Գինեգործությունն Ավստրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գինեգործությունն Ավստրիայում համարվում է երկրի տնտեսության ճյուղերից մեկը և ունի երկարամյա ավանդությաներ։ Երկրում գինեգործության մասին առաջին հիշատակումնները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ դարով։ Հայտնի է, որ երկրում գինեգործությամբ սկսել են զբաղվել կելտերը, ովքեր արդեն հին ժամանակներում իրականացնում էին խաղողագործության պարզունակ եղանակներով մշակություններ Բուրգենլանդում և Շտիրիայում։ Հռոմեացիների՝ տարածաշրջան գալով խաղողի այգիների տարածքները սկսեցին աստիճանաբար ընդլայնվել[1][2][3]։

Ավստրիայում գինեգործության տարածման գործում մեծ ավանդ ունեցավ Կառլոս Մեծը, ով վարում էր խաղողագործության կադաստր, կազմավորում խաղողի ցուցադրական այգիներ։ Նա նաև կազմակերպեց գինու տեսակների դասավորություն[1][2][3]։

Միջնադարում գինեգործության տարածման մեջ կարևոր դեր խաղացին վանքերը, որոնք օժանդակում էին գինեգործության ավանդույթներին և ստեղծում ավստրիական գինիների նոր տեսակներ։ 1526 թվականին է թվագրվում ավստրիական «Լյութերի գինի» գինու տեսակի ստեղծման մասին վավերագրական առաջին հիշատակություններ։ 15-16-րդ դարերումպատերազմները, հարկային բարձր վճարների սահմանումը և հավաքագրումները հանգեցրեցին ավստրիական գինեգործության անկման։ Այնուամենայնիվ, արդեն 18-րդ դարում, նոր օրենքի ընդունման հետ կապված, գինեգործությունը սկսեց վերածնվել։ Հենց այդ ժամանակ Ավստրիայում բացվեցին առաջին Հեյրիգեր խմիչք ըմպելու հաստատությունները, որոնք վաճառում էին սեփական արտադրության գինիներ[1][2][3]։

Աստիճանաբար ավստրիական գինիները սկսում են հայտնվել միջազգային շուկաներում, սակայն ցուրտ ձմեռներն ու խաղողի սնկային հիվանդությունների տարածումը 19-րդ դարում երկրում էապես կրճատեցին գինու արտադրությունը։ Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեխնիկական հագեցվածության շնորհիվ ավստրիական գինեգործությունը կրկին նկատելիորեն զարգացավ[1][2][3]։

Սկսած 20-րդ դարի 50-ական թվականներից Ավստրիայի գինեգործությունը անցնում է արդյունաբերական մակարդակի. սկսում են օգտագործել արհեստական պատրաստանյութեր, հերբիցիդներ, եստիցիդներ և այլ տեխնոլոգիական նվաճումներ[1]։

Որքան էլ հակասական հնչի, Ավստրիայում գինեգործության զարգացման վրա դրական ազդեցություն ունեցավ 1985 թվականին տեղի ունեցած «ավստրիական գինու սկանդալը»։ Խնդիրն այն էր, որ որոշ ավստրիական ընկերություններ սկսեցին գինու հետ խառնել դիէտիլենգլիկոլ (անտիֆրիզի բաղադրիչ)։ Այդ բացահայտումից հետո արտասահմանյան բազմաթիվ շուկաներ փակեցին իրենց դռները ավստրիական գինու առաջ։ Սակայն ժամանակի ընթացքում այդ ամոթալի բացահայտումը մոռացվեց, իսկ ավստրիական արտահանողների համար այն հանդիսացավ ուսանելի խրատ[1][4][5]։

Ավստրիայում պտղատու խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 51 հազար հեկտար, որոնց հիմնական մասը գտնվում է երկրի արևելքում և հարավ-արևելքում։ Սպիտակ և կարմիր գինիների հարաբերակցությունը խոսում է այն մասին որ Ավստրիայում սպիտակ գինիները նշանակալիորեն ավելի են։ Խաղողի այգիների ընդհանուր մակերեսի 70 տոկոսը զբաղեցնում են սպիտակ խաղողի 22 տեսակներ, որոնցից, համաձայն օրենքի, կարելի է արտադրել որակյալ գինիներ։ Միաժամանակ կարմիր խաղողի զբաղեցրած մակերեսը վերջին տարիներին աճեցին մինչև 30 տոկոս[1]։

