Jump to content

Գիլյերմո Կաբրերա Ինֆանտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլյերմո Կաբրերա Ինֆանտե
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1929(1929-04-22)[1][2][3][…]
ԾննդավայրGibara, Հոլգին, Կուբա
Մահացել էփետրվարի 21, 2005(2005-02-21)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն,  Կուբա և  Իսպանիա
ԵրկերTres tristes tigres?
Մասնագիտությունլեզվաբան, սցենարիստ, թարգմանիչ, ակնարկագիր, գրող, լրագրող և բանաստեղծ
Պարգևներ և
մրցանակներ
 Guillermo Cabrera Infante Վիքիպահեստում

Գիլյերմո Կաբրերա Ինֆանտե (իսպ.՝ Guillermo Cabrera Infante, ապրիլի 22, 1929(1929-04-22)[1][2][3][…], Gibara, Հոլգին, Կուբա - փետրվարի 21, 2005(2005-02-21)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), կուբացի արձակագիր, էսսեիստ, թարգմանիչ, սցենարիստ[4] և քննադատ։ 1950-ականներին նա օգտագործել է Գ․ Կայեն կեղծանունը, իսկ Գիլերմո Կայենը՝ «Անհետացման կետ» պաշտամունքային դասական ֆիլմի սցենարի համար (1971թ․):

Ֆիդել Կաստրոյի քաղաքականության երբեմնի կողմնակից Կաբրերա Ինֆանտեն 1965 թվականին աքսորվել է Լոնդոն։ Նա առավել հայտնի է Tres tristes tigres (բառացի՝ «Երեք տխուր վագրեր» վեպով, որն անգլերեն է հրատարակվել «Թակարդում գտնվող երեք վագրեր» անունով), որը համեմատել են Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսի» հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կուբայի նախկին Օրիենտե նահանգի Գիբարա քաղաքում (այժմ՝ Հոլգին նահանգի մաս)։ 1941 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Հավանա, որը դարձել է նրա գրեթե բոլոր գրվածքների վայրը, բացի իր քննադատական գործերից։ Նրա ծնողները Կուբայի կոմունիստական կուսակցության հիմնադիր անդամներ են եղել։

Ի սկզբանե նա մտադիր էր դառնալ բժիշկ, բայց թողել է այդ միտքը՝ գրելու և կինոյի հանդեպ ունեցած իր կրքի համար։ 1950 թվականից նա սովորել է լրագրություն Հավանայի համալսարանում[5][6]։ 1952 թվականին, Բատիստա ռեժիմի օրոք նա ձերբակալվել և տուգանվել է՝ մի պատմվածք հրապարակելու համար, որը պարունակել է մի քանի անգլալեզու հայհոյանքներ։ Բատիստայի դեմ նրա ընդդիմությունը հետագայում հանգեցրել է նրա կարճաժամկետ ազատազրկման։

Առաջին անգամ ամուսնացել է 1953 թվականին։ 1954-1960 թվականներին գրել է ֆիլմերի ակնարկներ Carteles ամսագրի համար՝ օգտագործելով Գ․ Կայեն կեղծանունը։ 1957 թվականին դարձել է դրա գլխավոր խմբագիրը՝ նույն կեղծանունով։ 1959 թվականին Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո նա նշանակվել է Կինոյի ինստիտուտի տնօրեն։ Նա նաև ղեկավարել է Lunes de Revolución գրական ամսագիրը, որը կոմունիստական Revolución թերթի հավելվածն էր, սակայն, 1961 թվականին Ֆիդել Կաստրոն արգելել է այս հավելվածի օգտագործումը։

Նա ամուսնալուծվել է 1961 թվականին և նույն տարում ամուսնացել է իր երկրորդ կնոջ՝ դերասանուհի Միրիամ Գոմեսի հետ։ Սկսելով որոշ չափով չսատարել Կաստրոյի ռեժիմին (կառավարության արգելքը Հավանայի գիշերային կյանքի մասին վավերագրական ֆիլմի վրա, որը նկարահանել էր նրա եղբայրը, հանգեցրել է այն բանին, որ նրան արգելել են հրատարակել Կուբայում), նա 1962-1965 թվականներին ծառայել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ որպես մշակութային ուղեկցորդ։ Այս ընթացքում նրա վերաբերմունքը ուղղվել է Կաստրոյի ռեժիմի դեմ։ 1965 թվականին մոր հուղարկավորության համար Կուբա վերադառնալուց հետո նա աքսորվել է՝ սկզբում Մադրիդ, այնուհետև Լոնդոն։

