Գիորգի Չիտաիա
Գիորգի Չիտաիա վրաց.՝ გიორგი ჩიტაია | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1890 կամ նոյեմբերի 10, 1890[1] |
Ծննդավայր | Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 24, 1986[2] (95 տարեկան) կամ օգոստոսի 28, 1986[1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ և Քյոնիգսբերգի համալսարան |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | մարդաբան, ազգագրագետ, պատմաբան և ազգագրագետ |
Աշխատատու | Թբիլիսիի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Գիորգի Չիտաիա (վրաց.՝ გიორგი ჩიტაია, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1890 կամ նոյեմբերի 10, 1890[1], Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 24, 1986[2] կամ օգոստոսի 28, 1986[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ազգագրագետ, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1969), Թբիլիսիի բացօթյա ազգագրական թանգարանի հիմնադիր։ Հետազոտել է վրացիների և կովկասյան այլ ժողովուրդների ծագումնաբանություն-ազգաբանությունը, նյութական ու հոգևոր մշակույթը, ուսումնասիրել Հարավային Կովկասի հողագործական համակարգերն ու գործիքները, ինչպես նաև գյուղական ճարտարապետությունը։ Միաժամանակ զբաղվել է ազգագրության ընդհանուր հիմնահարցերով, մշակել ազգագրական հետազոտությունների ընդհանուր մեթոդաբանություն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1890 թվականի նոյեմբերի 10-ին (նոր տոմարով՝ 23-ին), Փոթիում։ 1907 թվականին ավարտել է ծննդավայրի քաղաքային ուսումնարանը, որից հետո ուսումը շարունակել է Թիֆլիսի արական գիմնազիայում։ 1911 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայ-վրացական բաժինը, 1913-ին՝ Քյոնիգսբերգի համալսարանը, որտեղ ունկնդրել է գերմանացի անվանի ազգագրագետ Կառլ Բրոկելմանի դասախոսությունները։ Ազգագրության հիմունքներն ուսումնասիրել է Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ Իվանե Ջավախիշվիլու ղեկավարությամբ։
Համալսարանն ավարտելուց հետո՝ 1916 թվականին վերադարձել է Փոթի, դասավանդել հայրենի բնօրրանի գիմնազիայում, որտեղ էլ ընդունվել է Վրաստանի սոցիալ-դեմոկրատական (մենշևիկյան) կուսակցության շարքերը։
1918—1921 թթ. պաշտոնավարել է որպես Փոթու քաղաքային խորհրդի նախագահ։ Վրաստանի խորհրդայնացումից հետո դադարեցրել է քաղաքական գործունեությունը և ամբողջովին նվիրվել գիտական աշխատանքի։
1920-ական թվականներին Չիտաիան մի շարք ազգագրական գիտարշավներ է կազմակերպել Վրաստանի տարբեր տարածաշրջանների ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրման, գիտական որոշարկման ու փաստաթղթավորման նպատակով։ 1966 թվականին Թբիլիսիում նրա նախաձեռնությամբ բացվել է իր տեսակի մեջ եզակի, բացօթյա ազգագրական թանգարան[3][4], որտեղ այսօրվա դրությամբ հավաքված է 17-20-րդ դարերի ավելի քան 70 տնային տնտեսություն՝ Վրաստանի տարբեր ծայրերից բերված տներով, դրանց կահկարասիով, գործիքներով հանդերձ[5]։
Վաստակաշատ գիտնականը վախճանվել է 79 տարեկան հասակում՝ 1969 թվականին։ Հուղարկավորվել է Դիդուբեի պանթեոնում։
Նրա ծննդյան 120-ամյա տարելիցի կապակցությամբ սկսվել է «Վրաց ժողովրդի ավանդական մշակույթը» խորագրով գիտահանրամատչելի մատենաշարի հրատարակությունը։ Այդ մատենաշարի շրջանակներում, անվանի գիտնականի գործընկերների, մասնավորապես՝ համբավավոր քանդակագործ Զուրաբ Ծերեթելու, ինչպես նաև ազգագրական թանգարանի ներկայիս ղեկավար, պրոֆեսոր Տամիլա Ցագարեիշվիլու աջակցությամբ, լույս է ընծայվել Գիորգի Չիտաիայի գիտական աշխատությունների հինգհատորյակը։
Ուշագրավ փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներին Գ. Չիտաիայի կազմակերպած ազգագրական բոլոր գիտարշավներին անխտիր մասնակցել է Զուրաբ Ծերեթելին, ով ներկայումս Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահն է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր դրոշի շքանշան (27.01.1971)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1980)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Open Air Museum Արխիվացված 2011-07-21 Wayback Machine. Georgian National Museum. Retrieved on March 24, 2008.
- ↑ G. Chitaia Museum of Ethnography - Open Air Museum(չաշխատող հղում). Ministry of Culture, Monuments Protection and Sport. Retrieved on March 24, 2008.
- ↑ «Строения дарбази». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիորգի Չիտաիա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 51)։ ![]() |
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- Փոթի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 24 մահեր
- 1986 մահեր
- Օգոստոսի 28 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Քյոնիգսբերգի համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային ազգագրագետներ
- Վրացի մարդաբաններ
- Կովկասագետներ
- Վրացի պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատմական գիտությունների դոկտորներ