Կլիմա և հող[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի գինեգործական տարածաշրջանները գտնվում են չափավոր մայրցամաքային կլիմայի գոտում և մոտավորապես համապատասխանում են ֆրանսիական Բուրգունդիի տեղադրությանը։ Այդ շրջանների մեծամասնության համար բնութագրական են տաք ամառը և մեղմ աշունը։ Այստեղ հանդիպում են ռելիեֆի տարբեր համադրություններ՝ ցածրադիր լեռներից մինչև ձյունապատ լեռներ, որոնք պայմանավորում են կլիմայի, հողի և բուսականության ուղղահայաց գոտիավորում։ Ավստրիայի ցածրադիր հյուսիս-արևելյան և արևելյան ծայրևամասերում կլիման չափավոր տաք է։ Տաքությունը բավարար է խաղողի հասունացման համար։ Երաշտ պատահում է հազվադեպ։ Դանուբի հովտից դեպի վերև խոնավությունը բարձրանում է, բայց բավականին տաք ու արևոտ։ Լեռներ բարձրանալուն զուգընթաց մեծանում է տեղումների քանակը։ Ավստրիայի խաղողի այգիները տեղակայված են հողի տարբեր տեսակների վրա։ Գերակշռում են թերթաքարային, մանրախճային, կավե-կվարցային, կրաքարային գոտիները[1]։

Խաղողի կուլտիվացվող տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրյուներ Վելտլիներ գինի

Սպիտակ տեսակներ[1][6]՝

  • Գրյուներ Վելտլիներ (Grüner Veltliner)
Այս բարձր բերքատու տեսակը Ավստրիայում հանդիսանում է առաջատար։ Գրյուներ Վելտլիներից ստացված գինին ստացվում է թեթև և շնչող, մրգային թունդ բուրմունքով։
  • Իտալական րիսլինգ, Վելշրիսլինգ (Welchriesling)
Գրյուներ Վելտլիներից հետո երկրորդ խաղողն է Ավստրիայում։ Վելշրիսլինգից ստացվում են թեթև գինիներ մրգա-հատապտղային երանգով, թունդ բուրմունքով և հաճելի թթվային համով։
  • Նոյբուրգեր (Neuburger)
Այս տեսակը ստացվել է Րոտեր Վելտլիներ (Roter Veltliner) և Սիլվաներ (Sylvaner) տեսակների խաչասերումից։ Այս տեսակի խաղողից ստացված գինիները արձակում են ընկույզի համով հավասարակշռված զուսպ բուրմունք։ Ունեն փափուկ, հագեցած համ։

Կարմիր տեսակներ[1]՝

  • Բլաուֆրենկիշ (Blaufränkisch)
Այս տեսակի համար հատկանշական է սև մրգերի և հատապտուղների բույրերը, մոշի և թթու բալի երանգներով, երբեմն էլ հանքային նոտայով։
  • Ցվեյգելտ (Zweigelt)
Տվյալ տեսակը ստացվել է St-Laurent և Blaufränkisch տեսակների խաչասերումից։ Այս տեսակի խաղողից պատրաստված գինուն բնութագրական է շատ մուգ գույնը և բալի թանձր բույրը։ Հիմնականում օգտագործում են երիտասարդ Ցվեյգլերը և գնահատում վառ մրգայնության համար[7]։

Գինեգործական շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի գինեգործական շրջանների քարտեզ

Ավստրիայում առկա են չորս հիմնական գինեգործական շրջաններ[1]

Գինիների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականից Ավստրիայում գինիները դասակարգվում են այնպիսի սկզբունքով, որը օգտագործում են գերմանական գինիների դասակարգման համար։ Որոշիչ հանգամանք է հանդիսանում շաքարի պարունակությունը, որը պետք է համապատասխանի Կլոստերնոյբուրգյան աղյուսակին[1][8]։

