Jump to content

Գիդեոն Մենսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիդեոն Մենսա
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 18, 1998(1998-07-18)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Աքրա
Հասակ 1,78 մետր
Դիրք պաշտպան
Մենսան «Ռեդ Բուլ Զալցբուրգի» կազմում, 2019 թվական

Գիդեոն Մենսա[3] (անգլ.՝ Gideon Mensah, հուլիսի 18, 1998(1998-07-18)[1][2], Աքրա), գանացի ֆուտբոլիստ, Գանայի ազգային հավաքականի ձախ պաշտպան։ Աշխարհի 2022 և 2026 թվականների առաջնությունների մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան սկսել է «West African Football Academy» ակումբում, որը հանդես է գալիս Գանայի Պրեմիեր լիգայում։ 2016 թվականի հուլիսին տեղափոխվել է ավստրիական «Լիֆերինգ» ակումբ, որը զալցբուրգյան «Ռեդ Բուլի» ֆարմ-ակումբն է՝ կնքելով հնգամյա պայմանագիր[4]։

2019 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է «Շտուրմ» ակումբ մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը[5]։ Թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում Ավստրիայի Բունդեսլիգայում[6]։

2019 թվականի օգոստոսի 29-ին նրան վարձակալել է բելգիական «Զյուլտե Վարեգեմ» ակումբը[7]։

2021 թվականի օգոստոսի 3-ին մեկ մրցաշրջանով, գնման իրավունքով, վարձավճարով տեղափոխվել է ֆրանսիական «Բորդո» ակումբ մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը[8]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 9-ին նշել է իր նորամուտը Գանայի ազգային հավաքականում՝ Աֆրիկայի ազգերի գավաթ 2021-ի ընտրական փուլի ՀԱՀ-ի հավաքականի դեմ խաղում[9]։

2022 թվականի նոյեմբերի 14-ին ընդգրկվել է Գանայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության հանդիպումներին մասնակցելու համար[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Salzburgwiki(ավստր․)
  3. FULL FIFA World Cup 2026 Pronunciations | EVERY PLAYER + EVERY TEAM ՅուԹյուբում՝ սկսած 100-րդ վայրկյանից
  4. «Neuzugang Gideon Mensah verstärkt Defensive» (անգլերեն). FC-Liefering.at. 2016-07-22. Արխիվացված օրիգինալից 2017-08-24-ին. Վերցված է 2020-04-03-ին.
  5. «Gideon Mensah joins Sturm Graz» (անգլերեն). Red Bull Salzburg. 2019-01-21. Արխիվացված օրիգինալից 2019-03-07-ին. Վերցված է 2020-04-03-ին.
  6. «Gideon Mensah» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2021-07-15-ին. Վերցված է 2020-04-03-ին.
  7. «Gideon Mensah: Ghanaian fullback joins Zulte Waregem from Red Bull Salzburg» (անգլերեն). Goal.com. 2019-08-29. Արխիվացված օրիգինալից 2019-09-14-ին. Վերցված է 2020-04-03-ին.
  8. «Gideon Mensah rejoint le Club». Girondins.com. Վերցված է 2021-08-03-ին.
  9. «Mensah, Gideon» (անգլերեն). National Football Teams. Արխիվացված օրիգինալից 2019-11-18-ին. Վերցված է 2020-04-03-ին.
  10. «Otto Addo announces squad for World Cup finals» (անգլերեն). Футбольная ассоциация Ганы. 2022-11-14. Արխիվացված օրիգինալից 2022-11-14-ին. Վերցված է 2022-11-16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պրոֆիլը «Զյուլտե Վարեգեմի» պաշտոնական կայքում(նիդեր.)