Գիտական հումոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիտական հումորի օրինակ. Կարագով կատվի պարադոքս

Գիտական հումոր, մասնագիտական հումորի տեսակ, որը հիմնված է գիտության և գիտական տեսությունների անսովոր կամ պարադոքսային տեսակետների վրա։ Ինչպես յուրաքանչյուր մասնագիտական հումոր, գիտական հումորը հաճախ անհասկանալի է այն մարդկանց համար, որոնք չունեն բավարար գիտելիք համապատասխան ոլորտում։

Գիտական հումորին կարելի է վերագրել նաև գիտության տեսակետների կամ առանձին գիտնականների ծաղրումը։

Երբեմն հենց գիտական հումորի ըմբռնումը հանգեցնում է անհասկացողության։ Հայտնի է «Կատակում են ֆիզիկոսները» ժողովածուն կազմող անձանց հեռախոսազրույցը գիտական կազմակերպության ներկայացուցչի հետ, որտեղ վերջինս հայտնում է. «Մեր աշխատակիցները լուրջ գործերով են զբաղվում և կատակների ժամանակ չունեն»[1]։

Գիտական հումոր՝ ըստ գիտությունների[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկական հումոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկական կատակ, գիտական հումորի տեսակ է, որը հիմնվել է մաթեմատիկական տեսությունների անսովոր կամ պարադոքսային տեսակետների վրա։ Մաթեմատիկական հումորը հաճախ հիշատակվում է այն մուլտիպլիկացիաներում, որոնց սցենարները կազմելուն մասնակցում են գիտնականներ։

Զանազան մաթեմատիկական անեկդոտներ, ինչպես նաև զավեշտալի պատմություններ և ձևակերպումներ ամփոփված են Ս. Ն. Ֆեդինի «Մաթեմատիկները նույնպես կատակում են» գրքում։

Բնական գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական գիտություններում (ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության բնագավառում) նույնպես գոյություն ունի գիտական հումոր։

Ֆիզիկայի բնագավառում հումորը պարադոքսային հոդվածներն են, «օրենքները», մտավոր փորձարարությունները։ Գոյություն ունեն դեպքեր, երբ լուրջ գիտական պարբերագրերում ֆիզիկական հոդվածները տպագրվում են հումորային ձևակերպմամբ։ Լինում են անկեղծ հոդված-կատակներ (օրինակ, «Երկինքը դժոխքից տաք է»[2]) կամ կատակներ, որոնք թաքնված են լուրջ հոդվածների տակ։

20-րդ դարի գիտական հայտնագործությունների շնորհիվ գիտնականների մեջ սկսվեցին տարածվել ֆիզիկական պարադոքսներ և մտավոր փորձարարություններ, այդ թվում՝ հումորային։ Գիտության ուշադրությունը առօրյայում կատարվող անսովոր օրինաչափությունների վրա հնարավորություն տվեց բացահայտել այնպիսի «օրենքներ», ինչպիսիք են բուտերբրոդի օրենքը և ընկնող կատվի օրենքը։ Կատակասեր գիտնականները միավորել են դրանք մեկ պարադոքսի և մտավոր փորձարարության մեջ՝ ստանալով «Կարագով կատվի պարադոքսը»։

Քիմիական հումորի օրինակ կարող է ծառայել ջրի աղտոտումը Դիհիդրոգենի մոնոօքսիդ վտանգավոր նյութով։ Կա նաև Մենդելեևի պարբերական համակարգի նմանակում (օրինակ, Մայքլ Հերբերի և Ջոնաթան Շվարցի մերժված պարբերական համակարգը[3]

Կենսաբանական հումորի օրինակ կարող է հանդիսանալ ռինոգրադենցիան՝ կաթնասունների հնարված խումբը, որը նկարագրվել է նույնպես հնարված գերմանացի բնասերի՝ Հարալդ Շտյումպկեի կողմից[4][5]։

1995 թվականին գիտական հոդվածների ժողովածուի մեջ հրատարակվել է Hahnla mammifera գոյություն չունեցող կույր սարդերի տեսակի մասին, որոնք իրենց ձագերին կերակրում են սարդոստայնով[6]։