  • TAFELWEIN սեղանի գինիներ
Ավստրիական գինիներից ամենամասսայական տեսակն է։ Սովորաբար արտադրվում է ԵՄ երկրներից հավաքված գինենյութերի խառնուրդից։
  • LANDWEIN գինիներ
Այդ գինիները արտադրվում են միայն որոշակի գինեգործական երկրամասերում և սեղանի գինիների հետ համեմատած ունեն առավել բարձր շաքարի և ալկոհոլի պարունակություն։
  • QUALITÄTSWEIN տեսակավոր գինիներ
Այս գինին պետք է արտադրվի առանձին գինեգործական շրջանում, որը նշված է պիտակի վրա։ Բացի այդ, այն պետք է ցույց տա այն խաղողի լավագույն հատկությունները, որից պատրաստված է։ Այս տեսակի գինիները անցնում են հատուկ համտեսում և ստանում հատուկ կոդ։
  • PRÄDIKAT բարձրորակ գինիներ որոշակի (սահմանված) հասունությամբ
Այս գինիների արտադրության մեջ արգելված է շապտալիզացիան (գինու մեջ սպիրտի պարունակության բարձրացման համար շաքարի ավելացում)։ Այս գինիները, պայմանավորված շաքարի պարունակությունից և պատրաստման եղանակներից, բաժանվում են հետևյալ դասակարգման՝
    • KABINETTWEIN գրասենյակային գինիներ
Այս ենթադասի գինու շշալցումը կատարվում է բացառապես Ավստրիայի տարածքում։
    • SPÄTLESE ընտրանի գինի
Գինիներ ամբողջովին հասունացած խաղողի ուշ բերքահավաքից։
    • AUSLESE գինիներ
Ստացվում է ուշ բերքահավաքի ըստ հասունության աստիճանի բծախնդիր տեսակավորված խաղողից։ Ոչ հասունացած կամ վնասված պտուղները հեռացվում են։
    • BEERENAUSLESE քաղցր գինիներ
Ստացվում է խաղողի կիսաչոր հատիկներից, որոնց վրա հողի փոշու շերտ կա։
    • EISWEIN «սառցե գինի»
Հավաքի և ճզմելու ընթացքում այս գինու համար նախատեսված խաղողը պետք է լինի սառեցված վիճակում։
    • STROHWEIN «ծղոտե դեղին գինի»
Ստացվում է խաղողի այն պտուղներից, որոնք նվազագույնը երեք ամսվա ընթացքում պահվել են ծղոտի կամ եղեգի մեջ։ Պտուղները պետք է կախված լինեն պարաններից և չորացվեն բացօդյա։
    • AUSBRUCH գինիներ
Ավստրիական գինիներից ամենագնահատվածներից է։ Պատրաստված է գերհասունացած և չորացած խաղողից[9]։
    • TROCKENBEERENAUSLESE բարձր տեսակի գինիներ
Այս չափազանց բարձր տեսակի գինին պատրաստում են չամիչ դարձած, գերհասունացած և բորբոսային շերտ ունեցող պտուղներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Виноделие Австрии. Արխիվացված 2010-01-22 Wayback Machine(ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Viticulture in Austria – a journey in fast motion». Wines from Austria. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Blom, Philipp (2000) The Wines of Austria Faber & Faber 0-571-19533-4(անգլ.)
  4. Robinson, Jancis (2002 թ․ նոյեմբերի 16). «Grüner Veltliner - distinctly groovy grape». jancisrobinson.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.(անգլ.)
  5. Robinson, Jancis (2004 թ․ հոկտեմբերի 23). «World Dry Riesling Championship». jancisrobinson.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.(անգլ.)
  6. «Gruner Veltliner Wine». Wine-Searcher.(անգլ.)
  7. "Austria The Wine Country" (PDF). (includes vintage guide). Austrian Wine Marketing Board. 2005.(անգլ.)
  8. Classifications of Austrian wine. Արխիվացված 2012-10-02 Wayback Machine(անգլ.)
  9. Аусбрух // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.(ռուս.)