Jump to content

Գինեգործությունն Իսպանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիոխայի խաղողի այգիներն աշնանը

Գինեգործությունն Իսպանիայում, համարվում է երկրի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը և ունի երկարամյա ավանդությաներ։ Համաձայն Խաղողի և գինու միջազգային կազմակերպության (OIV)[1]՝ 2011 թվականին գինու արտադրությամբ Իսպանիան հանդիսացել է աշխարհում երրորդ երկիրը (Իտալիայից ու Ֆրանսիայից հետո) (34,3 միլիոն հեկոլիտր) և առաջինը խաղողի այգիների տարածքով (1,0 միլիոն հեկտար)։

Գինու արտադրությունը Իսպանիայի ինքնավար համայնքներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի ինքնավար համայնքներ

Գինի արտադրվում է առանց բացառությամբ Իսպանիայի ինքնավար բոլոր համայնքներում։ Ստորև ներկայացված է Իսպանիայում արտադրված գինու ծավալներն ըստ շրջանների (ցուցանիշները ներկայացված են հեկտարներով)[2]՝

  1. Անդալուզիա՝ 1,5 միլիոն (2008 թվական)
  2. Արագոն՝ 897 հազար (2008 թվական)
  3. Աստուրիա՝ 2 հազար (2008 թվական)
  4. Բալեարյան կղզիներ՝ 36 հազար (2008 թվական)
  5. Վալենսիա՝ 2,2 միլիոն (2008 թվական)
  6. Գալիսիա՝ 1 միլիոն (2008 թվական)
  7. Կանարյան կղզիներ՝ 165 հազար (2008 թվական)
  8. Կանտաբրիա՝ 5 հազար (2007 թվական)
  9. Կաստիլիա-Լա Մանչա՝ 19 միլիոն (ընդհանուր արտադրության 50 % ավել) (2008 թվական)
  10. Կաստիլիա և Լեոն՝ 1,5 միլիոն (2008 թվական)
  11. Կատալոնիա՝ 3,3 միլիոն (ընդհանուր արտադրության 9 %-ը) (2008 թվական)
  12. Մադրիդ՝ 184 հազար (2008 թվական)
  13. Մուրսիա՝ 676 հազար (2008 թվական)
  14. Նավարա՝ 750 հազար (2008 թվական)
  15. Ռիոխա՝ 2 միլիոն (2008 թվական)
  16. Բասկերի Երկիր՝ 761 հազար (2008 թվական)
  17. Էստրեմադուրա՝ 3,4 միլիոն (ընդհանուր արտադրության 9 %-ը) (2008 թվական)

Իսպանական գինիների դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական գինիների դասակարգումը կանոնակարգվում է 2003 թվականի հուլիսի 10-ին ընդունված «խաղողի այգիների և գինու մասին» օրենքով (իսպ.՝ «La ley de la viña y del vino»)[3], որը ենթադրում է գինու ծագման և որակի հետևյալ չափանիշները՝

  1. սեղանի գինի (Vinos de Mesa)
    • հատուկ սեղանի գինի (Vinos de Mesa)
    • սեղանի գինի, որն իրավունք ունի մակնշվի «հողերի գինի» պիտակով (Vinos de las Tierras) (տեղական գինի)
  2. որակյալ գինի, որն արտադրվել է որոշակի շրջաններում (Vinos de Calidad Producidos en Regiones Determinadas, VCPRD)
    • որակյալ գինի աշխարհագրական ծագման մակնշմամբ (Vinos de Calidad con Indicaciones Geográficas)
    • գինի, որի ծագումը նշված է (Vinos con Denominaciones de Origen, DO)
    • ծագմամբ ընդունված անվանումով գինի (Vinos con Denominaciones de Origen Calificadas, DOCa): Կատալաներենում հակիրճ անվանումը գրվում է այսպես՝ DOQ (Denominacions d’Origen Qualificades)
    • պագո գինի (Vinos de Pagos)

2008 թվականի գինիների ընդհանուր արտադրության (37,4 միլիոն հեկալիտր) 66 %-ը (24,6 միլիոն հեկոլիտր) կազմում են սեղանի գինիներըև 33 %-ը (12,4 միլիոն հեկալիտր)՝ VCPRD-ն[4]։

