Գիյոմ Կասբարյան
Գիյոմ Կասբարյան ֆր.՝ Guillaume Kasbarian | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1987[1][2] (37 տարեկան) |
Ծննդավայր | Մարսել |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | ESSEC Business School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, խորհրդատու և corporate administrative and commercial executive |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Renaissance |
Guillaume Kasbarian Վիքիպահեստում |
Գիյոմ Կասբարյան կամ Գասպարյան (ֆր.՝ Guillaume Kasbarian, փետրվարի 28, 1987[1][2], Մարսել), ֆրանսիացի բիզնես խորհրդատու և «Վերածնունդ» կուսալցության քաղաքական գործիչ[3] որ 2024 թվականի փետրվարի 8-ից ծառայել է որպես Բնակարանային հարցերով նախարարի պատվիրակ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալի կառավարությունում[4]։
2017-2024 թվականներին Կասբարյանը Ազգային ժողովում ներկայացրել է Էյր-է-Լուար դեպարտամենտի 1-ին ընտրատարածքը[5]։ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից Ֆրանսիայի հանրային ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման հարցերով նախարարն է[6]։
Կրթություն և վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիյոմի երկու ծնողներն էլ ծագումով հայ պետական ծառայողներ են[7] Կասբարյանն 2010 թվականին ավարտել է ESSEC բիզնես դպրոցը։ Այնուհետև նա աշխատել է որպես խորհրդատու փարիզյան ռազմավարության խորհրդատվական ընկերությունում[8]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիյոմ Կասբարյանը «Վերածնունդ» կուսալցության տեղականպատգամավորնն է եղել Էր և Լուար դեպարտամենտում 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հունիսը:
2017–2024 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նա ընտրվել է Էր և Լուարի 1-ին ընտրատարածքի պատգամավոր 2017 թվականի հունիսի 18-ին՝ օրենսդիր ընտրությունների երկրորդ փուլում Ֆրանկ Մասելյուի նկատմամբ տարած հաղթանակից հետո։
Խորհրդարանում Կասբարյանը 2017 թվականից աշխատել է որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ. նա դարձել է հանձնաժողովի նախագահ 2022 թվականի օրենսդիր ընտրություններից հետո։ Ի հավելումն իր հանձնաժողովային առաջադրանքների, նա եղել է Հայաստանի և Հարավային Աֆրիկայի հետ բարեկամության խորհրդարանական խմբերում[9]։ 2017 թվականի նոյեմբերից Կասբարյանը մաս էր կազմել LREM-ի գործադիր խորհրդի՝ կուսակցության հաջորդ նախագահներ Քրիստոֆ Կաստաների և Ստանիսլաս Գուերինիի ղեկավարությամբ[10]:
2019 թվականի հուլիսին Կասբարյանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի կողմից Կանադայի հետ Եվրամիության Համապարփակ տնտեսական և առևտրային համաձայնագրի (CETA) վավերացմանը[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Elections législatives des 30 juin et 7 juillet 2024 - Liste des candidats du 1er tour
- ↑ 2,0 2,1 Elections législatives des 12 et 19 juin 2022 - Liste des candidats du 1er tour
- ↑ Ingrid Melander (3 July 2014), Rookie French lawmaker reaches out from fortune-teller's van Reuters.
- ↑ Claire Ané and Véronique Chocron (9 February 2024), Guillaume Kasbarian, l’homme de la loi « antisquat », nommé ministre du logement Le Monde.
- ↑ «Elections législatives 2017». Ministry of the Interior (French). Վերցված է 19 June 2017-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ֆրանսիան նոր կառավարություն ունի. դրա կազմում կա 2 հայ».
- ↑ Ingrid Melander (3 July 2014), Rookie French lawmaker reaches out from fortune-teller's van Reuters.
- ↑ Hélène Bonnet (13 May 2017). «Guillaume Kasbarian (EM!) candidat dans la circonscription de Chartres "pour servir"» (ֆրանսերեն). L'Écho républicain. Վերցված է 3 November 2017-ին.
- ↑ Guillaume Kasbarian, French National Assembly.
- ↑ Le Conseil de La République En Marche ! Արխիվացված 31 Հոկտեմբեր 2017 Wayback Machine La République En Marche!, press release of 16 October 2017.
- ↑ Maxime Vaudano (24 July 2019), CETA : qui a voté quoi parmi les députés Le Monde.