Գիյոմ Բիգուրդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիյոմ Բիգուրդան
ֆր.՝ Guillaume Bigourdan
GBigourdan.jpg
աստղագետ
Ծնվել է ապրիլի 6 1851(1851-04-06) (164 տարեկան)
Ծննդավայր Սիստել, Ֆրանսիա
Մահացել է փետրվարի 28, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:28|2|0}}) (80 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա Ֆրանսիա
Աշխատանք Փարիզի աստղադիտարան
Գործունեություն աստղագետ[1]
Պարգևներ և
մրցանակներ՝
Q1711648?
Անդամություն՝ Ֆրանսիական գիտությունների ակադեմիա

Գիյոմ Բիգուրդան (ֆր.՝ Guillaume Bigourdan, 1851 - 1932), ֆրանսիացի աստղագետ, գիտության պատմաբան և օդերևութաբան։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է Թարն-է-Գարոն դեպարտամենտի Սիստել քաղաքում։ Գիյոմը եղել է գյուղացու ընտանիքում ավագ որդին։ Ծնողները ջանք են գործադրել որդուն կրթություն ապահովելու համար։ Նա ստացել է բակալավրի աստիճան 1870 թվականին և հետագայում ստացել է ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտական աստիճաններ 1874 և 1876 թվականներին համապատասխանաբար։

1877 թվականից սկսած աշխատել է Տուլուզյան աստղադիտարանում որպես Ֆրանսուա Տիսերանի օգնական, իսկ 1879 թվականից տեղափոխվել է Փարիզի աստղադիտարան։ Կատարել է մի շարք ճանապարհորդություններ, մասնավորապես 1882 թվականին դեպի Մարտինիկա կղզի դիտելու համար Վեներայի անցումը Արեգակի սկավառակով, և 1883 թվականին Սանկտ Պետերբուրգ։

1885 թվականին ամսուսնացել է Փարիզյան աստղադիտարանի տնօրեն ադմիրալ Ամադեյ Մուշեի դուստր Սոֆիի հետ։ Նրանց ընտանիքում ծնվեցին ինն երեխա։

1886 թվականին Բիգուրդանը պաշտպանեց իր դոկտորական դիսերտացիան, որը անվանվում էր՝ «Կրկնակի աստղերի չափումների հավասարման մասին»։ Զբաղվել է կրկնակի աստղերի, աստերոիդների, գիսաստղների, միգամածությունների միջորեականական դիտարկումներով։ Կազմել է 6380 միգամածությունների տեղաբաշխման կատալոգ։ Նրա աշխատությունների մի մասը վերաբերվում են եգիպտական և բաբելական օրացույցների ուսումնասիրություններին[2]։ 1903 թվականին դարձել է Երկայնությունների բյուրոյի անդամ և Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Բիգուրդանի 5 հատորյա աշխատությունը, որը նվիրված էր միգամածություններին և հրատարակվեց 1911 թվականին բերեց նրան միջազգային ճանաչում։

1919 թվականին Բիգուրդանին շնորհվեց Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալ[3], իսկ 1883 և 1891 թվականներին՝ Փարիզյան գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակ։ Բիգուրդանը Պատվո Լեգիոնի շքանշանի ասպետ էր։

1920 թվականին Բիգուրդանին նշանակեցի Ժամանակի միջազգային բյուրոյի տնօրեն, իսկ 1924 թվականին նա դարձավ Գիտությունների ակադեմիայի և Ֆրանսիայի ինստիտուտի նախագահ։ Թոշակի է անցել 1926 թվականին։

Մահացել է 1932 թվականի փետրվարի 28-ին Փարիզում, հուղարկավորվել է Մոնպառնաս գերեզմանատանը կնոջ հետ միասին ընտանեկան դամբարանում։

Հայտնաբերած աստերոիդներ՝ 1
(390) Ալմա 24 մարտի 1894

Ծանոթագրություններ[խմբագրել]