Գիորգի Արաբուլի
Արտաքին տեսք
Գիորգի Արաբուլի გიორგი არაბული | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 7, 1991[1] (34 տարեկան) |
| Ծննդավայր | Բարիսախո, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | բանաստեղծ, ռեժիսոր և կինեմատոգրաֆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Barisakho School Boarding School? և Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ |
Գիորգի Արաբուլի (վրաց.՝ გიორგი არაბული, մարտի 7, 1991[1], Բարիսախո, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ, թատերական ռեժիսոր։
Ծնվել է 1991 թվականի մարտի 7-ին։ Սովորել է Խեսուրեթիում՝ Քարիսախոյի դպրոց֊պանսիոնատում։ 2008 թվականին տեղափոխվել է Շատիլի և ավարտել տեղի միջնակարգ դպրոցը։ Սովորել է Թբիլիսիի թատրոնի և կինոյի պետական համալսարանում (2009-2013)՝ դրամայի ռեժիսոր մասնագիտությամբ։ Տպագրվել է վրացական գրական մամուլում։
Մի շարք անհատական և խմբային գրական երեկոների մասնակից է ինչպես Վրաստանում, այնպես էլ արտասահմանում։ 2012 թվականին «Ինտելեկտ» հրատարակչությունը լույս է ընծայել նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Սկիզբ ճանապարհի»-ն[2]։
2013 թվականից Դաշեթիի թատրոնի գլխավոր ռեժիսորն է։
Գիորգի Արաբուլին հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մենք լավ ենք հիշում՝ հայրերը մեր՝ մեռելներին թաղում...»; Ալուդային; «Ես ու դու, Աստվա՛ծ, կամ ես ու դու կամ... (ինչպես որ է)...»; Պահմտոցի; «Ամեն առավոտ, երբ անկողնուց վեր ես կենում...»: 7 անուն. Արդի վրացական պոեզիա, Ե., «Անտարես», 2015, էջ 45-50։ Վրացերենից թարգմ.՝ Անահիտ Բոստանջյան։
| ||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 7 անուն. Արդի վրացական պոեզիա, Ե., «Անտարես», 2015, էջ 44։