնի համալսարանում (գիտական ղեկավարներ՝ Քենեթ Ռոգոֆ, Բեն Բեռնանկե և Պիեռ-Օլիվիե Գուրինշա)։ Ներկայում Գիտա Գոպինաթը Հարվարդի միջազգային հետազոտությունների և տնտեսագիտության անվանական պրոֆեսոր է (անգլ.՝ John Zwaanstra Professor), նախկինում՝ Չիկագոյի համալսարանի Բութի անվան բիզնես դպրոցի տնտեսագիտության ասիստենտ-պրոֆեսոր (2001-2005 թվականներ)։ Նա տնտեսագիտություն է դասավանդում Հարվարդում 2005 թվականից։
Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյի միջազգային ֆինանսների և մակրոտնտեսության ծրագրի համատնօրեն։ American Economic Review-ի համախմբագիր (2017 թվականից)։
Ամուսնացած է, ունի որդի։
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 թվականի Համաշխարհային տնտեսական ֆորումում ընտրվել է երիտասարդ համաշխարհային առաջնորդ
- Financial Times-ի վարկածով եղել է 25 Indians to Watch-ի շարքում (2012)
- 2014 թվականին ԱՄՀ-ի կողմից ընդգրկվել է մինչև 45 տարեկան լավագույն 25 տնտեսագետների թվում
- Արժանացել է Վաշինգտոնի համալսարանի վաստակավոր շրջանավարտների մրցանակի (2017)
- Ընդգրկվել է FP Top 100 Global Thinkers-ի շարքում (2019)[5]
- Արտասահմանցի հնդիկների համար սահմանված Pravasi Bharatiya Samman մրցանակի դափնեկիր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.imf.org/en/About/senior-officials/Bios/gita-gopinath
- ↑ «"Congratulations to Professor Gita Gopinath on Her Election to the American Academy of Arts & Sciences!" (19.04.2018)»։ economics.harvard.edu։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-30-ին։ Վերցված է 2019-08-30
- ↑ «"Gita Gopinath Appointed as Chief Economist at the International Monetary Fund" (01.10.2018)»։ economics.harvard.edu։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-30-ին։ Վերցված է 2019-08-30
- ↑ «"Главным экономистом МВФ назначена профессор Гарварда Гита Гопинат" (01.10.2018)»։ tass.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-30-ին։ Վերցված է 2019-08-30
- ↑ «"2019 Global thinkers"»։ foreignpolicy.com։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-28-ին։ Վերցված է 2020-04-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gita Gopinath. Professor of EconomicsArchived 2014-07-15 at the Wayback Machine.
- New chief economist Gita Gopinath reflects on the challenges aheadArchived 2019-08-30 at the Wayback Machine. (The Harvard Gazette, November 30, 2018)
|
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հնդկաստանում ծնվածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Դելիի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Հնդիկ տնտեսագետներ
- Կին տնտեսագետներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի պրոֆեսորներ
- Գիտնականներ այբբենական կարգով