Գիշերային քրտնարտադրություն
| Գիշերային քրտնարտադրություն | |
|---|---|
| Տեսակ | ախտանիշ կամ նշան |
| Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Գիշերային քրտնարտադրություն կամ գիշերային հիպերհիդրոզ, քնի ընթացքում ավելորդ քրտնարտադրության կրկնվող դրսևորում[1][2]: Մարդը կարող է նաև չափազանց շատ քրտնել արթուն ժամանակ։
40 տարեկանից բարձր կանանց շրջանում գիշերային քրտնարտադրության ամենատարածված պատճառներից մեկը դաշտանադադարով և նախադաշտանադարով պայմանավորված հորմոնալ փոփոխություններն են[3]: Սա շատ տարածված երևույթ է դաշտանադադարի անցումային տարիներին: Կանանց ավելի քան 80%-ը դաշտանադադարի ընթացքում ունենում է ջերմահորդանքներ, որոնք կարող են ներառել նաև գերքրտնարտադրություն[4]:
Գիշերային քրտնարտադրությունը տատանվում է համեմատաբար անվնաս լինելուց մինչև որևէ հիվանդության նշան։ Գիշերային քրտնարտադրությունը կարող է առաջանալ քնելու միջավայրի չափազանց տաք լինելու, ննջասենյակում անսովոր տաք լինելու և մահճակալի վրա չափազանց շատ ծածկոցների առկայության պատճառով[5]։ Գիշերային քրտնարտադրությունը կապված է կլինիկական տարբեր վիճակներով[6]։
Առնչվող վիճակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս վիճակը կարող է լինել տարբեր հիվանդությունների ախտանշան՝
- Քաղցկեղներ
- Վարակներ
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ[7][10]
- Տուբերկուլոզ[7][8]
- Mycobacterium avium ներբջջային վարակ[7]
- Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ[7]
- Սնկային հիվանդություններ (հիստոպլազմոզ, կոկցիդիոմիկոզ)[7]
- Թոքի թարախակույտ[7]
- Ինֆեկցիոն էնդոկարդիտ[7]
- Բրուցելոզ[11]
- Պնևմոցիստային թոքաբորբ
- COVID-19[12][13]
- Էնդոկրին հիվանդություններ
- Ռևմատիկ հիվանդություններ
- Այլ
- Քնի օբստրուկտիվ ապնոէ[7]
- Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն[7]
- Քրոնիկական հոգնածության համախտանիշ[7]
- Ֆիբրոմիալգիա
- Գրանուլեմատոզ հիվանդություն[7]
- Քրոնիկ էոզինոֆիլային թոքաբորբ[7]
- Լիմֆոիդ գերաճ[7]
- Ոչ շաքարային դիաբետ[7]
- Տարբերակային կրծքահեղձուկ[7]
- Տագնապ[7]
- Հղիություն[7]
- Դաշտանադադար[14]:
- Դեղեր
- Ջերմիջեցնողներ (սալիցիլատներ, ացետամինոֆեն)[7]
- Հակագերճնշումային[7]
- Անաբոլիկ անդրոգենային ստերոիդներ[7]
- Դինիտրոֆենոլ
- Ֆենոթիազիդ[7]
- էթանոլ, բենզոդիազեպիններ, կաննաբինոիդներ, հերոին[7]
- Ինքնավար նյարդային համակարգի գերակտիվություն[7]
- Աղիների բորբոքային հիվանդություն:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hyperhidrosis - MeSH - NCBI». www.ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2020-10-29-ին.
- ↑ «Night sweats - Mayo Clinic». www.mayoclinic.org. Վերցված է 2020-10-29-ին.
- ↑ «Hyperhidrosis - MeSH - NCBI». www.ncbi.nlm.nih.gov. Վերցված է 2020-10-29-ին.
- ↑ Bansal, Ramandeep; Aggarwal, Neelam (January–March 2019). «Menopausal Hot Flashes: A Concise Review». Journal of Mid-Life Health. 10 (1): 6–13. doi:10.4103/jmh.JMH_7_19. ISSN 0976-7800. PMC 6459071. PMID 31001050.
- ↑ «Night sweats - Mayo Clinic». www.mayoclinic.org. Վերցված է 2020-10-29-ին.
- ↑ Mold, James W.; Holtzclaw, Barbara J.; McCarthy, Laine (November–December 2012). «Night sweats: a systematic review of the literature». Journal of the American Board of Family Medicine. 25 (6): 878–893. doi:10.3122/jabfm.2012.06.120033. ISSN 1558-7118. PMID 23136329. S2CID 24179827.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 Viera, Anthony J.; Bond, Michael M.; Yates, Scott W. (2003 թ․ մարտի 1). «Diagnosing Night Sweats». American Family Physician. 67 (5): 1019–1024. PMID 12643362. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
- 1 2 3 Jonathan E. Teitelbaum; Kathleen O. DeAntonis; Scott Kahan (2004). In a page: Pediatric signs & symptoms. Lippincott Williams & Wilkins. էջ 6. ISBN 978-1-4051-0427-2.
- ↑ Curti, B; Jana, BRP; Javeed, M; Makhoul, I; Sachdeva, K; Hu, W; Perry, M; Talavera, F (2014 թ․ փետրվարի 26). Harris, JE (ed.). «Renal Cell Carcinoma». Medscape Reference. WebMD. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
- ↑ Tao Le; Vikas Bhushan (2006). First Aid for the USMLE Step 2 CS. McGraw-Hill Professional. էջ 74. ISBN 978-0-07-147058-2.
- ↑ «Night sweats : Causes». Mayo Clinic. 2011 թ․ մարտի 22. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Khan, Dr Amir (2021-12-20). «Omicron is more transmissible, but is it really milder?». Aljazeera (անգլերեն). Վերցված է 2022-01-07-ին.
- ↑ Quann, Jack (2022 թ․ հուլիսի 7). «Luke O'Neill: Night sweats now a sign of BA.5 COVID variant». Newstalk. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Deecher, D. C.; K. Dorries (2007). «Understanding the pathophysiology of vasomotor symptoms (hot flushes and night sweats) that occur in perimenopause, menopause, and postmenopause life stages». Archives of Women's Mental Health. 10 (6): 247–257. doi:10.1007/s00737-007-0209-5. PMID 18074100. S2CID 21865706.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|