Խաղողի աճեցման, արտադրության և տարբեր մակարդակի գինիների հնեցման տարածքը հստակորեն սահմանազատված է՝ պայմանավորված աշխարհագրական և տեխնոլոգիական գործոններով։ Համակարգի յուրաքանչյուր մակարդակ ունի խաղողի թույլատրված տեսակներ բերքի հետ կապված համապատասխան սահմանափակմամբ, ինչպես նաև գինու տեսակների արտադրության համար թույլատրված բնութագրերի կարգավորում։

Աշխարհագրական անվանումները, որոնք համապատասխանում են համակարգի որոշակի մակարդակի, չեն կարող օգտագործվել այն գինիների համար, որոնք չեն համապատասխանում պահանջներին, եթե դրանք մատնանշվում են գինու ծագման իրական վայրը։

Հատուկ սեղանի գինի (Vinos de Mesa)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում սեղանի գինիների ավանդական անվանումն է «vinos de pasto» (իսպ.՝ pasto նշանակում է արոտավայր), քանի որ այդպես անվանել են սովորական գինիները, որոնք արոտավայրերում հովիվները խմում էին իրենց ճաշի ժամանակ։

Տեղական գինիներ (Vinos de las Tierras)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի տեղական գինիների արտադրության տարածք

«vino de la tierra…» բնութագրումը աշխարհագրական նշումով համադրությունը կիրառվում է սեղանի գինիների համար, որոնք բավարարում են ստորև ներկայացված պահանջներին՝

  • Գինեգործության տարածք, որը հանդիսանում է գինու ծագման վայրը։ Անկախ իր հեռավորության սահմանափակ է համաձայն որոշակի աշխարհագրական և գյուղատնտեսական պահանջներին, որոնք գինիներին կարող են հաղորդել առանձնահատուկ որակներ։
  • Կանոնակարգված են աշխարհագրական վայրի նշումով, տարածքով, խաղողի թույլատրելի տեսակներով և գինու տեսականիով, դրանց նվազագույն բնական պնդությունով և օրգանպլեքսային հատկանիշներով։

Տեղական գինիների աշխարհագրական վայրի նշումը կարող են լինել միայն վարչա-տարածքային միավորների անվանումները։

2011 թվականի փետրվարի 17-ին այս մակարդակի աշխարհագրական նշաններից առկա է եղել 43-ը[5]։

Գինու որակական հատկանիշներն ըստ աշխարհագրական նշումով (Vinos de Calidad con Indicaciones Geográficas)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գշխարհագրական նշումով որակյալ գինիներ ասելով նկատի է առնվում գինիներ, որոնք արտադրվում են հստակ սահմանված տարածքում տեղական խաղողից, որոնց որակը, հեղինակությունը և բնութագրիչները հիմնվորված են աշխարհագրական և տեխնոլոգիական ցուցիչներով, որոնք ցուցաբերվում են խաղողի աճեցման, արտադրության և գինու հնեցման գործընթացներում։

Աշխարհագրական նշումով որակյալ գինիները, որոնք ունեն «vino de calidad de…» պիտակ, համադրվում են արտադրության տարածքի անվանումով։

Այդ մակարդակը հանդիսանում է «DO» ժամանակավոր մակարդակ։ 2010 թվականի սեպտեմբերի 23-ին այս մակարդակին համապատասխանում է աշխարհագրական 6 նշում[6]։

Գինիները ծագման նշումով (Vinos con Denominaciones de Origen, DO)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի DO և DOC

Ծագման նշում ասելով նկատի է առնվում հստակ սահմանված տարածք, որը պաշտոնապես ընդունված է գինու նշման համար և որը բավարարում է հետևյալ պահանջներին՝

  • գինիներ, որոնք արտադրվում են այդ տարածքում տեղական խաղողից,
  • իր ծագման շնորհիվ շուկայում գինին ունի բարձր համբավ,
  • գինու որակն ու բնութագրիչները հիմնականում պայմանավորված են այդ տարածքի աշխարհագրական դիրքով՝ ներառյալ բնական ու տեխնոլոգիական գործոնները։

«DO» որակի չափանիշին համապատասխանելու համար պարտադիր պայմաններից է հանդիսանում համապատասխան տարածքի նախորդ ճանաչումը առնվազն անցած 5 տարում որպես որակյալ գինիներ աշխարհագրական նշումով։ «DO»-ի տարածքների սահմանները ընդգրկում են միայն այն բնահողերը, որոնք համապատասխանում են խաղողի աճեցման համար չափանիշներին։

