Գիշեր (բանաստեղծություն)
| Գիշեր | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1890 |
| Հրատարակվել է | 1895 |
| Վիքիդարան | Գիշեր |
«Գիշեր», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականին։
Ինքնագիրը չի պահպանվել։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահպանվում է 1908 թվականին Բաքվում լույս տեսած բանաստեղծությունների գրքի օրինակը՝ հեղինակի ուղղումներով։
Առաջին անգամ տպագրվել է «Տարազ» շաբաթաթերթում՝ 1895 թվականին ( № 16, էջ 238)՝ «Հատված պոեմից» ենթավերնագրով, այնուհետև, առանց ենթավերնագրի՝ 1908 թվականին Բաքվում լույս տեսած բանաստեղծությունների գրքում (էջ 41-42), ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 121-122)։
Տպագրվում է Թումանյանի ուղղած բնագրից։
«Հին կռիվը» պոեմի նախնական տարբերակի հատվածներից է, որը հետագայում դուրս է մնացել ընդհանուր հենքից[1]։
