Մահապատիժ կենդանիների կիրառմամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մահապատիժ կենդանիների կիրառմամբ կամ գիշատիչների մոտ բացթողում, մահապատժի տեսակ՝ կենդանիների կիրառմամբ, գիշատիչների, կենդանիների մոտ բացթողնմամբ: Մահապատժի ամենահին տեսակներից մեկն է, որը նախկինում բազմաթիվ ազգերի մոտ տարածված էր: Ունի հետևյալ տեսակները՝ հանձնում վայրի կենդանիներին՝ հոշոտելու համար, կենդանիների կողմից մարդու ոտնահարում և այլն[1]:

Նետում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահապատժի այս տեսակը դեռևս հնագույն ժամանակներից հայտնի էր արևմուտքում։ Մանուի օրենքների համաձայն՝ դավաճանին նետում էին շների առջև,որպեսզի ուտեն։

Առյուծների կողմից մարդու տանջահարության մասին ամենահայտնի պատմություններից մեկը հանդիսանում է աստվածաշնչյան՝ ձախողված մահապատժի մասին պատմությունը՝ բաբելոնյան Դարեհ I կայսեր Դանիել մարգարեի (մ․թ․ա․ 6֊րդ դար) մասին, ով դատապարտվել էր կայսերական հրամանն անտեսելու համար, բայց հրաշքով փրկվել էր վայրի կենդանիներից։

Aquote1.png Այդժամ կայսրը հրամայեց իր մոտ բերել Դանիելին, և նրան նետեցին առյուծների հորի մեջ, և կայսրը Դանիելին ասաց․ «Քո Աստվածը, ում դու անդավաճան ծառայում ես, Նա քեզ կփրկի»։ Առավոտյան կայսրը․․․ մոտենալով հորին, խղճահարական հնչերանգով ձայնեց Դանիելին և ասաց․ «Դանիե՛լ, կենդանի՛ Աստծո ծառա: Քո Աստվածը, ում դու անդավաճան ծառայում ես, արդյոք կկարողանար փրկել քեզ առյուծներից»։ Այդ ժամանակ Դանիելն ասաց․ «Կա՛յսր, ապրես դու դարեդար: Իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին և արգելափակեց առյուծների երախները, և նրանք ինձ չվնասեցին, որովհետև ես նրանց առջև մաքուր էի, ինչպես նաև քո առջև, կա՛յսր, ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել»։ Եվ կայսրը հրամայեց, ու բերվեցին այն մարդիկ, ովքեր մեղադրում էին Դանիելին, և առյուծի հորի մեջ նետվեցին ինչպես իրենք, այնպես էլ իրենց երեխաներն ու կանայք, և նրանք չհասան մինչև հորի ներքնամասը, քանի որ առյուծները բռնեցին նրանց և փշրեցին բոլոր ոսկորները։
- (Դան․ 6։16֊24)
Aquote2.png


Կա ենթադրություն,որ այդպիսի մահերը հասարակության մոտ կրում էին ոչ թե իրավաբանական, այլ սրբազան բնույթ, այսինքն՝ իրենցից ներկայացնում էին մարդկային զոհաբերության ձև, ինչպես, օրինակ, վանքային կենդանիների կերակրումը, բայց հետո այն իմաստազրկվեց[2]։ Այսպես օրինակ՝ հին եգիպտական դիցաբանության մեջ կա առյուծանման աստված՝ Ամատը, ով լափում էր մարդկային հոգիները, ինչպես նաև մի շարք այլ աստվածություններ՝ առյուծի կերպարով։ Բացի այդ՝ հանդիպում են հիշատակություններ՝ կենդանի մարդկանց և դիակներով առյուծների ու կոկորդիլոսների ավելի զանգվածային կերակրման մասին, որոնք արվել են Հին Եգիպտոսում և Հին Լիբիայում[3][4]։

Մահապատժի այս տեսակը հիշատակում են Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներին անդրադարձած պատմաբանները։ Օրինակ՝ Միջին Ասիայում մի մակեդոնացի, ով Մակեդոնացու առջև հանդես եկավ մահապատժի դատապարտված մեկ այլ անձի համար, հենց ինքը նետվեց առյուծների հորի մեջ, բայց քանի որ լերկ ձեռքերով հեռացրեց առյուծներին, դարձավ Մակեդոնացու սիրելին[5]։

Հարկ է նշել, որ մարդկային զոհաբերության ավանդույթը գոյություն է ունեցել, օրինակ, մ․թ․ա․ IV-II դարերում Կարթագենում՝ գրեթե մինչև իշխանության անկումը, և նմանատիպ մարդկային զոհաբերությունները՝ հատկապես երեխաների (հնագիտական գտածոներով հաստատված), դարձավ այն կարևոր գործոններից մեկը, որը հռոմեացիների մոտ առաջացրեց ատելություն՝ դեպի կարթագենացիների մշակույթը[6][7]։ (Հետաքրքրական է, որ ըստ Հերոդոտոսի՝ Համիլկար I-ը, պարտություն կրելով, կյանքն ավարտել է ինքնասպանությամբ՝ իրեն զոհաբերելով քրմապետի պես)[8]։

