Գիեդրիուս Արլաուսկիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գիեդրիուս Արլաուսկիս
Arla44.JPG
Գադրյուս Արլաուսկին
Անձնական տվյալներ
Ազգությունը լիտվացի
Քաղաքացիությունը Լիտվա Լիտվա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1987(1987-12-01)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Տելշյայ, Լիտվական ԽՍՀ
Հասակ 1,91
Քաշ 85
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ուոթֆորդ ՖԱ
Համար 34

Գադրյուս Արլաուսկիս (լիտ.՝ Giedrius Arlauskis, դեկտեմբերի 1, 1987(1987-12-01)[1], Տելշյայ, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լիտվացի ֆուտբոլիստ, անգլիական «Ուոթֆորդ» ֆուտբոլային ակումբի և Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2009 թվականների մրցաշրջանում ռումինական «Ունիրիա» ֆուտբոլային ակումբը հաղթում է մրցաշրջանում, և Արլաուսկիսը ճանաչվում է լիգայի լավագույն դարպասապահ[2]:

2009-2010 թվականների մրցաշրջանում չնայած իր երիտասարդ տարիքի, նա եղել է ռումինական ակումբի հիմնական դարպասապահը։ 2010 թվականի օգոստոսի 20-ին պայմանագիր է կնքել ռուսական Ռուբին ֆուտբոլային ակումբի հետ[3]:

Ռուսական լիգայում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականի նոյեմբերի 20-ին մրցելով Սանկտ Պետերբուրգը ներկայացնող «Զենիթ» ֆուտբոլային ակումբի հետ[4]:

Հանդիպումը ավարտվել է ոչ ոքի և թիմերից յուրաքանչյուրը հեղինակել է 2-ական գնդակ։ 2011 թվականի փետրվարի 17-ին լիտվացի ֆուտբոլիստը կատարում է իր առաջնաեույթը Եվրոպա լիգայում[5][6]:

Առաջին հանիդպումը տեղի է ունենում հոլանդական Թվենտե ֆուտբոլային ակումբի դեմ։ Հանդիպումն ավարտվեց ռուսական ակումբի պարտությամբ և հոլանդացիները հաղթեցին 2 գնդակի առավելությամբ[7]:

2014 թվականի ամռանը, Արլաուսկիսը տեղափոխվել է ռումինական «Ստյաուա»: Ռումինական ակումբում մնացել է շատ քիչ և մի քանի ամիս հետո տեղափոխվել է անգլիական Պրեմիեր լիգա՝ Ուոթֆորդ ՖԱ[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]