Գիորգի Դվալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիորգի Դվալի
վրաց.՝ გიორგი (გია) დვალი
Ծնվել էմայիսի 30, 1964(1964-05-30) (55 տարեկան)
Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան և Նյու Յորքի համալսարան
Գործունեության ոլորտտարրական մասնիկների ֆիզիկա, Մեծ պայթյուն, Քվանտային ձգողություն և Large extra dimension?
ԱնդամակցությունՑԵՌՆ
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ՊարգևներԱլեքսանդր ֆոն Հումբոլդտի կրթաթոշակ Alexander von Humboldt Professorship? և Հումբոլդտի մրցանակ

Գիորգի Դվալի (Գիա) (մայիսի 30, 1964(1964-05-30), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), պրոֆեսոր Նյու Յորքի համալսարանի տիեզերաբանության ու ֆիզիկայի կենտրոնում։ Եղել է Մյունխենի Մաքս Պլանկի ինստիտուտի տնօրեն։ Ստացել է դոկտորի աստիճան բարձրագույն ֆիզիկայի և տիեզերաբանության բնագավառներում։ Նա աշխատել է տեսական ֆիզիկայի երկու անվանի հետազոտական կենտրոններում, նաև Ժնևում (Շվեյցարիա) գտնվող Եվրոպական միջազգային հետազոտության կենտրոնում։ Նրա գիտական հիմնական հետաքրքրությունները (մեծ չափերի) քվանտային գրավիտացիայից են[1]։ Դվալին առավելապես հայտնի է ADD մոդելով, որը նա առաջադրել է Նիմա Արկանի Համեդի և Սավաշ Դիմոպոուլոսի հետ միասին 1998 թվականին։ Բովանդակությունը լարերի տեսությունն է, որով մեկնաբանում է գրավիտացիայի հարաբերական թուլությունը ծանրության այլ ուժերի նկատմամբ, որում ստանդարտ մոդելի դաշտերը սահմանափակվում են 3+1 մեմբրանով, բայց գրավիտացիան կարող է նաև տարածվել լրացուցիչ լայնական տարածական հարթություններում, որոնք կոմպակտ են միլիմետրի մեկ տասներորդի չափով։

Գրիգորի Գաբադաձեի և Մասսիմո Պորրատի]]ի հետ միասին նա եղավ առաջիններից և առաջ տարավ այդ ուղղությունը` շարունակելով ինֆրակարմիր մոդիֆիկացիոն ուժերի մոդելը։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դվալին ստացել է պարգև Նյու Յորքի քաղաքապետից գիտության և տեխնիկայի բնագավառների 2000 թվականի առաջընթացի համար[2]։

Նա թոշակ է ստանում Դավիդ և Լուսինե Պակարդ հիմնադրամից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]