Իսպանիայի փրփրագինիները, որոնք կրում են Cava անվանումը, չեն հանդիսանում աշխարհագրական։

2011 թվականի սեպտեմբերի 12-ին Իսպանիայում հաշվարկվում էր 67 DO[6]:

Հաստատված ծագման նշումով գինի (Vinos con Denominaciones de Origen Calificadas, DOCa/DOQ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի «DO» մակարդակի պահանջների, «DOCa» մակարդակը բավարարում է հետևյալ պահանջներին.

  • Անցել է ավելի քան 10 տարի, ինչ հաստատվել է համապատասխան տարածքը որպես «DO» մակարդակի պահանջներին բավարարող գինիների արտադրություն։
  • Գինեգործության «DOCa» ստանդարտին համապատասխանող գրանցված տարածքի սահմաններում գինին շշալցվում է։
  • Գինու արտադրության առաջին փուլերից և մինչև դրանց շուկա դուրս բերելը իրականացվում է ֆիզիկա-քիմիական և օրգանոլեպտիկ վերահսկողություն։
  • Գինեգործության «DOCa» տարածքում գրանցում, որոնք պետք է առանձնացվեն այլ գինեգործական ձեռնարկություններից։
  • Գինի պատրաստելու համար նախատեսված խաղողի աճեցման համար հարմար բնահող «DOCa» մակարդակի թույլտվությամբ, սահմանափակվում է քարտեզագրությամբ։

2012 թվականի սկզբի դրությամբ այս մակարդակին առնչվում էին միայն «DOCa Rioja» (գրանցված են մի քանի ինքնավար համայնքներում) DOQ Priorat (Կատալոնիա) ստանդարտի խաղողի այգիները[6]։

Պագո գինի (Vinos de Pagos)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պագո գինին (իսպ.՝ pago՝ խաղողի որթ) բնութագրվում է իր խաղողի հողային հատկանիշերով և առանձնահատուկ միկրոկլիմայով, ինչն այն առանձնացնում է հարևան տարածքներից։ Հայտնի է ավանդական խաղողագործության ավանդույթների համաձայն պատրաստումով։ Պագոյի պաշտոնապես սահմանափակված տարածքը պետք է լինի համայնքային տարածքից փոքր, որի տարածքում պագոն գտնվում է ամբողջությամբ կամ մասամբ։

Գինեգործության ավանդական պատրաստման եղանակը համարվում է գործող, եթե պագո անվանումը շուկայում օգտագործվում է որպես համապատասխան գինիների հավաստանշման համընդհանուր ձև առնվազն 5 տարի։

Պագոն ամբողջությամբ գտնվում է «DOCa»-ի տարածքում և հանդիսանում է ճանաչված (Pagos Calificados): Այդ պագո գինիները, որոնք համապատասխանում են «DOCa»-ի պահանջներին, նշվում են որես ճանաչված պագո գինիներ պիտակումով (Vinos de Pagos Calificados):

Այս մակարդակը հանդիսանում է իսպանական գնիների բարձրագույն մակարդակը։

2014 թվականի ապրիլի 11-ին Իսպանիայում որակավորվել է 11 պագո[6]։

  1. Dominio de Valdepusa (2003 թվականից) (Կաստիլիա-Լա Մանչա)
  2. Guijoso (2005 թվականից) (Կաստիլիա-Լա Մանչա)
  3. Finca Élez (2007 թվականից) (Կաստիլիա-Լա Մանչա)
  4. Dehesa del Carrizal (2007 թվականից) (Կաստիլիա-Լա Մանչա)
  5. Pago de Arínzano (2008 թվականից) (Նավարա)
  6. Prado de Irache (2009 թվականից) (Նավարա)
  7. Pago de Otazu (2009 թվականից) (Նավարա)
  8. Campo de la Guardia (2009 թվականից) (Կաստիլիա-Լա Մանչա)
  9. Pago Florentino (2009 թվականից) (Կաստիլիա-Լա Մանչա)
  10. Casa del Blanco (2010 թվականից) (Կաստիլիա-Լա Մանչա)
  11. Pago Calzadilla (2011 թվականից) (Կաստիլիա-Լա Մանչա)
  12. Los Balagueses (2011 թվականից) (Վալենսիա)

Aylés (2011 թվականից) (Արագոն) El Terrazo (2011 թվականից) (Վալենսիա) Chozas Carrascal (2012 թվականից) (Վալենսիա)

«Pago» տերմինը հանդիպում է բազմաթիվ գինիների անվանումներում, քանի որ թարգմանվում է որպես «խաղողի այգի» և չի նշանակում, որ այդ գինիները հանդիսանում են «Vinos de Pagos» մակարդակի, ինչպիսին կարող են համարվել միայն որակավորված պագոները։

Իսպանական պագոների առավել հայտնի նմանօրինակ է համարվում Բուրգունդիայում արտադրվող «Grands Crus» գինիները։ Վերջինը, սակայն, չի հանդիսանում ֆրանսիական գինիների որակավորման ինքնուրույն կատեգորիա։

Որակավորում ունեցող իսպանական գինիների եվրոպական համարժեքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական, իտալական և ֆրանսիական որակավորված գինիների հիմքում դրված է ընդհանուր սկզբունք, այն է՝ տարածքի առանձնացում այնտեղ արտադրվող գինիների մակարդակի համաձայն։ Այդ սկզբունքը դրված է նաև կրճատ որակավորման հիմքում, որը ընդուվել է Եվրոպական միության կողմից[7]։

Իսպանիա Իտալիա Ֆրանսիա Եվրոպական Միություն
Vino de Mesa Vino da Tavola Vin de Table Wine without Geographical Indication
Vino de la Tierra Vino ad Indicazione Geografica Tipica (IGT) Vin de Pays Wine with Protected Geographical Indication (PGI) Wine with Geographical Indication
Vino de Calidad con Indicación Geográfica Vin Délimité de Qualité Supérieure (VDQS) Wine with Protected Designation of Origin (PDO)
Vino con Denominación de Origen (DO) Vino a Denominazione di Origine Controllata (DOC) Vin d’Appellation d’Origine Contrôlée (AOC)
Vino con Denominación de Origen Calificada (DOCa/DOQ) Vino a Denominazione di Origine Controllata e Garantita (DOCG)
Vino de Pago

Իսպանական գինիների հնեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գինու հնեցումը կաղնու տակառներում, Viña Sastre (DO Ribera del Duero) գինեգործարան

Իսպանիայում գինիների հնեցման ժամկետները համարվել է դրանց որակի հիմնական չափորոշիչ։ Համաձայն այդ ավանդույթի՝ օրենքը կարգավորել է տարբեր գինիների հնեցման հետևյալ կարգավորումները[3]

  1. Տեղական և որակյալ գինիների ընդհանուր նշումները կատարվում են ըստ հստակ տարածքներում արտադրության (VCPRD)
    • Noble (նոբլե)՝ ոչ պակաս քան 18 ամիս ընդհանուր հնեցում կաղնու տարաներում, որոնց ծավալը ոչ ավել է քան 600 լիտր, ինչպես նաև շշալցված տարբերակով,
    • Añejo (անջելո)՝ ոչ պակաս քան 24 ամիս ընդհանուր հնեցում կաղնու տարաներում, որոնց ծավալը ոչ ավել է քան 600 լիտր, ինչպես նաև շշալցված տարբերակով,
    • Viejo (վեջո)՝ ոչ պակաս քան 36 ամիս հնեցում, ունենում է օքսիդատիվ բնութագիր շնորհիվ լույիս ազդեցության, թթվածնի, ջերմության և այլնի,
  2. Այդպիսի որակի գինիների նշումը, որոնք արտադրվել են հատուկ շրջաններում (Vinos Tranquilos de Calidad Producidos en Regiones Determinadas, VTCPRD),
    • Crianza,
      • կարմիր գինիների համար ոչ պակաս, քան 24 ամիս հնեցում, որոնցից նվազագույնը 6 ամիսը կաղնու տակառներում, որոնց ծավալը ոչ ավել քան 330 լիտր է,
      • սպիտակ և վարդագույն գինիների համար ոչ պակաս քան 18 ամիս հնեցում, որոնցից նվազագույնը 6 ամիսը կաղնու տակառներում, որոնց ծավալը ոչ ավել քան 330 լիտր է,
    • Reserva
      • կարմիր գինիների համար ոչ պակաս քան 36 ամիս հնեցում կաղնու տակառներում, որոնց ծավալը ոչ ավել քան 330 լիտր է կամ շշերում, որոնցից առնվազն 12 ամիսը տակառներում,
      • սպիտակ և վարդագույն գինիների համար ոչ պակաս քան 36 ամիս հնեցում կաղնու տակառներում, որոնց ծավալը ոչ ավել քան 330 լիտր է կամ շշերում, որից նվազագույն 6 ամիսը տակառում,
    • Gran Reserva
      • կարմիր գինիների համար ոչ պակաս 60 ամիսընդհանուր հնեցում կաղնու տարաներում, որոնց ծավալը ոչ ավել քան 330 լիտր է կամ շշերով, որոնցից նվազագույնը 18 ամիսը տակառներում,
      • սպիտակ և վարդագույն գինիների համար ոչ պակաս քան 48 ամիս ընդհանուր հնեցում կաղնում տակառներում, որոնց ծավալը ոչ ավել է քան 300 լիտրը կամ շշերով, որից նվազագույնը 6 ամիսը տակառներում,
  3. փրփրային որակյալ գինիների նշումների համար, որոնք արտադրվել են հատուկ շրջաններում (Vinos Espumosos de Calidad Producidos en Regiones Determinadas, VECPRD)
    • Premium (Reserva)՝ նշում, որը թույլատրելի է բոլորին (VECPRD),
    • Gran Reserva՝ DO Cava փրփրային գինի գինու նշման համար նախատեսված ոչ պակաս քան 30 ամիս հնեցում, որը հաշվարկվում է շշալցման պահից,

«Joven» (հովեն) չսահմանված նշումով պիտակվում են չհնեցված գինիները։

Իսպանիայի գինեգործական շրջանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայից դուրս առավել հայտնի իսպանական գինիներն են

DOCa Rioja
Ռիոխա գինեգործական գոտի

Իսպանիայի ամենամեծ գինեգործական շրջանը համարվում է Ռիոխան, որը գտնվում է երկրի հյուսիսում հոսող Էբրո գետի ափերի երկայնքով։ Denominación de Origen Calificada (DOCa) մակարդակն առաջին անգամ շնորհվել է 1991 թվականին հենց Ռիոխայի գինիներին։

DOCa Rioja-ի կազմում են ընդգրկված շուրջ 150 մունիցիպալիտետներ երեք ինքնավար համայնքներում՝

Համաձայն Ռիոխայի կլիմայի փոփոխությունների և բնահողի որակի՝ բաժանվում են երեք գոտիներ

Rioja Alta
Այս գոտին, որի գինին համարվում է լավագույնը Ռիոխայում, տեղակայված է Ռիոխա ինքնավար համայնքի մայրաքաղաք Լոգրոնյոյից արևմուտք։ Այստեղ գերիշխում է խոնավ ու սառը ատլանտյան կլիման, իսկ բնահողը պատկանում է կրաքարա-կավային, երկաթա-կավային ու բերուկային տեսակներին։
Rioja Alavesa
Այս գոտին նույնպես բնութագրվում է ատլանտյան կլիմայով, բայց արդեն համեմատաբար միջերկրածովյան չոր ու շոգ ազդեցությամբ։ Բնահողի հիմնական բնութագրիչն է հանդիսանում կրաքարային-կավային տեսակը։
Rioja Baja
Լոգրանոյի հարավ-արևելքում գտնվող այս գոտում գերակշռում է միջերկրածովյան կլիման, համեմատաբար չոր և շոգ։ Այստեղ բնահողը հիմնականում պատկանում է բերուկային և երկաթա-կավային տեսակներին։

Խաղողի այգիների խտությունը DOCa Rioja կարգավորման համաձայն պետք է լինի ոչ պակաս քան 2850 և ոչ ավել քան 4000 որթատունկ 1 հեկտարում[6]։ Դրան զուգահեռ բերքի ծավալները սահմանափակվում է հեկտարից 65 և 90 ցենտրներ կարմիր և սպիտակ գինիների համար համապատասխանաբար։ Քանի որ խաղողի յուրաքանչյուր մեկ ցենտներից թույլատրվում է ստանալ ոչ ավել քան 70 լիտր գինի, DOCa Rioja ստանդարտի պահանջների համապատասխան մեկ հեկտարից ստացվում է 45,5 հեկոլիտր կարմիր և 63 հեկոլիտր սպիտակ գինի։

