Գիլբերտ Բուկենյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլբերտ Բուկենյա
 
Կուսակցություն՝ Ազգային դիմադրության շարժում
Կրթություն՝ Makerere University School of Medicine?, Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոց և Մակերերեի համալսարան[1]
Մասնագիտություն՝ բժիշկ, քաղաքական գործիչ, գործարար, public health scientist և համալսարանի դասախոս
Ծննդյան օր օգոստոսի 5, 1949(1949-08-05)[1] (74 տարեկան)
Ծննդավայր Wakiso District, Կենտրոնական շրջան, Ուգանդա
Քաղաքացիություն  Ուգանդա
 
Պարգևներ

Գիլբերտ Բուկենյա (անգլ.՝ Gilbert Bukenyaօգոստոսի 5, 1949(1949-08-05)[1], Wakiso District, Կենտրոնական շրջան, Ուգանդա), Ուգանդայի պետական և քաղաքական գործիչ։ 2003 թվականի մայիսի 23-ից մինչև 2011 թվականի մայիսի 23-ը զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը[3]։ 1996 թվականից Ուգանդայի խորհրդարանում ներկայացրել է Բուսիրո ընտրատարածքը[4]։ 2008 թվականին լույս է տեսել նրա «Խճճված միջանցքներ դեպի իշխանություն» ինքնակենսագրությունը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1949 թվականի օգոստոսի 5-ին, Բուսիրոյի շրջանում գտնվող Լվանթամա գյուղում (ներկայումս Վակիսո շրջան), Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ճանապարհին։ 1982 թվականին ստացել է հանրային առողջապահության դիպլոմ Լոնդոնի Հանրային առողջապահության թագավորական ինստիտուտում։ Ստացել է նաև Մեծ Բրիտանիայի հիգիենայի և արևադարձային բժշկության Լոնդոնի դպրոցի գիտությունների մագիստրոսի աստիճան և Քվինսլենդի համալսարանում փիլիսոփայության դոկտորի աստիճան[4]՝ «Պապուա Նոր Գվինեայի արվարձանային բնակչության շրջանում մինչև հինգ տարեկան երեխաների լուծի համաճարակաբանություն» թեմայով[6]։

Գիլբերտ Բուկենյան վերադարձել է Ուգանդա՝ որպես բժշկության պրոֆեսոր և նշանակվել Մակերերի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան՝ զբաղեցնելով այդ պաշտոնը 1994-1996 թվականներին։ 1996 թվականին զբաղվել է քաղաքականությամբ և ընտրվել Բուսիրոյի շրջանի խորհրդարանի անդամ (պատգամավոր)։ Եղել է նաև Ուգանդայի դիմադրության ազգային շարժման խորհրդարանական խմբակցության նախագահ։ Ենթադրվում է, որ այդ ընթացքում նրան հաջողվել է լիցքաթափել լարվածությունը, որը կուտակվել էր նախագահ Յովերի Մուսևենիի և իշխող դիմադրության ազգային շարժման այլ առաջնորդների միջև։ Այնուհետև եղել է Բուգանդայի տարածաշրջանում Դիմադրության ազգային շարժման նախագահը։ Հետագայում դարձել է առևտրի և արդյունաբերության պետական նախարար, իսկ հետո նշանակվել է նախագահին կից նախարարի պաշտոնում։ 2003 թվականին դարձել է փոխնախագահ՝ փոխարինելով Սպեկիոզա Կազիբվեին, որն այդ ժամանակ զբաղվել է իր ամուսնալուծության գործընթացով։ Ավելի ուշ առաջադրվել էր դիմադրության ազգային շարժման գլխավոր քարտուղարի պաշտոնում և պարտվել Ամամե Մբաբազիին[4]։

Ամուսնացած է բժիշկ Մարգարետ Բուկենայի հետ, որը 1970-ական թվականների սկզբին եղել է Մակերեի համալսարանի իր համակուրսեցին։ Կաթոլիկ եկեղեցու անդամ է։ 2005 թվականին զարմացրել է քաղաքական մեկնաբաններին՝ հայտարարելով, որ կառավարությունը վերահսկվում է մաֆիայի կողմից։ «Daily Monitor»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ մաֆիան նախատեսում է հեռացնել իրեն պաշտոնից և դա կապված է նրա աճող ժողովրդականության և Ուգանդայի հզոր կաթոլիկ եկեղեցու մոտ լինելու հետ։ Ասվել է, որ նա սիրում է լողալ և զբաղվել գյուղատնտեսությամբ։ Նրան վերագրում են Ուգանդայի բրնձի աճեցումը բարձունքներում, որը Ուգանդայում նաև հայտնի է «NERICA» անունով[7]։

Հրապարակված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Through intricate corridors to power. — Fountain Publishers, 2008. — ISBN 9789970028108

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.newvision.co.ug/news/1509893/ugandas-vice-presidents-gilbert-bukenya
  2. https://www.unas.org.ug/fellow_profile.php#bukenya
  3. Wanambwa, Richard (2011 թ․ մայիսի 24). «Museveni Sacks Bukenya As Vice President». Daily Monitor (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 POU, . (2011). «Profile of Bukenya Balibaseka Gilbert, Member of Parliament for Busiiro County North, Wakiso District». Parliament of Uganda (POU). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  5. «VP Bukenya pens autobiography». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  6. UQSPH, . «Completed Thesis Topics for Studies in Public Health at the University of Queensland: 1971 – 2007» (PDF). University of Queensland. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն); Text "University of Queensland, School of Public Health" ignored (օգնություն)
  7. Nakaweesi, Dorothy (2013 թ․ փետրվարի 20). «I Promote Farming To Get People Out of Poverty; Gilbert Bukenya». Daily Monitor (Kampala). Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]