Գիմնասիարքոս
Գիմնասիարքոս (լատին․՝ gymnasiarchus՝ հուն․՝ γυμνασίαρχος)-ից, պաշտոնատար անձ Հին Հունաստանում, որի ատիճանն ու պարտականությունները տարբեր վայրերում ու ժամանակներու եղել է տարբեր։ Եզրույթն առաջացել է հունարեն γυμνάσιον (գիմնասիոս) + ἄρχειν (արքեիս) բառերի համակցումով։
Հին Աթենքում մեր թվականությունից առաջ 5-4-րդ դարերում գիմնասիարքոս ընտրվում էր յուրաքանչյուր տոհմից, որպեսզի հոգար ջահարշավի (Լամպադեֆորիայի) կազմակերպման հետ կապված ծախսերը[1]։ Պարտականությունները ներառում էին այն բոլոր ծախսերի վճարումը, որ կապված էին մասնակիցների վարժեցման հետ, իսկ պատոնն այնպիսիններից էր, որպիսիք Աթենքը դնում էր իր ունևոր քաղաքացիների վրա։ Ենթադրվում է, որ գիմնասիարքոսը որոշակի իրավունքներ ու պարտականություններ է ունեցել հասունության շեմն անցնող պատանիների՝ էֆեբոսների ուսուցման ու դաստիարակության գործում, բայց այդ մասին հանգամանալի տեղեկատվութունը բացակայում է։
Աթենքում մակեդոնական իշխանության հաստատումից հետո փոփոխությունների է ենթարկվել նաև գիմնասիարքոսի կարգավիճակը։ Այդ պաշտոնյան, որ ընտրվում էր յուրաքանչյուր տարի, իրավասու էր վերահսկելու ընդհանուր կարգուկանոնի, կարգապահության դրվածքը գիմնասիոնում, երբեմն էլ իր գրպանից որոշակի գումար էր վճարում կրթօջախի որոշ ծախսեր հոգալու նպատակով, քանի որ դրա համար հանրային գումարներ չէին հատկացվում[2]
Աթենքից դուրս գտնվող այն վայրերում, որտեղ որտեղ պատճենել էին նրա գիմնասիոնների համակարգը, գիմնասիարքոս էին անվանում կամ այն մագիստրատներին, ովքեր հրահանգչի պարտականություններ էին կատարում գիմնասիոններում, կամ այն անձանց, ովքեր հոգում էին գիմնասիումի, տոնախմբությունների հետ կապված ծախսերը՝ լինի իրենց գրպանից, թե հանրային գումարներից (մանրամասների մեջ լայն բազմազանություն կար)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gilman, D. C.; Peck, H. T.; Colby, F. M., eds. (1905). "Gymnasiarch". New International Encyclopedia (1st ed.)[en]. New York: Dodd, Mead & Co.[en] Այս աշխատությունն իր հերթին քաղվածում է՝
- Glatz, “Gymnasiarchia,” in Daremberg and Saglio, Dictionnaire des antiquités (Paris, 1896)
- Athletics in the Ancient World By E. Norman Gardiner Page 78 0-19-814211-0
- City government in Hellenistic and Roman Asia minor By Sviatoslav Dmitriev Page 227 0-19-517042-3
- Athletics in the Ancient World By E. Norman Gardiner Page 78 0-19-814211-0
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Smith, William (1842). A Dictionary of Greek and Roman antiquities. London: Taylor and Walton. էջ 706.
- ↑ «Гимнасиарх». ancientrome.ru — «Словарь античности». Пер. с нем. — М., «Прогресс», 1989. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
{{cite web}}
: soft hyphen character in|description=
at position 12 (օգնություն)
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |