Գինու թանգարան (Փարիզ)
Գինու թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փարիզ |
Հասցե | rue des Eaux և 5, square Charles-Dickens |
Հիմնադրված է | 1984 |
Այցելուներ | 28 500 մարդ |
Կայք | museeduvinparis.com |
![]() | |
![]() |
Գինու փարիզյան թանգարան (ֆր.՝ Musee du Vin), տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասի Վոդ փողոց, Դիքենս զբոսապուրակում, ներկայացված է գինեգործության պատմությունը և գործընթացի ողջ ընթացքը գործիքներով և դեմքերով։ Թանգարանն ստեղծվել է գինեգործական ավանդույթների և գինու որակի ստանդարտի պահպանման նկատառումով։
Թանգարանի հասցեն է՝ Փարիզ 75016, փողոց Վոդ (Դիքենս զբոսապուրակ), տուն 5, մետրոյի կայարան Պասսի[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին դարերում մայրաքաղաք Փարիզը շրջապատված էր խաղողի սքանչելի այգիներով։ 15-րդ դարում ոչ հեռու այն վայրից, որտեղ այժմ գտնվում է Գինու թանգարանը, որն այն ժամանակ չէր մտնում Փարիզի տարածքի մեջ, աճում էր խաղող (որի մասին մինչ այժմ հիշատակում է Խաղողի այգի փողոցը) և կանգուն էր ֆրանսիական մենաստանը։ Այդ վանքը կամ այլ կերպ ասած՝ Պասսի աբբայությունը, հայտնի էր իր գինով՝ պատրաստված տեղի կրտսեր վանականների ձեռքով, ինչը համտեսում էր անգամ Լյուդովիկոս 13-րդը՝ Բուլոնյան անտառում որսից հետո մեկ բաժակ գինի ըմպելով վանքում։ Մեկ դար անց նույն վայրում հայտնաբերվեցին տաք աղբյուրներ, որոնք, համաձայն լուրերի, բուժում էին կանացի անպտղությունը։ Այդ պատճառով էլ փողոցը կրում է Վոդ անվանումը։
Ֆրանսիական հեղափոխության ժամանակ մենաստանը թալանվում է, իսկ գինեգործական մառանի մասին որոշ ժամանակ մոռացվեց։ Եվ արդեն 20-րդ դարում փարիզյան մի ռեստորանի սեփականատեր որոշեց վանքի գինու պահեստարանը դարձնել ստորգետնյա թանգարան՝ վերաբերվող գինուն ու նրա հետ առնչվող ամեն ինչին։ 1984 թվականին կայացել է թանգարանի հանդիսավոր բացումը։