Jump to content

Գիբրալֆարո

Գիբրալֆարո
Gibralfaro
Տեսակլեռ
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորՄալագա
Աշխարհագրական
տեղադրություն
Montes de Málaga?
ԼեռնաշղթաԿորդիլիերա Պենիբետիկա
Մասն էMontes de Málaga?
Բարձրությունը ծովի մակարդակից130 մետր
36°43′24″N 4°24′39″W / 36.72333333°N 4.41083333°W / 36.72333333; -4.41083333

Գիբրալֆարո (իսպ.՝ Gibralfaro), բլուր Իսպանիայի հարավարևելյան շրջանի Մալագա պրովինցիայում։ Մալագայի լեռերի ստորոտներից մեկն է՝ 130մ բարձրությամբ, Կորդիլիեր-Պենիբետիկայի մի մասը[1]։ Բլրի գագաթին տեղակայված է Գիբրալֆարո ամրոցը, որից բացվում է տեսարան դեպի Մալագա քաղաք և Միջերկրական ծով։

Գիբրալֆարոն եղել է ամրաշինությունների վայր՝ սկսած Մալագայի Փյունիկյան հիմնադրումից, մոտավորապես մ.թ.ա 700 թվականին։ 14-րդ դարի սկզբին Գրանադայի ամիրայությունից Յուսուֆ I-ը բլրի գագաթին կառուցել է հսկայական ամրոց՝ Փյունիկյան պարսպի ներսում։ Անունը ծագել է փյունիկյան լույս բառից՝ Jbel-Faro, որը նշանակում է Լույսի Ժայռ։ Ամրոցը հայտնի է երեքամսյա պաշարումով, որը տեղի է ունեցել 1487 թվականին կաթոլիկ միապետների Ֆերդինանդ II-ի ու Իզաբելլա թագուհու կողմից ինչն ավարտվել է այն ժամանակ, երբ սովը ստիպել է մալագացիներին հանձնվել։

2005 թվականի վերջին, սոճու և էվկալիպտի խիտ անտառ տնկվեց բլրի վրա։ Նրա եզրերում սեմինարիայի, Մալագայի ալկասաբայի, Jardines de Puerta Oscura պատմական շենքերն են և Պարադորի հյուրանոցը[2]։

Ամրոցի առավել տեսանելի մնացորդները այսօր ամուր հենարան են աճող սոճիների համար։ Գիբրալֆարոյի Centro de Interpretación de Gibralfaro կենտրոնը փոքր թանգարան է, որում ցուցադրվում է ամրոցի պատմությունը դարերի ընթացքում՝ սկսած Ռեկոնկիստայից։ Ամրոցն օգտագործվել է որպես ռազմական կառույց մինչև 1925 թվականը։

Ներկայումս լեռան և նրա շրջակայքի պաշտպանության նախագիծը դրված է հաստատման։ Մեկ այլ նախագծով ծրագրվում է կառուցել ճոպանուղի, որը կկապի քաղաքի կենտրոնը Գիբրալֆարո ամրոցի հետ[3]։

Ամրոցից բացվում է հրաշալի տեսարան դեպի Մալագա քաղաք։

Երկրաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիբրալֆարոն Մալագայան լեռների հարավային ստորոտների մեկն է, Կորդիլիեր-Պենեբետիկա լեռնաշղթայից, որը կազմավորվել է Անդալուզյան լեռների Maláguide տեկտոնիկ տարրերից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Plan Especial de Protección del Monte Gibralfaro - Ayuntamiento de Málaga». Արխիվացված է օրիգինալից 2022-08-25-ին. Վերցված է 2017-08-15-ին.
  2. Conocer España por la ruta de los paradores, Ediciones Gaesa, page 90
  3. Impulso al plan para proteger el Monte Gibralfaro y potenciar su uso cultural - Málaga Hoy

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիբրալֆարո» հոդվածին։