Հիշատակվում է, որ վարձկանների հետ պատերազմի ժամանակ Համիլկար Բարկան գերիներին նետել է գազանների առաջ։ Հաննիբալն ստիպել է գերի հռոմեացիներին կռվել իրար դեմ, իսկ կենդանի մնացածներին նետել է փղերի դեմ։

Հռոմում ժամանակի հետ նման ավանդույթները մոռացվել են․ այնտեղ մարդկային զոհաբերությունները, լեգենդի համաձայն, արգելվել են Նումա Պոմպիլիոսի կողմից դեռևս մ․թ․ա․ 7֊րդ դարում։ Իտալական տարածքներում առյուծներ չեն եղել, և հռոմեացիները դրանց նկատմամբ այնպիսի հարգանք չեն ցուցաբերել, ինչպես աֆրիկացիները։ Այդ պատճառով փոխառելով սովորույթը՝ նրանք հրաժարվեցին դրա հոգևոր կողմից, և առյուծների կողմից հանցագործի հոշոտումը ամենից առաջ հրաշալի տեսարան էր:

Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովազները պատառոտում են հանցագործին, հին հռոմեական խճանկար, մ․թ․ 3֊րդ դար, Թունիսի հնագիտական թանգարան

Այս մահապատիժն ամենից մեծ տարածումը գտել է կայսերական Հռոմում՝ հանձնում կենդանիներին (լատ.՝ Damnatio ad bestias) անվամբ, որը մահապատժի տեսակ է եղել Հին Հռոմում՝ կրկեսային ասպարեզում[9]։

Մ․թ․ 1֊3֊րդ դարերում մահապատիժը գերազանցապես կիրառվել է քրիստոնյաների հետ հաշվեհարդարի նպատակով, ինչի պատճառով այն խաչելության հետ եղել է քրիստոնյա մարտիրոսների ամենատարածված պատիժներից մեկը: Կայսրության կողմից քրիստոնեության ընդունումից հետո այս պրակտիկան պահպանվել է հանցագործների համար և միայն 681 թվականին է վերջնականապես չեղարկվել։

Օձերով փոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձերով փոսը մահապատժի տարատեսակ է, երբ մահապատժի ենթարկվածին տեղափոխում են թունավոր օձերով լի փոսի մեջ, ինչը հանգեցնում է կա՛մ նրա արագ, կա՛մ տանջալլուկ մահվանը։ Այն նաև փորձության տարատեսակներից մեկն է։ Երբեմն բանտարկյալներին կապում էին և պարանով դանդաղ իջեցնում էին փոսի մեջ, հաճախ այդպիսի մեթոդը կիրառվում էր որպես փորձություն։ Իմիջիայլոց, այդպես տանջում էին ոչ միայն միջնադարում, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ․ ճապոնացի զինվորականները Հարավային Ասիայում մարտերի ժամանակ խոշտանգում էին ռազմագերիներին։ Օձերով փոսի մեջ իջեցման սյուժեն վաղուց հայտնի է գերմանական բանահյուսության մեջ։ Այսպես՝ Ավագ Էդդան պատմում է այն մասին, թե ինչպես հեթանոսների առաջնորդ Աթիլլայի հրամանով արքա Գուննարը նետվեց օձերով լի փոսի մեջ։ Մահապատժի այս տեսակը շարունակեց կիրառվել նաև հաջորդ դարերում։ Առավել հայտնի դեպքերից մեկը դանիացի արքա Ռագնար Լոդբրոքի վախճանն է։ 865 թվականին՝ դանիացի վիկինգների՝ անգլո֊սաքսոնների Նորտրումբիա թագավորություն ներխուժման ժամանակ, նրանց արքա Ռագնարը գերի ընկավ և Աելլա արքայի հրամանով նետվեց թունավոր օձերով լի փոս՝ մահանալով տանջահար մահով։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Դոնսկոյի օրոք սառույցի վրա շների միջոցով գերիների հալածանք, մանրանկար֊խճանկար ռազմական վարժարանում

Նույն կերպ նաև՝ գիշատիչների մոտ բացթողնմամբ, դավաճաններին մահապատժի էին դատապարտում Հին Պրուսիայում։ Այս մահապատիժը հայտնի էր նաև գերմանացիների և սկանդինավների մոտ[1]։

Հայտնի են նաև՝

Ոտնահարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահապատժի այս տարբերակը Հնդկաստանում և Մակեդոնիայում կիրառում էին՝ նետելով փղերի և ձիերի ոտքերի տակ, իսկ Գերմանիայում՝ միայն ձիերի[1]։

