Գինուց պատրաստված ժելե
Գինուց պատրաստված ժելեներ, սովորաբար հայտնի են որպես ծամոն, ամուր պաստիլի տիպի քաղցրավենիքներ, որոնք ծագել են Միացյալ Թագավորությունից: Բոլոր ապրանքանիշերն ունեն իրենց բաղադրատոմսերը, որոնք պարունակում են տարբեր քաղցրացուցիչներ, բուրավետիչներ և գունանյութեր : Գինուց պատրաստված մաստակները տարածված են Միացյալ Թագավորությունում, Կանադայում, Իռլանդիայում, Հարավային Աֆրիկայում և Ազգերի համագործակցության շատ երկրներում, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում: Ընդհանուր ապրանքանիշերը ներառում են «Maynards» -ը, «Bassett's» -ը, «Haribo» -ն և «Lion» -ը:
Ժելեները սովորաբար լինում են հինգ տեսակի՝ թթու, թագի, շեղանկյունի, շրջանի տեսքով և նաև երկարավուն, սովորաբար պիտակավորված են գինու անունով. օրինակ, «Maynards» ընկերությունն օգտագործում է թնդեցված գինի, շերի (սպիտակ իսպանական գինի), շամպայն, բուրգունդյան սպիտակ, կարմիր գինի և կլարետ: Այլ արտադրողներ նախընտրում են տարբեր անուններ, ինչպիսիք են՝ Ռիոխա, Մերլո կամ ռոմ[1]։ Չնայած անվանմանը, դրանք սովորաբար ալկոհոլ չեն պարունակում, և կախված տեղական օրենքներից կամ արտադրողի գործելակերպից, փաթեթների վրա կարելի է հանդիպել հատուկ նշումների, որ տվյալ քաղցրավենիքները «գինի չեն պարունակում»:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Ռայլի Մեյնարդը սկսել է իր բիզնեսը 1880 թվականին՝ եղբոր՝ Թոմի հետ խոհանոցում հրուշակեղեն արտադրելով Լոնդոնի Սթեմֆորդ Հիլ քաղաքում, մինչդեռ նրա կինը՝ Սառա Էննը սպասարկում էր հաճախորդներին: «Maynards sweets» -ը կայուն կերպով սկսեց առաջ գնալ և որպես ընկերություն գործարկվեց 1896 թվականին: «Maynards Wine Gums» -ը ներկայացվել է 1909 թվականին Մեյնարդի որդու՝ Չարլզ Գորդոն Մեյնարդի կողմից: Չարլզ Գորդոն Մեյնարդից որոշ ժամանակ պահանջվեց՝ համոզելու իր խիստ մեթոդիստ և ալկոհոլից հեռու հորը, որ քաղցրավենիքը գինի չի պարունակում[1], որից հետո հայրն ընդունեց, որ քաղցրավենիքը պետք է վաճառվի որպես ալկոհոլի այլընտրանք։
Ըստ հրուշակեղենի «Cadbury» ընկերության՝ կարմիրն ու սևը ամենահայտնի գույներն են[1]։ Կարմիր համը ավանդաբար կարմիր հատապտուղից է պատրաստված, իսկ Միացյալ Թագավորությունում ելակից կամ ազնվամորուց, ինչպես նաև բալից: Սևը ավանդաբար ունի սև հաղարջի համ: 2010 թվականին թողարկվեց սահմանափակ «մրգային խառնուրդ» շարքը՝ յուրաքանչյուր մաստակում երկու գույնով և համով:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Maynards Factsheet». Cadbury UK. Արխիվացված օրիգինալից 2012-01-03.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)