1966-ին նա հրատարակել է «Երեք տխուր վագրեր» խիստ փորձարարական, ջոյսյան վեպը, զվարճալի և հարուստ գրական ակնարկներով, որը նախատեսված էր կուբայական իսպաներենի համար անել այն, ինչ արել էր Մարկ Տվենը ամերիկյան անգլերենի համար՝ գրանցելով նրա խոսակցական փոփոխությունների մեծ բազմազանությունը։ 1964 թվականին այն արժանացել է «Բիբլիոտեկա բրեվե» մրցանակին՝ լավագույն չհրապարակված վեպ անվանակարգում[7]։

Նա գրել է Ռիչարդ Ս. Սարաֆյանի 1971 թվականին նկարահանված «Անհետացման կետ» պաշտամունքային ֆիլմի սցենարը՝ Գիլյերմո Կայեն կեղծանունով[8]։

Թեև նա համարվում է գրողների հայտնի լատինաամերիկյան բում սերնդի մի մասը, որը նաև ներառում է իր ժամանակակից Գաբրիել Գարսիա Մարկեսին, նա արհամարհել է այդ պիտակը։ Լինելով ավանդույթները ժխտող, նա նույնիսկ մերժել է «վեպ» պիտակը, որպեսզի նկարագրի իր ամենահայտնի գործերը, ինչպիսիք են «Երեք տխուր վագրեր» և «Հավանա մի մահացած նորածնի համար» գործերը: Նա մեծ ազդեցություն է ունեցել պուերտոռիկացի և կուբացի գրողների վրա, ինչպիսիք են Լուիս Ռաֆայել Սանչեսը (La guaracha del Macho Camacho) և Ֆերնանդո Վելասկես Մեդինան (Última rumba en La Habana):

1997 թվականին նա ստացել է Սերվանտեսի մրցանակ, որը նրան նվիրել է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը։ Նա մահացել է սեպսիսից 2005 թվականի փետրվարի 21-ին Լոնդոնում։ Առաջին ամուսնությունից ունեցել է երկու դուստր։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Así en la paz como en la guerra (1960, "In peace as in war"; a pun on a line from the Lord's Prayer), short story collection
  • Twentieth Century Job (1963, published in Spanish as "Un oficio del siglo XX"), collection of film reviews
  • Tres tristes tigres (1967, published in English as Three Trapped Tigers; the original title refers to a Spanish-language tongue-twister, and literally means "Three Sad Tigers"; portions of this were later republished as Ella cantaba boleros), novel
  • Vista del amanecer en el trópico (1974, published in English as "A View of Dawn in the Tropics"), novel
  • O (1975), short story / essay collection
  • Exorcismos de esti(l)o (1976, "Exorcisms of style"; estilo means style and estío, summertime), novel/short story collection
  • La Habana para un Infante Difunto (1979, published in English as Infante's Inferno; the Spanish title is a pun on "Pavane pour une infante defunte", title of a piano piece by Maurice Ravel), novel
  • Holy Smoke (1985, in English, later translated into Spanish as Puro Humo), a fictionalized "history" of cigars
  • Mea Cuba (1991, the title implies "My Cuba" but also means "Cuba Pisses" or "Cuba is Pissing" and is a pun on "Mea Culpa"), political essays
  • Arcadia todas las noches (1995, "Arcadia every night"), essays
  • Delito por bailar el chachachá (1995, in English: Guilty of Dancing the ChaChaCha, 2001, translated by himself), short story collection
  • Ella Cantaba Boleros (1996, "She Sang Boleros", consists of sections taken from Tres Tristes Tigres), two novellas
  • Cine o sardina (1997, "Cinema or sardine", alludes to the choice his mother gave him between eating and going to the movies), collection of articles
  • Vidas para leerlas (1998, "Lives to be read"), essays
  • El Libro de las Ciudades (1999, "The Book of the Cities"), collection of writings
  • Todo está hecho con espejos: Cuentos casi completos (1999, trans. "Everything is Made with Mirrors: Nearly Complete Stories"), short story collection
  • Infantería (2000, title is a pun on his name and the Spanish for "infantry"), collection of writings
  • La ninfa inconstante (2008, "The Inconstant Nymph", posthumous), novel
  • Cuerpos divinos (2010, "Heavenly Bodies", posthumous), autobiographical novel
  • Mapa dibujado por un espía (2013, "Map Drawn by a Spy", posthumous), novel