Փղերով մահապատիժը հազարավոր տարիների ընթացքում տարածված է եղել Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրներում և հատկապես Հնդկաստանում դատապարտվածների՝ մահապատժի միջոցով սպանությամբ։ Ասիական փղերն օգտագործվում էին ջախջախման, մասնատման և գերիներին փորձությունների ենթարկելիս՝ հրապարակային մահապատժի ժամանակ։ Վարժեցված կենդանիները բազմակողմանիորեն պատրաստված էին մասնագետների կողմից՝ զոհին արագ սպանելու կամ դանդաղ տանջահարության ճանապարհով փորձության ենթարկելու։ Իշխողներին ծառայելով՝ փղերն օգտագործվում էին, որպեսզի ի ցույց դրվեր իշխողի բացարձակ իշխանությունը և կարողությունը՝ ղեկավարելու վայրի կենդանիներին։

Մահապատիժ փղի միջոցով

Ռազմագերիների՝ փղերով մահապատժի տեսակը սովորաբար առաջացնում էր սարսափ, բայց և միաժամանակ հետաքրքրություն էր արթնացնում եվրոպացի զբոսաշրջիկների մոտ և գրի է առնվել այն ժամանակվա բազմաթիվ ամսագրերում ու Ասիայի կյանքի մասին պատմություններում։ Վերջնարդյունքում այս պրակտիկան ճնշվել է եվրոպական միապետությունների կողմից, որոնք գաղութացրել էին այն տարածաշրջանը, որտեղ տարածված էր մահապատիժը XVIII-XIX դարերում։ Չնայած փղերով մահապատիժն առաջին հերթին բնութագրական է Ասիայի երկրների համար, բայց այս պրակտիկան երբեմն կիրառվում էր արևմտյան հնությունների զավթիչների կողմից, մասնավորապես՝ Հռոմի և Կարթագենի կողմից՝ ապստամբ զինվորների կոտորածի համար։

Ձիերի կողմից մասնատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հիպոլիեի նահատակությունը, Դիերիկ Բոութս

Հանցագործի՝ ձիու պոչին կապելով՝ մահվան հասցնելու մասին հիշատակվում է հնագույն ժամանակներից։ Ձիերի կողմից մասնատվելու միջոցով հերոսների մահն առավելապես հանդիպում է հին հունական դիցաբանության մեջ։

Ֆրանսիայում ձիերի միջոցով էր իրագործվում քառատումը։ Դատապարտյալին ձեռքերից և ոտքերից կապում էին 4 ուժեղ ձիերի, որոնք դահճի նման իրականացնում էին մահապատիժը՝ տարբեր ուղղություններով շարժվելով, և այդպիսով պոկում էին վերջույթները։

Փաստացի անհրաժեշտ էր լինում կտրտել դատապարտյալի պղնձյա կապանքները։ Այնուհետ դատապարտյալի դիակի մասերը նետում էին կրակի մեջ։ Այդպես են մահապատժի ենթարկվել արքայասպան Ռավալյակը 1610 թվականին և Դամիենը 1757 թվականին։ 1589 թվականին այդպիսի ընթացակարգի ենթարկվեց Հենրի III֊ի մարդասպանի՝ Ժակ Կլեմանի դիակը, որը դանակահարվեց արքայի թաղման սպասարկուների կողմից։

Aquote1.png Դա երևի ամենադաժան մահապատիժն է։ Հանցագործին, որը դրված էր երեքուկես դյույմ բարձրությամբ կառափնարանի վրա, ամրացրին պղնձյա շղթաներով, որոնք ներառել էին կուրծքը, պարանոցը, որովայնի ստորին հատվածը և գոտկատեղը։ Շղթաներն այնքան ամուր էին փաթաթված կառափնարանին, որ դատապարտյալի մարմինն ի զորու էր ընդդիմանալու ձիերի գործադրած ուժին։ Այնուհետև հանցագործի ձեռքին կապեցին հանցագործության գործիքը և այրեցին ծծմբաջրածնային կրակի մեջ։ Այնուհետ աքցաններով մարմնի տարբեր մասերից պոկում էին միսը, իսկ վերքերի վրա լցնում կապարի, յուղի, ծառի խեժի և ծծմբի խառնուրդ։ Վերջապես մարմնի յուրաքանչյուր մասը կապում էին ձիուն, և սկզբում ձին մի քանի ոստյուն էր կատարում առաջ, ինչը մահապատժի դատապարտվածին անասելի տանջանքների էր ենթարկում, իսկ հետո ստիպում էին ձգել ուժերի ներածին չափով, ի դեպ՝ պղնձաշղթաներին ընդդիմանալն այնչափ ուժգին էր, որ ազդում էր ոսկորների միացությունների վրա։ Այդ ժամանակ յուրաքանչյուր ձի պոկում էր մի մաս, որին ինքն էր ամրացված[1]։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]