Գիշերը Սեն Կլուում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Գիշերը Սեն Կլուում
Edvard Munch - Night in Saint-Cloud (1890), NG.M.01111.jpg
տեսակ գեղանկար[1]
նկարիչ Էդվարդ Մունկ
տարի 1890[1]
բարձրություն 64,5 սանտիմետր[1]
լայնություն 54 սանտիմետր և 54 սանտիմետր[1]
նյութ յուղաներկ[1] և կտավ[1]
գտնվում է Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1]
հավաքածու Նորվեգիայի ազգային պատկերասրահ և Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1]
կայք

«Գիշերը Սեն Կլուում» (նորվ.՝ «Natt i Saint-Cloud»), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի նկարներից: Հեղինակը կտավը վրձնել է 1890 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 64.5 × 54 սմ։ «Գիշերը Սեն Կլուում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում (Օսլո, Նորվեգիա):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականին Էդվարդ Մունկը ստացավ պետական կրթաթոշակ և ուղևորվեց դեպի Ֆրանսիա: Սկզբից հեղինակը մեկնեց Փարիզ, հետայդու Սեն Կլու, որտեղ սենյակ վարձակալեց սրճարանի երկրորդ հարկում. տունն ուներ բացվող հիանալի տեսարան դեպի Սեն գետը: Այստեղ ապրելու շրջանում Մունկը հայրենիքից լուր է ստանում, որ մահացել է հայրը, որը ծանր հարված էր նրա համար[2]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիշերը Սեն Կլուում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է հենց այդ ժամանակաշրջանում: Նկարում պատկերված է Մունկի մութ սենյակը և պատուհանից երևացող տեսարանը ուշ գիշերին: Պատուհանի մոտ երևում է մի տղամարդ[3]: Վերջինս նստած է բազմոցին և մտորումների մեջ է: Ձախ ձեռքով տղամարդը գլուխն է բռնել: Գլխին բոլորագլխարկ կա դրված: Տղամարդը նայում է պատուհանից դուրս՝ Սենին: Երկնակամարում երևում է լիալուսինը[4]: Ենթադրվում է, որ այդ տղամարդը նկարչի ընկերն է՝ դանիացի բանաստեղծ Էմանուել Գոլդշտեյնը[5]: Նկարի տղամարդուն երբեմն նույնացնում են նաև Էդվարդի հետ՝ Մունկի մահացած հոր[6]:

«Գիշերը Սեն Կլուում» ստեղծագործությունն առաջին անգամ հանրության համար ցուցադրության է ներկայացվել 1890 թվականի աշնանային ամենտարյա ցուցահանդեսին, որը կրում էր «Գիշեր»[7] խորագիրը: Ցուցահանդեսի ժամանակ նկարը գնում է նորվեգացի, արվեստագիտության դոկտոր Ֆրեդրիկ Արենցը 100 նորվեգական կրոնով: 1917 թվականին Արենցի դաստակերտից նկարը գնում է Օսլոյի Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանը[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://samling.nasjonalmuseet.no/en/object/NG.M.01111
  2. Самин, Д. К. Эдвард Мунк // Сто великих художников. — М.: Вече 2000, 2005. — 480 с. — ISBN 978-5-9533-4574-3
  3. Ulrich Bischoff: Edvard Munch. Taschen, Köln 1988, ISBN 3-8228-0240-9, S. 18.
  4. Hans Dieter Huber: Edvard Munch: Tanz des Lebens. Reclam, Stuttgart 2013, ISBN 978-3-15-010937-3, S. 43–44.
  5. Russell, Peter Delphi Complete Paintings of Edvard Munch. — Delphi Classics, 2017. — P. 35. — ISBN 9781786565075
  6. Prideaux, Sue Edvard Munch: Behind the Scream. — Yale University Press, 2012. — С. 124, 137. — ISBN 0-300-11024-3
  7. Prideaux, Sue Edvard Munch: Behind the Scream. — Yale University Press, 2012. — С. 124, 137. — ISBN 0-300-11024-3
  8. Russell, Peter Delphi Complete Paintings of Edvard Munch. — Delphi Classics, 2017. — P. 35. — ISBN 9781786565075

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reinhold Heller: Edvard Munch. Leben und Werk. Prestel, München 1993. ISBN 3-7913-1301-0, S. 39–47.
  • Hans Dieter Huber: Edvard Munch: Tanz des Lebens. Reclam, Stuttgart 2013, ISBN 978-3-15-010937-3, S. 41–45.
  • Rodolphe Rapetti: Munch und Paris: 1889–1891. In: Sabine Schulze (Hrsg.): Munch in Frankreich. Schirn-Kunsthalle Frankfurt in Zusammenarbeit mit dem Musée d'Orsay, Paris und dem Munch Museet, Oslo. Hatje, Stuttgart 1992, ISBN 3-7757-0381-0, S. 91–99.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]