Գիլանցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գիլյանցիներից)
Jump to navigation Jump to search
Գիլանցիներ
Ընդհանուր քանակ

5,6 միլիոն մարդ

Բնակեցում
Իրան Իրան
Լեզու(ներ)
Գիլաներեն
Հավատք(ներ)
Շիա իսլամ

Գիլանցիներ (գիլաքիներ, ինքնանվ.` գիլանի, գիլակի, գիլաներեն` گیلک)` իրանալեզու ժողովուրդ Իրանի հյուսիսում, Գիլան նահանգում։ Հասնում են 5.6 միլիոն մարդու։

Գիլանի լեռնային շրջաններում առանձնանում է գալեշների էթնիկական խումբը։ Կան հիպոթեզներ, որոնց համաձայն հնում հիշատակվող կադուսիների ժողովուրդը այսօրվա գիլյանցիներն են։

Լեզուն գիլաներենն է, որը պատկանում է իրանական լեզուների հյուսիսարևմտյան խմբի մերձկասպյան ենթախմբին։ Լեզուն ունի արևմտյան և արևելյան դիալեկտներ։ Շատերը խոսում են նաև պարսկերեն, որն այսօր ջահելության հիմնական առօրյա լեզուն է։

Հավատացյալները շիա-իսլամի հետևորդներ են։

Հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, գալեշների մոտ` կիսաքոչվոր անասնապահությունը։ Հիմնական աճեցվող մշակաբույսը բրինձն է։ Լեռների լանջերին աճեցնում են նաև ցորեն, գարի, քենաֆ, թեյ, ծխախոտ, ցիտրուսայիններ։ Հիմնական աշխատող կենդանին զեբուն է։ Կասպից ծովի ափին տարածված է ձկնորսությունը։ Գիլանը հանդիսանում է Իրանի շերեմաբուծության հիմնական կենտրոնը։ Այստեղ զարգացած է նաև ապակեգործությունը, գորգագործությունը, մանածագործությունը։

Տները հիմնականում փայտից են. տանիքը հաճախ հասնում է գետնին։

Հիմնական ուտելիքը բրինձն է, հաց քիչ են օգտագործում։ Ջրեղենից տարածված է թեյը։

Ժողովրդի մեջ պահպանվում է պաշտամունքը դեպի սուրբ քարերը, ծառերը և այլն։

Բանահյուսության հիմնական մասը զբաղեցնում են դյուցազներգությունը ու քնարերգությունը։