Գիլա Ալմագոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլա Ալմագոր
Gila Almagor.jpg
Ծննդյան թիվ՝հուլիսի 22, 1939(1939-07-22) (83 տարեկան)
Ծննդավայր՝Պետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել
Քաղաքացիություն՝Flag of Israel.svg Իսրայել
Մասնագիտություն՝գրող, սցենարիստ, մանկագիր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0021734

Գիլա Ալմագոր (եբրայերեն՝ גילה אלמגור‎, ծննդյան անունը՝ Գիլա Ալեքսանդրովիչ, հուլիսի 22, 1939(1939-07-22), Պետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել), թատրոնի և կինոյի իսրայելցի դերասանուհի, գրող, սցենարիստ, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլա Ալմագորը ծնվել է Բրիտանական Պաղեստինի Պետահ-Տիկվա քաղաքում՝ Գերմանիայից հայրենադարձված Մաքս Ալեքսանդրովիչի ընտանիքում։ Նրա ծնվելուց 4 օր ամիս առաջ հայրն սպանվել էր Հայֆայի ոստիկանությունում աշխատող արաբ դիպուկահարի ձեռքով։ Մայրը՝ Գենյան, ինքն է դաստիարակել դստերը, և երբ լրացել է Գիլայի 14 տարին, մոր մոտ ախտորոշվել է հոգեկան հիվանդություն, որի պատճառը Գերմանիայում Հոլոքոստի ժամանակ նրա բոլոր հարազատների զոհվելն էր[1]։ 1954 թվականին մորը տեղափոխել են հիվանդանոց, իսկ Գիլային ուղարկել Հադասիմի գիշերօթիկ դպրոց։

2 տարի անց Գիլան տեղափոխվել է Թել Ավիվ, որտեղ բնակարան է վարձակալել Հաբիմա թատրոնի մոտ և հաճախել թատերական դպրոց։ Նրան ընդունել են՝ չնայած շատ երիտասարդ տարիքին[2]։ 17 տարեկան հասակում՝ ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո, Գիլա Ալմագորն սկսել է խաղալ Հաբիմայի թատրոնում։ Նրա առաջին ներկայացումը կոչվում էր «Մեր ատամների մաշկը»[3]։ 1960 թվականին առաջին անգամ նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում, որ կոչվում էր «Տաք ավազներ»։ 1963 թվականին մեկնել է Ամերիկա՝ սովորելու Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում։ Միաժամանակ դերասանական վարպետություն է սովորել HB ստուդիայում՝ Ուտա Հագենի մոտ և ժամանակակից բալետ՝ Աննա Սոկոլովի մոտ[4]։ 1965 թվականին վերադարձել է Իսրայել և սկսել խաղալ Կամերի թատրոնում։ 1 տարի անց հեռացել է թատրոնից և սկսել համագործակցել երկրի բազմաթիվ թատրոնների հետ։ Գրել է ինքնակենսագրական 2 գիրք, երկուսն էլ էկրանավորվել են, երկուսում էլ Գիլա Ալմագորը խաղացել է իր մոր դերը։

Ամուսնացած է Հաբիմայի նախկին տնօրեն Յակով Ագմոնի հետ[3]։ Ունեն երկու երեխա[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլա Ալմագորը գլխավոր դերեր է խաղացել բազմաթիվ ներկայացումներում, նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում, որոնց մեծ մասն իսրայելական է։ Վաղ շրջանի խոշոր ձեռքբերումներից են գլխավոր դերերը «Ճանապարհի թագուհին», «Կյանքն Ագֆայում», «Շլուշ փողոցի տունը» ֆիլմերում։ Նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Մյունխեն» ֆիլմում, որտեղ խաղացել է Ավների մոր դերը։ «Թթենու տակ» ֆիլմը, որում նա ոչ միայն խաղացել է, այլ նաև մասնակցել ֆիլմի ստեղծմանը, Իսրայելը ներկայացրել Կաննի կինոփառատոնում և ցուցադրվել աշխարհի բազմաթիվ փառատոններում։ 2007 թվականին նկարահանվել է «Պարտք» ֆիլմում, դրա հիման վրա հետագայում նկարահանվել է Ջոն Մեդենի «Հատուցում» ֆիլմը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլա Ալմագորն ունի մոտ 50 մրցանակ։ Ստացել է Կինոր Դավիդի 10 պարգև՝ կինոյում և թատրոնում ունեցած աշխատանքների համար։

1993 թվականին եղել է Մոսկովյան 18-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ[5]։ 1996 թվականին եղել է Բեռլինի 46-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[6]։

1990 թվականին ընտրվել է Եդիոտ Ահրոնոթ օրաթերթի և Իսրայելի կինոյի ինստիտուտի տասնամյակի դերասանուհի[1][7]։

2004 թվականին պարգևատրվել է Իսրայելի պետական մրցանակով կինոյի բնագավառում[8][9]։

2009 թվականին Բեն-Գուրիոնի անվան և Թել Ավիվի համալսարանները նրան շնորհել են պատվավոր դոկտորի աստիճան[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Encyclopedia of Jewish Women»։ Jwa.org։ 2009-03-01։ Արխիվացված օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2010-09-29 
  2. «About Gila Almagor»։ google.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-07-ին։ Վերցված է 2010-09-29 
  3. 3,0 3,1 «Israeli speakers»։ Israeli speakers։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2010-09-29 
  4. «биография на сайте Государственной премии Израиля»։ Արխիվացված օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2013-05-25 
  5. «18th Moscow International Film Festival (1993)»։ MIFF։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2013-03-09 
  6. «Berlinale: 1996 Juries»։ berlinale.de։ Արխիվացված օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2012-01-01 
  7. «Israel Arts Directory»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-07-ին։ Վերցված է 2017-08-17 
  8. «Israel Prize Official Site (in Hebrew) – Recipient's C.V.»։ Արխիվացված օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2017-08-17 
  9. «Israel Prize Official Site (in Hebrew) – Judges' Rationale for Grant to Recipient»։ Արխիվացված օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2017-08-17 
  10. «Biography at the Institute for Translation of Hebrew Literature»։ Ithl.org.il։ 2010-09-15։ Արխիվացված է օրիգինալից 2001-12-26-ին։ Վերցված է 2010-09-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]