Գիշերվա փայլը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերվա փայլը
տեսակթղթագլան
նկարիչՀան Գան[1]
տարիմոտ 7-րդ դար
բարձրություն30,8 սանտիմետր
լայնություն34 սանտիմետր
ստեղծման վայրՉինաստան[2]
ստեղծման երկիրՉինաստան[2]
ժանրթղթագլան
նյութթուղթ և թանաք
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[3]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[4][1] և ասիական արվեստ[5]
կայք
Ծանոթագրություններ
 Night-Shining White (Han Gan) Վիքիպահեստում

«Գիշերվա փայլը» (կամ «Գիշերվա փայլը մականունով ձին», (չինարեն՝ 唐 韓幹 照夜白圖 卷), չինացի նկարիչ Հան Գանի ձեռակերտ թղթագլան՝ ստեղծված 8-րդ դարի կեսերին (շուրջ 750 թվականին)։ Ներկայումս ստեղծագործությունը գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում։ Նկարը թանգարանին է հանձնվել 1977 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Թան դինաստիայի կայսր Սյուան ցզունի սյունին կապված ձիու դիմապատկերը։ Իր ժամանակին Հան Գանը համարվում էր Չինաստանի պատմության մեջ լավագույն ձի պատկերող նկարիչը[6]։ Նա հայտնի էր նրանով, որ իր ստեղծագործություններում հավաստի ձևով էր ներկայացնում ձիու արտաքին տեսքն ու բնավորությունը, գերազանց տիրապետում էր նրանց վարքագծին ու սովորույթներին[7][8]։ Չինաստանում կայսերական ձիու դիցաբանական ստեղծագործություններին բնորոշ էին լայն բիբերով վառվռուն աչքերով և ծառս եկած սմբակներով ձիերի պատկերները։ Կայսեր հետ զրույցում ինքը՝ Հան Գանը, պնդում էր, որ ախոռներում գտնվող ձիերը համարվում էին իր գեղանկարչության ուսուցիչները[9]։ Սյուան-ցզունի հրամանով Հան Գանը ստեղծել է հանրահայտ նժույգների «դիմանկարների» մի ամբողջ շարք[7][10]։

Ձիու տեսքն արտահայտում է նրա հուզական վիճակը

Եվրոպական արվեստաբանները հաճախ նշում են Հան Գանի և չինական գեղանկարչության մյուս ներկայացուցիչների նկարների պայմանականությունը և դրանում էական տարբերություններ են տեսնում չինական անիմալիստների և կենդանիներ պատկերող եվրոպացի արվեստագետների ստեղծագործությունների միջև, և այդ պարզության և պայմանականության պայմաններում «Գիշերվա փայլը» չի կորցնում իր արտահայտչականությունն ու խանդավառությունը[8]։ Ի տարբերություն Կենտրոնական Ասիայի ցեղատեսակների ձիերի նատուրալիստական պատկերների՝ «Գիշերվա փայլի» նժույգն ունի ավելի քիչ իրատեսական համամասնություններ, նկարում ձին ունի շատ կարճ և բարակ ոտքեր և բավականին կլորավուն մարմին[11]։ Հան Գանը ձիուն պատկերել է մարդկային հատկանիշներով, նրա տանջված հայացքը ուղղված է դիտողին և կարծես կարեկցանք և օգնություն է հայցում[11]։ Սյունին կապվածությունը և ձիու զգացմունքային տեսքը պատկերում են կայսերական արքունիքի կյանքի տխուր կողմերը[11]։

Նկարչի ստեղծագործությունների բնօրինակներից շատերը չեն պահպանվել, բայց դրանք բազմիցս պատճենվել են հետագա դարերի գեղանկարիչների կողմից[7]։ Նախկին սեփականատեր կոլեկցիոներների կնիքների և ստորագրությունների բազմազանությունը հաստատում են, որ նկարները պատկանել են Հան Գանին[9]։ Սակայն նկարչի կնիքը և ստորագրությունն այդ նկարների վրա չկա։ Դրանց վրա առկա է Հարավային Թանի կայսր Լի Յուի և Ցյանլունի կայսր Մի Ֆեյի կնիքները[9]։ Նկարների վրա կնիքները և ստորագրությունները դրվում էին հազարավոր և ավելի տարիների ընթացքում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.metmuseum.org/toah/works-of-art/1977.78/
  2. 2,0 2,1 https://www.metmuseum.org/art/collection/search/39901
  3. http://www.metmuseum.org/art/collection/search/39901
  4. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  5. Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  6. «Хань Гань - выдающийся художник династии Тан». Epoch Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. 7,0 7,1 7,2 Белозёрова, В. Г. (2016). Традиционное искусство Китая. Том 1. Неолит – IX век. Российский Государственный Гуманитарный Университет. էջ 546.
  8. 8,0 8,1 «Хань Гань». Синология.Ру.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «唐 韓幹 照夜白圖 卷 Night-Shining White» (անգլերեն). Metropolitain Art Museum.
  10. Рифтин, Б. Л. От мифа к роману. Рипол Классик. էջ 260.
  11. 11,0 11,1 11,2 «Китайские художники - Хань Гань».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]