Կաբրերա Ինֆանտեն նաև թարգմանել է Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները» իսպաներեն (1972թ․) և գրել սցենարներ, այդ թվում՝ «Անհետացման կետը» և Մալքոլմ Լաուրիի «Հրաբուխի տակ» ֆիլմի ադապտացիան։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cabrera Infante's Tres tristes tigres: the trapping effect of the signifier over subject and text / Hartman, Carmen Teresa., 2003
  • Guillermo Cabrera Infante: assays, essays and other arts / Nelson, Ardis L., 1999
  • Guillermo Cabrera Infante: two islands, many worlds / Souza, Raymond D., 1996
  • Guillermo Cabrera Infante and the cinema / Hall, Kenneth E., 1989
  • Novel lives: the fictional autobiographies of Guillermo Cabrera Infante and Mario Vargas Llosa / Feal, Rosemary Geisdorfer., 1986
  • Cabrera Infante in the Menippean tradition / Nelson, Ardis L., 1983
  • A critical study of Tres tristes tigres by Guillermo Cabrera Infante / C.A.H.J Scheybeler., 1977
  • Seven voices; seven Latin American writers talk to Rita Guibert. / Guibert, Rita., 1973
  • Tongue Ties: Logo-Eroticism in Anglo-Hispanic Literature/ Pérez Firmat, Gustavo, 2003
  • Buscando a Caín / Elizabeth Mirabal y Carlos Velazco., 2012
  • Sobre los pasos del cronista/ Elizabeth Mirabal y Carlos Velazco., 2011.
  • Acoso y ocaso de una ciudad: La Habana de Alejo Carpentier y Guillermo Cabrera Infante / Yolanda Izquierdo., 2002
  • Para leer Vista del amanecer en el trópico de Guillermo Cabrera Infante / Celina Manzoni., 1999
  • El heraldo de las malas noticias: Guillermo Cabrera Infante: ensayo a dos voces / Jacobo Machover., 1996
  • Cabrera Infante y otros escritores latinoamericanos / Ignacio Díaz Ruiz., 1992
  • Guillermo Cabrera Infante: La Habana, el lenguaje y la cinematografía / Ernesto Gil López., 1985
  • Discontinuidad y ruptura en Guillermo Cabrera Infante / Isabel Alvarez-Borland., 1982
  • Guillermo Cabrera Infante / Rosa María Pereda., 1979
  • Guillermo Cabrera Infante y Tres tristes tigres / Reynaldo L Jiménez., 1977
  • Guillermo Cabrera Infante / Julián Ríos., 1974
  • La nueva novela hispanoamericana y Tres tristes tigres / José Sánchez-Boudy., 1971

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Echevarría R. G. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. «Guillermo Cabrera Infante». The New York Times. 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. An Interview with Guillermo Cabrera Infante Center for book culture Արխիվացված Օգոստոս 23, 2006 Wayback Machine
  6. An appreciation of Guillermo Cabrera Infante by Dionisio D. Martinez Արխիվացված Սեպտեմբեր 9, 2006 Wayback Machine
  7. Obiols, Isabel (1999 թ․ ապրիլի 15). «El mexicano Jorge Volpi gana el Biblioteca Breve en la 'resurrección' del premio» [The Mexican Jorge Volpi Wins the Biblioteca Breve in the 'Resurrection' of the Award]. El País (Spanish). Barcelona. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Greenspun, Roger (1971 թ․ մարտի 25). «Vanishing Point (1971) A Lot of Speed and Loads of Hair». The New York Times.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլյերմո Կաբրերա Ինֆանտե» հոդվածին։