Գիսակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիսակ (այլ կիրառումներ)
Գիսակ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1896 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1949 |
Մասնագիտություն | թարգմանիչ, արձակագիր, բանաստեղծ, երգիչ և դաստիարակ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Գիսակ Վիքիդարանում |
Գիսակ (Գաբրիել Հովսեփի Հովհաննիսյան, մայիսի 1, 1896, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1949), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, երգիչ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Օգտագործել է նաև Կիսլանջ ծածկանունը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը ու Թիֆլիսի կոնսերվատորիան։ Այնուհետև երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ։ Գրել սկսել է 1913 թվականից։ Նրա առաջին գործերը տպագրվել են «Հասկեր» և «Կարմիր ծիլեր» մանկական ամսագրերում։
Հովհաննես Թումանյանի «Գիքորը» առաջին անգամ Գիսակ Հովհաննիսյանն է վերածել պիեսի, որի բեմադրությունը հավանել է ինքը՝ Թումանյանը։
Նա որպես մեներգիչ (տենոր) մասնակցել է բազմաթիվ երաժշտական համերգների։ Մահացել է 1949 թվականին[1]։
Գիսակի երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուղղագրական ծոցատետր, Թիֆլիս, Սախելգամի, 1933, 33 էջ։
- Փոքրիկ էնտուզիաստներ, Թիֆլիս, Սախելգամի, 1934, 32 էջ։
- Ամբեն ու Ռամբեն, Երևան, Պետհրատ, 1936, 11 էջ։
- Գարուն, Երևան, Հայպետհրատ, 1963, 22 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 118
|
Կատեգորիաներ:
- Մայիսի 1 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- 1949 մահեր
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ երգիչներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ մանկավարժներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին