Jump to content

Գիտական պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդեոնը, որը Շվեդիայի խոշորագույն գիտական պարկն է
Քեմբրիջի գիտական պարկը Անգլիայում
Սինչժուի կենսաբժշկական գիտական պարկը Թայվանում
Կուոպիոյի գիտական պարկը Ֆինլանդիայում
Գիտության և տեխնոլոգիայի պարկ Նիշում, Սերբիա
Տագուսպարկի կոնգրես կետրոնը, Լիսաբոն, Պորտուգալիա

Գիտական պարկը (science park), որը նաև հայտնի է որպես համալսարանական հետազոտական պարկ (university research park), տեխնոլոգիական պարկ (technology park), տեխնոպարկ (technopark), տեխնոպոլիս (technopolis) կամ գիտության և տեխնոլոգիաների պարկ (science and technology park) գույքի հիման վրա կառուցված ձևաչափ է, որը նախատեսված է ներսում աշխատող ընկերությունների աճը խթանելու և աջակցելու համար՝ կապված լինելով որևէ համալսարանի (կամ կառավարության ու մասնավոր հետազոտական կառույցների) հետ՝ տեղակայման մոտիկության, սեփականության կամ կառավարման միջոցով։[1] Սա արվում է՝ որպեսզի հնարավոր լինի տարածել գիտելիքները, խթանել նորարարությունը, փոխանցել տեխնոլոգիաները և գիտական արդյունքները վերածել կենսունակ առևտրային ապրանքների։ Գիտական պարկերը հաճախ դիտարկվում են որպես գործոններ, որոնք նպաստում են պետության տնտեսության զարգացմանը, խթանում են նոր բարձր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորումը, ներգրավում օտարերկրյա ներդրումներ և խթանում արտահանումները։[2]

Աշխարհի առաջին համալսարանական հետազոտական պարկը՝ Սթենֆորդի հետազոտական պարկը (Stanford Research Park), հիմնադրվել է 1951 թվականին՝ Սթենֆորդի համալսարանի և Պալո Ալտո քաղաքի միջև համագործակցության արդյունքում։ Մյուս վաղ հիմնադրված համալսարանական հետազոտական պարկերից է Հետազոտական եռանկյունու պարկը (Research Triangle Park)՝ Հյուսիսային Կարոլինայում, որը հիմնադրվել է 1959 թվականին։[3][4] 1969 թվականին Պիեռ Լաֆիտը հիմնում է Սոֆիա Անտիպոլիսի գիտական պարկը Ֆրանսիայում։ Լաֆիտը շատ էր ճանապարհորդել և մշակել էր «խաչաձև բեղմնավորման» (cross-fertilisation) տեսությունը, ըստ որի՝ տարբեր ոլորտների մարդիկ կարող են փոխադարձ օգուտ քաղել՝ մշակույթի, գիտության և արվեստի ոլորտներում մտքերի փոխանակման միջոցով։

Գիտական պարկերը համաշխարհային «գիտելիքի տնտեսության» ենթակառուցվածքի բաղադրիչներ են։ Դրանք ստեղծում են կենտրոնացումներ, որոնք խթանում են նորարարությունը, տեխնոլոգիաների մշակումն ու առևտրայնացումը, ինչպես նաև համագործակցություն են ապահովում կառավարությունների, համալսարանների և մասնավոր ընկերությունների միջև։ Պարկի մշակումով զբաղվող կազմակերպությունները գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, գիտության և ինժեներիայի ոլորտներում։ Գիտական պարկերը կարող են նաև առաջարկել մի շարք համատեղ օգտագործման ռեսուրսներ, ինչպիսիք են՝ ինկուբատորներ, ծրագրեր և համագործակցության նախաձեռնություններ, անխափան էլեկտրամատակարարում, հեռահաղորդակցական հանգույցներ, ընդունարան և անվտանգության ծառայություններ, վարչական գրասենյակներ, բանկային բաժիններ, համաժողովների կենտրոն, ավտոկայանատեղի և ներքին տրանսպորտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ McCarthy, Ian P.; Silvestre, Bruno S.; von Nordenflycht, Andrew; Breznitz, Shiri M. (2018). «A typology of university research park strategies: What parks do and why it matters». Journal of Engineering and Technology Management. 47: 110–122. doi:10.1016/j.jengtecman.2018.01.004. ISSN 0923-4748. S2CID 96429706.
  2. ↑ Caves, R. W. (2004). Encyclopedia of the City. Routledge. էջ 584. ISBN 9780415252256.
  3. ↑ Luger, Michael I.; Goldstein, Harvey A. (1991). Technology in the Garden: Research Parks and Regional Economic Development. Chapel Hill: University of North Carolina Press. էջ 122. ISBN 9780807843451.
  4. ↑ Mozingo, Louise A. (2011). Pastoral Capitalism: A History of Suburban Corporate Landscapes. Cambridge: MIT Press. էջ 166. ISBN 9780262338288. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  • Battelle Technology Partnership Practice and Association of University Research Parks (2007) Characteristics and Trends in North American Research Parks. 21st Century Directions Արխիվացված 2025-03-05 Wayback Machine.
  • Cabral R. and Dahab S. S. (1993) "Science parks in developing countries: the case of BIORIO in Brazil" in Biotechnology Review, vol 1, p 165 - 178.
  • Cabral R. (1998) "Refining the Cabral-Dahab Science Park Management Paradigm" in Int. J. Technology Management vol 16 p 813 - 818.
  • Cabral R. (ed.) (2003) The Cabral-Dahab Science Park Management Paradigm in Asia-Pacific, Europe and the Americas Uminova Centre, Umeå, Sweden.
  • Echols A. E. and Meredith J. W. (1998) "A case study of the Virginia Tech Corporation Research Centre in the context of the Cabral-Dahab Paradigm, with comparison to other US research parks" in Int. J. Technology Management vol 16 p 761 - 777.
  • Flaghouse (2018) https://estateintel.com/development-flaghouse-abuja-technology-village-abuja/ retrieved 20/6/19.
  • Gregory, C. and Zoneveld, J. (2015) ULI Netherlands: Greg Clark discusses technology, real estate and the innovation economy .
  • Heilbron J. (ed.) and Cabral R. (2003) "Development, Science" in The Oxford Companion to The History of Modern Science Oxford University Press, New York, p 205 - 207.
  • National Research Council. (2009) Understanding Research, Science and Technology Parks: Global Best Practices: Report of a Symposium Washington, DC: The National Academies Press. .
  • Morisson A. (August 2005) Economic zones in the ASEAN. Industrial Parks, Special Economic Zones, Eco-Industrial Parks, Innovation Districts as Strategies for Industrial Competitiveness , UNIDO Country Office in Vietnam.
  • University Economic Development Association. (2019) Higher Education Engagement in Economic Development: Foundations for Strategy and Practice

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]