Գիորգի Աբաշվիլի
| Գիորգի Աբաշվիլի | |
|---|---|
| հոկտեմբերի 7, 1910 կամ հունվարի 8, 1910[1] - սեպտեմբերի 26, 1982[1] | |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
| Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Խորհրդային նավատորմ և Ռազմածովային նավատորմ |
| Կոչում | փոխծովակալ և փոխծովակալ |
| Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-ֆիննական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Կարիբյան ճգնաժամ |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ |
| Պարգևներ | |
Գիորգի Աբաշվիլի ( վրաց.՝ გიორგი აბაშვილი , ռուս.՝ Гео́ргий Семёнович Абашви́ли. հոկտեմբերի 7, 1910 կամ հունվարի 8, 1910[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1982[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորահրամանատար: Ռազմածովային գիտությունների թեկնածու (1971), դոցենտ (1965): Ռազմածովային նավատորմի բարձրագույն մասնագիտական սպայական դասընթացների (Высшие специальные офицерские классы ВМФ) պետ (1964—1970): Փոխծովակալ (1955)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիորգի Աբաշվիլին ծնվել է 1910 թվականին Թիֆլիսում, որն այն ժամանակ Ռուսական կայսրության կազմում էր: 1931 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմածովային ուսումնարանը և ծառայության անցել խորհրդային Բալթյան նավատորմում, որի կազմում մասնակցել է Ֆիննական կռվին և Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ընդ որում՝ Երկրորդ աշխարհամարտի սկզբում եղել է ականակիրների 2-րդ դիվիզիոնի հրամանատարը, կազմակերպել ականապատման[2], թշնամական նավաքարավանների հետապնդման ու ոչնչացման գործողություններ[3]: 1944 թվականին եղել է Բալթյան նավատորմի շտաբի պետի տեղակալը, ինչպես նաև ղեկավարել է էսկադրոնային ականակիրների այն ստորաբաժանումը, որը վճռորոշ դեր է խաղացել Լենինգրադի շրջափակումը վերացնելու գործում: Աբաշվիլին որպես ավագ սպա՝ ներառվել էր խորհրդային այն նավերի հրամանատարական կազմում, որոնք 1953 թվականին այցելել են Լեհաստան, հաջորդ տարում էլ՝ Ֆինլանդիա[4]: 1962 թվականին Կարիբյան ճգնաժամի ժամանակ նա եղել է գլխավոր հրամանատար Իսա Պլիևի տեղակալը և Կուբայում խորհրդային ուժերի առաջարկվող խմբի ռազմածովային ուժերի հրամանատարը (օպերացիա Անադիր): Ըստ մի տվյալների՝ նա դեմ է եղել ճգնաժամի օրերին ուժի անհապաղ կիրառմանը։ Ասում են, որ նա լարվածության գագաթնակետի ժամանակ 6 րոպեով հետաձգել է խորհրդային հրթիռների արձակման հրամանի կատարումը և դարձել է այն մարդկանցից մեկը, ով նպաստել է միջուկային պատերազմի կանխմանը[5][6]: Նույն թվականին նա թոշակի է անցել:
Մահացել է 1982 թվականին, Լենինգրադում, կաթվածից։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիորգի աբաշվիլին արժանացել է հետևյալ պարգևներին[7].
- Լենինի շքանշան (1953)
- Կարմիր դրոշի 4 շքանշան (1944[8][9], 1947, 1956, 1963)
- 2 Կարմիր աստղի շքանշան (1940, 1944[10])
- Նախիմովի II աստիճանի շքանշան (20.7.1945)[11]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1968)
- «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ (1943)[12];
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ[13];
- այլ մեդալներ
- անվանական զենք (1960).
Ընտրյալ աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Г.С. Абашвили Умело использовать каждую милю походов для боевой учёбы // Красный флот (газета). — 1955. — 27 августа.
- Г.С. Абашвили Офицерские классы Советского флота // Морской сборник. — 1968. — № 12. — С. 56-58.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Добушев Н. Бой в Ирбенском проливе // Добушев Н. Комбинированный удар [и другие рассказы]. — М.; Л.: Военмориздат, 1941. — С. 3–8. Архивировано из первоисточника 18 մայիսի 2015.
- ↑ «Послужной список Г. С. Абашвили (1944)» (ռուսերեն). Подвиг народа. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2015-05-08-ին.
- ↑ Jones, David R. (1978), The Military-naval encyclopedia of Russia and the Soviet Union, v. 1, p. 34. Academic International Press, 0-87569-028-9
- ↑ Smirnov, Alexey. «Георгий Семёнович Абашвили - Вице-адмирал остановил начало третей мировой войны» [Georgy Semyonovich Abashvili - Vice Admiral stopped the start of World War III]. Արխիվացված օրիգինալից 2021-04-19-ին.
- ↑ Смирнов А. [www.pseudology.org/CubaCrisis/Obdin_NL_2.htm «Георгий Семёнович Абашвили: Вице-адмирал остановил начало третьей мировой войны»] (ռուսերեն). Псевдология. Վերցված է 2015-05-08-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն) - ↑ Послужной список к наградному листу от 3 ноября 1944 года. Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
- ↑ «Орден Красного Знамени (1944). Архивные документы о данном награждении из электронного банка документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»». Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին. Վերցված է 2015-07-13-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 159 (օգնություն) - ↑ «Приказ Командующего Краснознамённым Балтийским флотом № 1 от 8.1.1944» (ռուսերեն). Подвиг народа. Արխիվացված օրիգինալից 2010-04-14-ին. Վերցված է 2015-05-08-ին.
- ↑ «Абашвили Георгий Семёнович 1910г.р.; № записи: 50637255» (ռուսերեն). Подвиг народа. Արխիվացված օրիգինալից 2010-04-14-ին. Վերցված է 2015-05-08-ին.
- ↑ «Абашвили Георгий Семёнович 1910г.р.; № записи: 50434666» (ռուսերեն). Подвиг народа. Արխիվացված օրիգինալից 2010-04-14-ին. Վերցված է 2015-05-08-ին.
- ↑ «Медаль «За оборону Ленинграда» (1943). Архивные документы о данном награждении из электронного банка документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»». Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին. Վերցված է 2015-07-13-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 167 (օգնություն) - ↑ «Медаль «За победу над Германией в Великой Отечественной войне 1941—1945 гг.» (1945). Архивные документы о данном награждении из электронного банка документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941—1945 гг.»». Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին. Վերցված է 2015-07-13-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 72 (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лурье В. М. Георгий Семёнович Абашвили // Адмиралы и генералы Военно-морского флота СССР. — М.: Кучково поле, 2007. — С. 10–11. — 672 с. — 3000 экз. — ISBN 978-5-9950-0009-9
- Лурье В. М. 2.2. Краткие биографии лиц командного и политического состава, работников судостроительной промышленности // Платонов А. В. Трагедии Финского залива. — М.; СПб.: Эксмо: Terra Fantastica, 2005. — С. 413. — ISBN 5-699-11958-2. ISBN 5-7921-0677-0
- Հոկտեմբերի 7 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Հունվարի 8 ծնունդներ
- Սեպտեմբերի 26 մահեր
- 1982 մահեր
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք Թբիլիսիից
- Գիտնականներ այբբենական կարգով
- Ծովակալներ
- Կաթվածից մահացածներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռազմածովային գիտությունների թեկնածուներ