Գիմնոֆոբիա
Գիմնոֆոբիա | |
---|---|
Տեսակ | Ֆոբիա |
Պատճառ | անհայտ |
Հիվանդության ախտանշաններ | Վախ մերկությունից |
Բժշկական մասնագիտություն | Հոգեբուժություն |
Բուժում | naturism?[1] |
Գիմնոֆոբիա, վախ (ֆոբիա) մերկությունից։
Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիմնոֆոբները մերկություն տեսնելու ժամանակ տագնապ են զգում, թեև նրանք կարող են իրենց վախը անտրամաբանական համարել։ Նրանք անհանգստանում են, երբ ինչ-որ մեկին մերկ են տեսնում, կամ երբ իրենց են մերկ տեսնում (կամ երկուսն էլ)։ Վախը կարող է ծագել սեռականության մասին ընդհանուր տագնապից, ինչպես նաև վախից, որ նրանք ֆիզիկապես չեն բավարարում ընդունված չափանիշներին, կամ որ իրենց մերկությունը նրանց դարձնում է լքված և անպաշտպան[2]։
Գիմնոֆոբիան ընդհանուր առմամբ վախն է մերկությունից, սակայն սրանով տառապողների մեծ մասը նշում է, որ իրենց համար ամենաբարդը հասարակության մեջ իրենց վիճակը թաքցնելն է։ Նրանք կարող են, օրինակ, խուսափել ընդհանուր հանդերձարաններից, զուգարաններից, լոգասենյակներից և ծովափերից։ Այնուամենայիվ, այս վիճակը կարելի է անվանել տագնապային խանգարում, եթե անհատը չի կարողանում կառավարել իր վախը, կամ երբ այն խանգարում է իր բնականոն կյանքին[3]։
Գիմնոֆոբիայի մասին անդրադարձ կատարվել է ամերիկյան հայտնի «Arrested Development» («Դանդաղեցված զարգացում») սիթքոմում[4][5][6][7][8]։
Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիմնոֆոբիա եզրույթը ծագում է հունարեն γυμνός - gumnos, «մերկ»[9] և φόβος - phobos, «վախ» բառերից[10]։ Ֆոբիան, որը զգալիորեն համընկնում է գիմնոֆոբիայի հետ, կոչվում է դիսհաբիլիոֆոբիա, որը ուրիշների մոտ հանվելու վախն է[11]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Genesis 2:25
- ↑ «Gymnophobia»։ MedicineNet։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-29-ին։ Վերցված է 2020-03-19
- ↑ Edmund J. Bourne (2005-05-01)։ The Anxiety & Phobia Workbook։ New Harbinger Publications Incorporated։ ISBN 978-1-57224-413-9
- ↑ Nick Haslam (մայիսի 23, 2013)։ «No more cover-up: bared bodies and never nudes exposed»։ The Conversation
- ↑ Meghan Holohan։ «Gymnophobics are real-life 'never-nudes'»։ NBC News
- ↑ «Tobias Fünke's "nevernude" problem is real. It's called "gymnophobia," or the fear of nude bodies.»։ Mental Floss։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-30-ին։ Վերցված է 2013-12-30
- ↑ Tracie Egan Morrissey։ «'Never Nude' Is Actually a Real Condition»։ Jezebel
- ↑ «Here's a timely reminder that "never-nudes" aren't just something Arrested Development made up»
- ↑ γυμνός, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
- ↑ φόβος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
- ↑ Greene Elliot (2013)։ The Psychology of the Body։ էջ 240