Գիորգի Անցուխելիձե
| Գիորգի Անցուխելիձե | |
|---|---|
| გიორგი ანწუხელიძე | |
| օգոստոսի 18, 1984[1] - օգոստոսի 9, 2008[1] (23 տարեկան) | |
| Ծննդավայր | |
| Մահվան վայր | |
| Գերեզման | Mukhatgverdi Brothers Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Ծառայության տարիներ | 2001 - 2008 |
| Կոչում | Սերժանտ |
| Մարտեր/ պատերազմներ | Ցխինվալի ճակատամարտ |
| Պարգևներ | Վախթանգ Գորգասալիի անվան շքանշան (1-ին աստիճան) «Հայրենիքի նվիրվածության» շքանշան Վրաստանի ազգային հերոս |
Գիորգի Անցուխելիձե (վրաց.՝ გიორგი ანწუხელიძე, օգոստոսի 18, 1984[1], Ախմետա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 2008[1][2]), վրացի զինվորական, սերժանտ։ Զոհվել է Ռուս-վրացական պատերազմի ընթացքում Հարավային Օսիայում տեղի ունեցած ռազմական ընդհարումների ժամանակ՝ օսեթացի գրոհայինների կողմից ենթարկվելով խոշտանգումների։ Անցուխելիձեի կտտանքները և սպանությունը փաստում են համացանցում հայտնված հոլովակները, որոնցում պարզ երևում էր կատարվածը[3]։ 2013 թվականին հետմահու արժանացել է Վրաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 18-ին՝ Ախմետայի շրջանի Ալվանի գյուղական համայնքում։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին ծառայության է անցել Վրաստանի զինված ուժերում։ 2008 թվականի օգոստոսի Ռուս-վրացական պատերազմի ժամանակ 4-րդ հետեւակային բրիգադի 41-րդ գումարտակում ծառայել է որպես օգնական գնացրորդ։ Անհետ կորել է օգոստոսի 9-ին՝ Ցխնիվալի ճակատամարտում։ Անհետ կորած է համարվել մինչև նույն թվականի դեկտեմբեր ամիսը՝ հարավօսական կողմից ստացված վրաց զինվորականների մարմինների վրա ԴՆԹ անալիզ կատարելուց հետո։
Անցուխելիձեն թաղվել է Թբիլիսիի մոտ գտնվող «Մուխաթգվերդի» եղբայրական զինվորական գերեզմանոցում[4][5]։
Խոշտանգումների մասին հայտարարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունվարին համացանցում հայտնվում են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են հարավօսիական զինվորական համազգեստ կրող անձինք, խոսելով վրացերեն և օսերեն, հարցաքննում գերեվարված Անցուխելիձեին[6]՝ ստիպելով, որ վերջինս ծնկի գա և կարգադրելով, որ գետինը համբուրի։ Տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես է վրացական զինվորական հագուստով Անցուխելիձեն պարբերաբար ենթարկվում ծեծի և յուրաքանչյուր հարցի պատասխանում՝ «չգիտեմ» կամ «գաղափար չունեմ»։ Խոշտանգողներից մեկն իր հերթին օսերենով գոռում է «Տեսե՜ք, թե ինչ ուժեղ տղա է»։
2009 թվականի հուլիսին, վրացական ոստիկանության կողմից ձերբակալվում է ոմն հարավօսեցի բարձրաստիճան սպա Սոսլան Պուխաևը, ով ըստ վրացական կողմի որոշակի առնչություն է ունեցել Անցուխելիձեի սպանության հետ[7]։
2010 թվականի ապրիլին «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը դեպքի առնչությամբ դատական հայտ է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)[4][8]։
Վրաստանի ազգային հերոս
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ապրիլի 15-ին, նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրամանով Անցուխելիձեն հետմահու պարգևատրվում է «Վրաստանի ազգային հերոս» պետական բարձրագույն շքանշանով։ Մինչ այդ Անցուխելիձեն արժանացել էր նաև Վախթանգ Գորգասալիի անվան շքանշանով (1-ին աստիճան)։ 2013 թվականի նոյեմբերին Վրաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր ենթասպայական դպրոցն ստանում է Գիորգի Անցուխելիձեի անունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ «The President of Georgia granted Sergeant Giorgi Antsukhelidze a title of a national hero». ՎՀ նախագահի աշխատակազմ. 2013 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ http://rustavi2.com/en/news/24186(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 «Վրաց զինվորականի ընտանիքը ՄԻԵԴ-ում դատական հայտ է ներկայացրել Ռուսաստանի դեմ». Caucasian Knot. 2010 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.(անգլ.)
- ↑ Chichua, Nino. «პრეზიდენტმა 2008 წლის ომის გმირი გიორგი ანწუხელიძე სიკვდილის შემდეგ ეროვნული გმირის ორდენით დააჯილდოვა» (վրացերեն). Pirweli.
- ↑ «GYLA Appeals European Court regarding the Torture of Giorgi Antsukhelidze». Interpressnews (Humanrights.ge). 2010 թ․ ապրիլի 13.(անգլ.)
- ↑ «МВД Южной Осетии ведет переговоры с Грузией об освобождении Сослана Пухаева». Novyi Region (Russian). 2009 թ․ հուլիսի 29. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Georgia Files Europe Suit Over Soldier's Alleged Torture, Killing». Radio Free Europe/Radio Liberty. 2010 թ․ ապրիլի 14. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.