Գիսակ Վրույր
| Գիսակ Վրույր | |
|---|---|
| Ծնվել է | 1884 |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
| Մահացել է | 1973 |
| Մասնագիտություն | ջութակահար և նկարիչ |
Գիսակ Եղիայի Վրույր (1884, Կոստանդնուպոլիս - 1973, Լոս Անջելես), հայ ջութակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1903 թվականին մեկնել է Բելգիա, սովորել Բրյուսելի կոնսերվատորիայում՝ Մ․ Թոմսոնի մոտ, որն ավարտելուց հետո դարձել է նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Համերգներով հանդես է եկել Եվրոպայի երկրներում։ Վրույրը ջութակի ֆրանսիական–բելգիական դպրոցի վիրտուոզ-ռոմանտիկական թևի ներկայացուցիչ է։ Նրա նվագացանկում կենտրոնական տեղ են գրավել Ա․ Վիյոտանի, Հ․ Էռնստի, Ն․ Պագանինիի, Մ․ Թոմսոնի, Կ․ Սեն–Սանսի ստեղծագործությունները։ 1911–1914 թվականներին Վրույրն ապրել է Թիֆլիսում, ընտրվել Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերության վարչության կազմում։ Համերգներով հանդես է եկել Անդրկովկասի այլ քաղաքներում, մասնավորապես Բաթումում, Ալեքսանդրապոլում։ 1914 թվականին համերգային շրջագայության է մեկնել Հոլանդիա։ 1923 թվականից ապրել է ԱՄՆ-ում (Լոս Անջելես)։ Նվագել է «Մետրո Գոլդվին Մայեր» կինոընկերության նվագախմբում, հիմնադրել իր դպրոց-ստուդիան, զբաղվել մանկավարժությամբ, կազմել ջութակի ուսումնական ձեռնարկներ։ Վրույրը նաև շնորհալի նկարիչ էր, մասնակցել է Լոս Անջելեսի գեղարվեստական ցուցահանդեսներին, շահել ոսկե մեդալներ։ Նրա նկարների մի մասը պահվում է Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում (Երևան)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցիցիկյան Ա․, «Հայկական աղեղնային արվեստը», (1977 թվական, էջ 94-103)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 533)։ |