Գիտական հումորի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն չունի գիտական կատակների որոշակի դասակարգում[7]։

Գիտական զավեշտանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական զավեշտանքները գիտության և գիտնականների մասին կարճ և զվարճալի պատմություններ են։ Այս պատմություններում հաճախ ծաղրի են ենթարկվում տարբեր օրենքներ և տեսություններ։

Կան նաև զավեշտանքներ, որոնք ծաղրում են գիտնականներին, նրանց անգործնականությունը կամ չափից ավելի տեսականացումը։ Օրինակ՝ հայտնի զավեշտանքը, որտեղ ֆիզիկոսը արշավում հաղթող ձիուն որոշելու մեթոդ մտածելու փոխարեն ստեղծում է մոդել վակուումում գնդաձև ձիու հաղթանակի համար[8]։

Գնդաձև ձին վակուումում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդաձև կովը վակուումում

Արտահայտություն է, որը նշանակում է իրական կյանքից կտրված որևէի իդեալական հայեցակարգ։

Ծագում և օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարձվածը ծագել է զավեշտանքից[9]։ Ծաղրապատճենվում են բազմաթիվ ֆիզիկական հաշվարարություններ, որոնց հեշտացման համար կատարվում են իրավիճակն ավելի կատարյալ դարձնող ենթադրություններ։ Օրինակ՝ դասական մեխանիկայում հաճախ է օգտագործվում բացարձակ առաձգական մարմին հասկացությունը, իսկ էլեկտրադինամիկայում և օպտիակայում օգտագործվում է վակուումում էլեկտրամագնիսական ալիքների տարածման նկարագիրը, գազերի թերմոդինամիկայում տարածված է իդեալական գազի մաթեմատիկական նմուշների օգտագործումը։ Կատարյալ գնդաձևության ենթադրությունը կարելի է հանդիպել ֆիզիկայի տարբեր ոլորտներում։ Արդյունքում, իմաստն այն է, որ տարբեր իրավիճակների հեշտացված իդեալականացումը ներկայացվում է որպես գործնականապես իրական նվաճում։

Եվրոպական կարգում նմանօրինակ ֆունկցիան կատարում է գնդաձև կովը՝ որպես կաթնատվության բարձրացման գործնական նմուշօրինակ։ Սակայն գնդաձև ձիու մասին զավեշտանքը հայտնի է ամբողջ գիտական աշխարհում և հաճախ ցիտվում է տեքստերի մեջ, որտեղ քննարկվում է դրա վերացումը՝ որպես գիտական մեթոդ, և հենց «գնդաձև ձի» արտահայտությունը օգտագործվում է առանց հավելյալ բացատրությունների, որպես չափազանց վերացական և հեշտացված նմուշօրինակի փոխաբերություն։ Այս զավեշտանքը պատկանում է կենսաֆիզիկ Ահարոն Կացիրին[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Физики шутят — Библиотека интересного.
  2. Heaven is hotter than hell // Applied Optics. — 1972. — Т. 11. — С. A14.
  3. Страница периодической таблицы отвергнутых элементов Майкла Гербера и Джонатана Шварца
  4. Harald Stümpke [=Gerolf Steiner] (1981), Bau und Leben der Rhinogradentia. With preface and illustrations by Gerolf Steiner. Gustav-Fischer-Verlag, Stuttgart,. ISBN 3-437-30083-0.
  5. Harald Stümpke [=Gerolf Steiner] (1967), The Snouters: Form and Life of the Rhinogrades. Translated by Leigh Chadwick. The University of Chicago Press.
  6. Михайлов К.Г. 1997. Арахнологи развлекаются // Природа. Вып. 1. С. 109-110.
  7. Այս հոդվածի մեջ կատակների տեսակները պարզապես թվարկվում են
  8. Физики тоже шутят(չաշխատող հղում)(չաշխատող հղում) «Молодёжь и наука».
  9. «Анекдот.ру - Выпуск свежих анекдотов за 12 мая 1997»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-16-ին։ Վերցված է 2014-10-17 
  10. (անգլ.) Kennedy, J.W. and Quintas, L.V. (1988)։ Applications of graphs in chemistry and physics։ North-Holland։ ISBN 9780444705136։ LCCN 88025859 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]