Գիշերային քաղաքապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուլ Դիլդեր`Ռոտերդամի գիշերային քաղաքապետ
Միրիկ Միլան`2012–2018թթ Ամստերդամի գիշերային քաղաքապետ

Գիշերային քաղաքապետը (անգլ. Nightlife mayor, գերմ. Nachtbürgermeister) քաղաքի գիշերային կյանքի գործադիր իշխանության և ադմինիստրացիայի գլուխն է։ Գիշերային քաղաքապետը հատուկ դեր է խաղում գիշերային կյանքի հետևանքով առաջացած բարդությունների համահարթեցնելու և կարգավորելու համար։ Նրա իրավասության շրջանակներում է խնդիրները համակարգելը և կառավարելը` ներառյալ աղմուկի, ճանապարհների, երթևեկության, լուսավորության խնդիրների հետ կապված բողոքները բազմաթիվ բարերի, ռեստորանների, գիշերային զվարճանքի վայրերի մոտակայքում։

Ամստերդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրիկ Միլանը առաջինն էր աշխարհում, որ ստանձնել էր 2014 թվականին Ամստերդամի գիշերային քաղաքապետի պաշտոնը՝ իր քաղաքի գիշերային տնտեսության զարգացման և ղեկավարման համար։ Քաղաքի գիշերային քաղաքապետ նշանակվելուց հինգ տարվա ընթացքում Միլանը զբաղվում է նորարարական օրակարգով։ Նրա աշխատանքը կենտրոնացած է ոչ թե քաղաքականության վրա, այլ քաղաքացիների՝ Ամստերդամի բնակիչների և զբոսաշրջիկների միջև հարաբերությունները կառավարելու և բարելավելու վրա[1]։

Այլ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնը, Ցյուրիխը, Մանհայմը[2] առաջինների շարքերում էին, որ բացեցին գիշերային քաղաքապետի հաստիքը։

Վաշինգտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերին[3] ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանը միացավ այն քիչ շրջանների և քաղաքների թվին, որոնք ունեն գիշերային քաղաքապետ` իրենց գիշերային կյանքն ու մշակույթը նոր գրասենյակի և պաշտոնյայի կողմից կարգավորելու համար[4]։

Պրահա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի խորհուրդը 2019 թվականի հունվարին ընտրել է Յան Շտերնին որպես գիշերային քաղաքապետ։ Հատուկ հանձնաժողովը, որը կազմված է թաղապետարանների և ոստիկանության ներկայացուցիչներից, աջակցում է նրան։ Պրահայի գիշերային քաղաքապետը առաջին հերթին մանրամասն ուսումնասիրում է իրավիճակը և պլանավորում է հանդիպել Ամստերդամի իր գործընկերոջ հետ` ոգեշնչման համար[5][6]։

Հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «գիշերային քաղաքապետ» արտահայտությունը հայտնվեց 1989 թվականին անգլերենում որպես վեպի անվանում՝ The Night Mayor : Գրքի հեղինակն է Կիմ Ջեյմս Նյումենը (Kim James Newman)՝ ժամանակակից անգլիացի լրագրող, կինոքննադատ և գրող[7]։ «Գիշերային քաղաքապետը» նաև 2009 թվականին Գայ Մեդինի կողմից նկարահանված կարճամետրաժ կինոնկար է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  2. https://www.thelocal.de/20180719/mannheim-to-elect-germanys-first-night-mayor
  3. https://www.nytimes.com/2018/10/10/us/night-mayor-washington-dc.html
  4. https://www.nbcwashington.com/news/local/DC-Officially-Has-a-New-Night-Mayor-to-Oversee-Nightlife-501535231.html
  5. https://www.interfax.by/news/world/1253717 - - Պրահայի առաջին գիշերային քաղաքապետը. Պրահայի ռադիո
  6. https://www.radio.cz/en/section/curraffrs/prague-gets-its-first-nightlife-mayor
  7. https://en.wikipedia.org/wiki/Kim_Newman
  8. https://en.wikipedia.org/wiki/Night_Mayor