DOCa Rioja մակարդակի ստանդարտի գինիների տեսակներ են համարվում՝

Կարմիր տեսակ Սպիտակ տեսակ
Նախընտրելի սորտեր Տեմպրանիլո (իսպ.՝ Tempranillo) Վիուրա (իսպ.՝ Viura)
Օգտագործվում է առանց սահմանափակման
  • Graciano
  • Graciano
  • Mazuela
  • Maturana
  • Garnacha Blanca
  • Malvasía
  • Maturana Blanca
  • Tempranillo Blanco
  • Turruntés
Օգտագործվում է միայն կուպաժի համար

և դրան զուգահեռ չպետք է գերազանցի կուպաժին

  • Chardonnay
  • Sauvignon blanc
  • Verdejo

Ռիոխայի հռաչակավոր կարմիր գինիների հիմքը հանդիսանում է տեմպրանիլոն, որը համարվում է իսպանական խաղողի ամենահայտնի տեսակը։ Մյուս թույլատրելի կարմիր տեսակները, որպես կանոն, լրացնում են վերջինին կուպաժի ընթացքում։ Բացի այդ, Ռիոխայում արտադրվում է սպիտակ (գլխավորապես վիուրայից) և վարդագույն գինիներ։ Վերջիններում, համաձայն DOCa Rioja կանոնակարգի, ոչ պակաս քան կուպաժի 25 %-ը պետք է կազմի խաղողի կարմիր տեսակը։

DO Ribera del Duero

«Ribera del Duero» իսպաներենից թարգմանաբար նշանակում է «Դուերո գետի հովիտ»։ Այդ հովտի գինեգործական գոոտին բավարարում է «DO» ստանդարտին և իրենից ներկայացնում է Դուերո գետի երկայնքով ձգվող տարածք, որն ունի շուրջ 100 կիլոմետր երկարություն և 35 կիլոմետր լայնություն։ DO Ribera del Duero գոտու տարածքը ներառում է շուրջ հարյուր մունիցիպալիտետներ Իսպանիայի Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի չորս նահանգ՝

Ռիբերա դել Դուերոն աշխարհագրորեն տեղակայված է խոշոր սարահարթի վրա, որը պատված է փխրուն նստվածքներով։ Այդ նստվածքների շարքում գերակշռում են տղմային և կավային ավազուտները, որոնցում առկա են կրաքարային և մերգելային ենթաշերտերով։ Մինչև 40° շոգ չորային ամառը և երկար ձմեռը (մինչև −18°) բնութագրում են շրջանի միջերկրածովյան կլիման։

DO Ribera del Duero ստանդարտի խաղողի թույլատրելի տեսակներն են համարվում՝

  • կարմիր տեսակներ
  • սպիտակ տեսակներ
    • Ալբիլո

«DO» կանոնը թույլատրում է արտադրել միայն կարմիր և վարդագույն գինիներ[6]։ Բացի այդ, կարմիր գինիների կուպաժները պետք է կազմված լինեն նվազագույնը 75 % տեպրանիլոյից և պարունակեն ընդհանուրի մեջ ոչ ավել քան 5 % գարնաչա և ալբիլո սորտեր։ Վարդագույն գինիների կուպաժներում կարմիր տեսակները պետք է լինեն ոչ պակաս քան 50 %։

Կանոնակարգով հաստատված է, որ խաղողի որթատունկները մեկ հեկտարում պետք է լինեն ընդհանուր հաշվով 2000-ից 4000 որթատունկ։ Դրան զուգահեռ առավելագույն բերքատվությունը սահմանափակվում է հեկտարից 70 ցենտներ խաղող։ Քանի որ յուրաքանչյուր ցենտերից թույլատրվում է ստանալ ոչ ավել քան 70 լիտր գինի, բերքատվության սահմանափակումը կարելի է համարել հեկտարին 49 հեկալիտր։

DO Rías Baixas

Rías Baixas-ը Գալիսիայի արևմտյան ափի անվանումն է, որը ծածկված է ֆյորդերով։ Այս գինեգործական շրջանը մեծ մասամբ տեղակայված է Պոնտեվեդրա նահանգում և բաժանվում է հինգ գոտու (թվարկված են հյուսիսից հարավ):՝

