Գինեգործական արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գինեգործական արդյունաբերություն, սննդի արդյունաբերության ճյուղ։ Արտադրում է խաղողի գինիներ, շամպայն, կոնյակի, սպիրտ, մրգահատապտղային գինիներ։ Գինեգործական արդյունաբերության հումք են խաղողը, մրգերը, հատապտուղները։ Գինեգործությունը ծագել է գրեթե խաղողագործության հետ մեր թվարկությունից շատ առաջ, սակայն արդյունաբերության ճյուղ է դարձել մեքենայացման և տեխնոլոգիական որակական փոփոխությունների շնորհիվ։

Խաղողագործությամբ և գինեգործությամբ Հայաստանում զբաղվել են շատ վաղուց։ Դրա ապացույցն են Կարմիր բլուրում, Դվինում և այլ վայրերում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերը։ Գինեգործությունը զարգացման առավել բարձր աստիճանի է հասել սովետական կարգեր հաստատվելուց հետո։ Հայաստանում 1913 թ. խաղողի այգիների տարածությունը կազմել է 9,2, 1936 թ.՝ 11,7, 1965 թ.՝ 36,1, 1975 թ.՝ 35,0 հազար հա։ Գինու արտադրությունը համապատասխանաբար՝ 0,2, 0,8, 2,6, 8,9 միլիոն դկչ։ Կառուցվել են գինու, կոնյակի խոշոր գործարաններ․ Երևանի կոնյակի գործարանը (1975 թվականից՝ Երևանի կոնյակի արտադրական միավորում), Աշտարակի գինու գործարանը (Օշականում), որն առաջինն էր ԽՍՀՄ-ում խերես տիպի գինու արտադրությամբ, Արմավիրի կոնյակի, գինու, Էջմիածնի, Փարաքարի, Արտաշատի և Վեդու գինու, Երևանի շամպայն գինիների, գինեթթվի գործարանները։

Հայաստանն իր բարձրորակ կոնյակներով, թունդ և այլ տեսակավոր գինիներով հայտնի է ողջ աշխարհում[փա՞ստ]։ Կոնյակները և գինիները զանազան համտեսների ժամանակ արժանացել են բազմաթիվ ոսկե և արծաթե մեդալների։ Դրան որակով չեն զիջում արտասահմանյան լավագույն նմուշներին։ Արտահանվում են սոցիալիստական և կապիտալիստական մի շարք երկրներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 69