Jump to content

Գինունգագապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գինունգագապ (հին իսլանդերեն Ginnungagap, «Հզոր ճեղքը»), սկզբնական քաոս, անդունդ սկանդինավյան դիցաբանության մեջ։ Այնտեղ բացակայում է կյանքը, սակայն սկզբում այնտեղ եղել են երկու աշխարհ Նիֆլհեյմը և Մուսպելհեյմը, որտեղ ծնվել է հսկա Իմիրը և սկիզբ դրել աշխարհի ստեղծմանը։ Սկանդինավյան քարտեզագիրները վաղ 15-րդ դարից փորձում էին տեղայնացնել, կամ բացահայտել Գինունգագապի իսկական աշխարհագրական դիրքը։

Սկանդինավյան առասպելներում Գինունգագապը ( «Հզոր անդունդ », ճեղք») մեծ, վաղեմի անդունդ է, քաոս, որը գոյություն ուներ մինչև տիեզերքի ստեղծումը։ Այլընտրանքային ստուգաբանությամբ՝ կապելով ginn - նախածանցը Ginnungagap սկզնբական տառերի հետ, հայտնաբերվել է ծիսային, սակրալ իմաստ՝ ginn - heilagr , ginn - regin ( երկուսն էլ վերաբերվում են աստվածների ) և ginn - runa (նկատի ունենալով ռունագրեր ), որը մեկնաբանում է Գինունգագապին որպես " Տարածությունը լցրած կախարդական (նաև արարչական) ուժ ".

Առասպելի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գինունգագապը հանդես է գալիս նորվեգական առասպելներում որպես սկզբնական քաոս, անհատակ անդունդ, Gylfaginning նշում է՝

Գինունգագապ՝ Հորանջող Դատարկություն է ... որը բաժանված էր հյուսիսային Նիֆլհեյմ՝ ցուրտ, սառույցով, սարցե բեկորներով լեցուն, եղյամապատ, քամիներով լի գոտիով և հարավային Մուսպելհայմ՝ լուսավոր, բոցավառ գոտիով[1]:

Տիեզերքն առաջացավ այն ժամանակ, երբ երկու հակառակ մասերը, գոտիները, բևեռները հանդիպում են Գինունգագապի մեջտեղում։

Աշխարհագրական ռացիոնալացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդինավյան քարտեզագիրները՝ 15 - րդ դարից սկսած, փորձում էին տեղայնացնել, կամ բացահայտել Գինունգագապը որպես իրական աշխարհագրական մաս, որտեղից էլ ծնունդ է առնում առասպելը։

Ըստ Հին Նորվեգական՝ 15 - րդ դարի (նախակոլումբյան), հանրագիտարանի տեքստերի խորագրերից Gripla ( Փոքր Ժողովածու) - Գինունգագապը գտնվում է Գրենլանդիայի և Վինլենդի (Հյուսիսային Ամերիկա ) միջև։ Ավելի ուշ՝ 17 - րդ դարում, Իսլանդական եպիսկոպոս Քըդբրանդուր Թորլաքսոն, նաև օգտագործում է Ginnungegap անունը, որ անվանի նեղուցը, հնարավոր է նկատի ունենալով Դևիսի նեղուցը, որն առանձնացնում է Գրենլանդիայի հարավային ծայրամասը Estotelandia-ից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dillmann, F. X. (1998). "Ginnungagap" in: Beck, H., Steuer, H. & Timpe, D. (Eds.) Reallexikon der germanischen Altertumskunde, Volume 12. Berlin։ de Gruyter. ISBN 3-11-016227-X.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քըդբրանդուր Թորլաքսոնի է 1606 թ. Հյուսիսատլանտյան շրջանի քարտեզը