Գիորգի Լացաբիձե
Գիորգի Լացաբիձե | |
---|---|
Ի ծնե անուն | վրաց.՝ გიორგი ლაცაბიძე |
Ծնվել է | ապրիլի 15, 1978[1] (46 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Վրաստան և ԱՄՆ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Ազուսա Փասիֆիք համալսարան |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց, Հաննովերի երաժշտության, դրամայի և մեդիայի համալսարան և Մոցարտեում |
Կայք | giorgilatso.com |
Giorgi Latsabidze Վիքիպահեստում |
Գիորգի Լացաբիձե (վրաց.՝ გიორგი ლაცაბიძე, ապրիլի 15, 1978[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացա-ամերիկյան դաշնակահար, վիրտուոզ, կոմպոզիտոր և երաժշտական արվեստի դոկտոր։ Նա հանդիսանում է ամենաերիտասարդ այն դաշնակահարներից, ով հանդես եկավ և ձայնագրվեց Ֆրեդերիկ Շոպենի 24 և Ֆերենց Լիստի 12 համերգային էտյուդներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիորգին ծնվել է Հերակլ Լացաբիձեի և Մեդի Լացաբիձեի ընտանիքում։ Ո՛չ հայրը, ո՛չ մայրը չեն եղել երաժիշտ։ Նա 3 տարեկանից լսողությամբ նվագել է դաշնամուր, իսկ 5 տարեկանից ստեղծել է իր երաժշտական ստեղծագործությունները։ 2003 թվականին ավարտել է Թբիլիսյան կոնսերվատորիան, հետո՝ Հանովերյան երաժշտական բարձրագույն դպրոցը։ 2010 թվականին ավարտել է Հարավային Կալիֆորնիայի ինստիտուտը Լոս-Անջելելեսում։ Նրա՝ Շոպենից 24 կատարումների համար վրացական երաժշտական քննադատ Գլուբատ Տորադձեն գրել է. «Նա ցույց տվեց գեղարվեստական վարպետության բարձր մակարդակ»։ Նրա այդ շրջանի ձայնագրությունների մեջ առանձնանում են Ռախմանինովի Երրորդ կոնցերտը և Չայկովսկու Առաջին կոնցերտը։ Նա հանդես է եկել խոշոր փառատոնային հարթակներում՝ Զալցբուրգում, Վիեննայում, Բեռլինում, Ֆլորենցիայում, Լիսաբոնում, Պեկինում։ Նրա ելույթները ԱՄՆ-ում և այլ երկրներում հեռարձակվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ 2012 թվականին Լացոն հրավեր է ստանում Պապ Բենեդիկտ XVI-ից այցելել ռեզեդինցիայի Վատիկանում, նաև կատարելու Մոցարտի 21-րդ կոնցերտը Վիեննայի ֆիլհարմոնիայի նվագախմբում՝ Հռոմում։ 2013 թվականին նա հրավիրվել է Արքայադուստր Մարիայի կողմից գնալու Վիեննա։
Կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լացոյի կատարումների հիմքում են Սկարլատտիի, Մոցարտի, Բեթհովենի, Շումանի, Լիստի, Դեբյուսիի, Չայկովսկու, Ռախմանինովի, Շուբերտի և ուրիշների ստեղծագործությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Երաժշտություն (ֆր.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Лацабидзе Официальный сайт (անգլ.)
- DVD Trailer Latsabidze: The Recital
- Excerpt from DVD, Auf den Spuren von Wolfgang Amadeus Mozart
- USC Thornton School Video, Latsabidze receiving Hogel Scholarship
- IMDB
- Giorgi Latsabidze in Cambridge (2007)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիորգի Լացաբիձե» հոդվածին։ |
|
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Վրացի դաշնակահարներ
- Անձինք Թբիլիսիից
- Վրացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Վրացի երաժիշտներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Երաժշտական մանկավարժներ