  • Ribeira do Ulla
Այս տարածքի անվանումը գալիսերեն լեզվից նշանակում է «Ուլյա գետի հովիտ»։ Այն տեղակայված է Լա Կորունյա և Պոնտեվեդրա նահանգների սահմանին, որը սահմանազատվում է այդ գետով։
  • Val do Salnés՝ Ումիա գետի հովտի ափամերձ հատված
  • Soutomaior՝ Լարես գետի գետաբերան
  • Condado do Tea՝ — долина левого (галисийского) берега реки Մինո գետի հովտի ձախ (գալիսիական) ափերի այն հատվածը, որտեղ Տեա վտակը միանում է մայր գետին
  • O Rosal՝ Condado do Tea գոտու շարունակությունը դեպի ատլանտյան առափնյան հատված։
Ջերեսը ֆլյորի (մետաքսյա ծածկոցի) մեջ

Մունիցիպալիտետների մեծ մասը, որոնք մտնում են Ջերես թնդեցված գինու արտադրության գոտու մեջ, տեղակայված են Կադիս (Անդալուզիա)նահանգի մեջ։ Գինեգործության ավանդական կենտրոններն են համարվում Խերես դե լա Ֆրոնտերան, Սանլուկար դե Բառամեդան և Էլ Պուերտո դե Սանտա Մարիան։ Բացի այդ, DO Jerez գոտում հատուկ առանձնանում է DO Manzanilla Sanlúcar de Barrameda-ն, որտեղ գոյություն ունեն Ջերեսի արտադրության տեղական յուրահատկություններ։

Արտադրության համար թույլատրված Ջերեսի սորտի խաղողներ են հանդիսանում պալոմինոն և պեդրո հիմենեսը։ Ջերեսի արտադրության առանձնահատկությունը հանդիսանում է այն (за исключением некоторых его типов), որ այդ գինու հնեցումը կատարվում է ջերեսի սնկերով, որոնք կոչվում են ֆլյոր։

Նաև DO Jerez-ը արտադրում են խաղողի մոսկատել տեսակից, որից ստանում են համանուն քաղցր գինիներ։

Այս շրջանում, որտեղ արտադրվում է հռչակավոր Կավա (փրփրային գինի))Կավա փրփրային գինին, մտնում են Իսպանիայի տարբեր հատվածներում գտնվող մոտավորապես 150 մունիցիպալիտետներ։ Դրանց մեծ մասը գտնվում է կատալոնյան Բարսելոնա և Տառագոնա նահանգներում՝ պատմական Պենդես շրջանում, որտեղ և տեղակայված է կավա տեսակի գինու արտադրությունը։

Կավան արտադրվում է շշերի ավանդական երկրորդային խմորման եղանակով։ Կավային ամենահայտնի արտադրող է հանդիսանում «Codorníu»-ի տունը, որը գինեգործությամբ է զբաղվում 16-րդ դարից սկսած։ Այս ընտանիքի ներկայացուցիչ Ժոզեփ Ռեվենտոս ի Ֆատջոնը 1872 թվականին Շամպայն այցից հետոարտադրեց կավայի առաջին խմբաքանակը, որն արտադրվել էր կատալոնյան մակաբեո, շարելո և պարելյադա խաղողի սորտերից շամպայնի ավանդական եղանակով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. OIV: обзор мирового виноделия (март 2012 года) Արխիվացված 2015-09-15 Wayback Machine(անգլ.)
  2. Производство вин по регионам Испании (2008 год)(չաշխատող հղում)(իսպ.)
  3. 3,0 3,1 2003 թվականի հուլիսի 10-ին ընդունված «խաղողի այգիների և գինու մասին» օրենք(իսպ.)
  4. Գինու արտադրությունը Իսպանիայում 1992 - 2008 թվականներին(չաշխատող հղում)(իսպ.)
  5. «Իսպանիայի տեղական գինիների աշխարհագրական նշումների ցանկը 2011 թվականի փետրվարի 17-ի դրությամբ(իսպ.)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Իսպանիայի VCPRD-իցուցակը 2010 թվականի սեպտեմբերի դրությամբ (հղումներով և կանոնակարգերով)(իսպ.)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Официальный сайт Еврокомиссии: реформа винного рынка Евросоюза». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]