Գիա Գրիգալավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գիա Գրիգալավա
Gia Grigalava 2011.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Վրաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1989(1989-08-05)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Հասակ 190
Քաշ 85
Դիրք Կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Արսենալ
Համար 61
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Լոկոմոտիվ (Ռոստով)
2006—2008 Ռուսաստան Ռոստով
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2008 Ռուսաստան Ռոստով 1 (0)
2008—2010 Ռուսաստան ՍԿԱ 25 (2)
2009  Ռուսաստան Մոսկվա 18 (0)
2010  Ռուսաստան Ռոստով 9 (0)
2011—2013 Ռուսաստան Վոլգա 50 (1)
2013 Ռուսաստան Կրիլիա Սովետով 5 (0)
2013—2014 Ռուսաստան Անժի 22 (1)
2015 Կիպրոսի Հանրապետություն Պաֆոս 16 (1)
2016 Կիպրոսի Հանրապետություն Էթնիկոս 9 (0)
2017—մինչև հիմա Ռուսաստան Արսենալ (Տուլա) 0 (0)
Ազգային հավաքական
2009—2010 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 1 (0)
2011—մինչև հիմա Վրաստան Վրաստան 23 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գիա Գրիգալավա (վրաց.՝ გია გრიგალავა, օգոստոսի 5, 1989(1989-08-05)[1], Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ռուս-վրացի ֆուտբոլիստ: Տուլա քաղաքի «Արսենալ» ակումբի և Վրաստանի ազգային հավաքականի պաշտպան: Ռուսաստանի սպորտի վարպետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիա Գրիգալավան ծնվել է 1989 թվականի օգոստոսի 5-ին Քութայիս քաղաքում[2][3]: Գիայի հայրը՝ Ալեքսանդր Գրիգալավան, ԽՍՀՄ-ի Ռեգբի սպորտաձևի եռակի չեմպիոն է, խաղացել է «Ստրոիտել» ակումբում[2][3]: 8 տարեկան հասակում Գիան ծնողների հետ միասին Քութայիսից տեղափոխվեց Դոնի Ռոստով: Սկզբում փոքրիկ Գիան չգիտեր ռուսերեն, բայց ժամանակի ընթացքում սովորեց և արդեն կարողանում էր խոսել առանց ակցենտի[2][3]:

9 տարեկան հասակում Գիան միացել է Ռոստովի «Լոկոմոտիվ» ակումբի պատանեկան հավաքականին: Նրա առաջին մարզիչը եղել է Վալերի Մակարենկոն[3]: Սկզբում Գրիգալավան խաղում էր հարձակվողի դիրքում, սակայն մարզչին լսելով Գիան համալրեց թիմի պաշտպանական գիծը[2]: «Լոկոմոտիվ»ում փոքրիկ ֆուտբոլիստը անցկացրեց 7 տարի, հետագայում տեղափոխվեց «Ռոստով» ֆուտբոլային ակումբ, որտեղ նրա մարզիչը դարձավ Սերգեյ Սելինը[3]: «Ռոստով» ակումբում որոշ ժամանակ անցկացնելուց հետո նրան ընդունեցին ակումբի երիտասարդական հավաքական[3]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից Գրիգալավան սկսեց հանդես գալ «Ռոստով» ակումբում: Ակումբի կազմում մասնակցել է 2006/2007 մրցաշրջանին՝ անցկացնելով 46 խաղ և կարողացել է հեղինակել 1 գոլ: 2006 թվականի սեպտեմբերի 20-ին Գրիգալավան Ռուսաստանի 2006/07 մրցաշրջանի 1/16 եզրափակիչ խաղում դեբյուտել է «Ռոստով» ակումբի հիմնական կազմ: Գիան խաղացել է ամբողջ խաղը, իսկ նրա թիմը կարողացել է հաղթել 1:0 հաշվով: Ռուսաստանի գավաթի առաջնության երկրորդ խաղը անցկացրել է 2007 թվականի ապրիլի 4-ին «Դինամո» ակումբի դեմ խաղում: Գրիգալավան խաղաց 61 րոպե, որից հետո փոխարինման դուրս եկավ: Խաղը ավարտվել է 1:2 հաշվով հօգուտ «Ռոստովի»: 2007 թվականի ապրիլին «Ռոստով»-«Թոմ» հանդիպման ժամանակ Գիան ոտքով հարվածել է մրցակցի ֆուտբոլիստին, որի պատճառով որակազրկվել է չորս խաղով:

Գրիգալավան «Ռոստով» ակումբի կազմում

Գրիգալավայի դեբյուտը Ռուսաստանի առաջնություն («Ռոստով» ակումբում) կայացավ 2007 թվականի նոյեմբերի 3-ին մոսկովյան «Սպարտակ» ակումբի դեմ խաղում: Գրիգալավան խաղադաշտ դուրս եկավ Միլան Վեշտիցայի փոխարեն, իսկ 24 րոպե անց փոխարինվեց Անդրեյ Բոչկվայի հետ: Խաղը ավարտվեց «Սպարտակ» ակումբիի վստահ հաղթանակով (3:0)[4]:

2008 թվականի ամռանը Գրիգալավան տեղափոխվեց ՍԱԲ ակումբ և մուտք գործեց ռուսական բարձրագույն դիվիզիոն: Ակումբում նա միանգամից իր տեղը գտավ հիմնական կազմում՝ մասնակցելով 25 խաղերի՝ դառնալով 2 գոլի հեղինակ, նաև ավարտեց մրցաշրջանը վեց դեղին քարտով, իսկ ակումբը մրցաշրջանը ավարտեց 13-րդ տեղով:

2009 թվականի հունվարին Գրիգալավան տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս»: Ակումբում անցկացրեց մեկ շաբաթ՝ մարզվելով ակումբի երիտասարդական հավաքականում[5][6]: Գիան հիանալի տպավորություն է թողել «Այաքս» ակումբի մարզչի վրա, բայց պայմանագիր չի կնքվել[7][8]: 2009 թվականի փետրվարի 3-ին Գիան վարձավճարով տեղափոխվել է «Մոսկվա» ֆուտբոլային ակումբ[9][10]: Գիայի դեբյուտը «Մոսկվա» ակումբում կայացել է 2009 թվականի փետրվարի 5-ին «Մագդեբուրգ» ակումբի դեմ ընկերական խաղում: Գրիգալավան խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում: Խաղը ավարտվել է 0:1 հաշվով[11]:

2009 թվականի ապրիլի 4-ին «Ռուբին» ակումբի դեմ խաղում կայացել է Գիայի դեբյուտը Ռուսաստանի առաջնություն, որտեղ Գրիգալավան խաղադաշտ է դուրս եկել 70-րդ րոպեին: Խաղն ավարտվել է 0:0 հաշվով: 2009 թվականի ապրիլի 22-ին Գիան մասնակցեց Ռուսաստանի առաջնության 1/4 եզրափակչին: Խաղը տեղի ունեցավ «Թոմ» ակումբի դեմ և ավարտվեց 2:1 հաշվով: 2 շաբաթ անց՝ մայիսի 6-ին, Գրիգալավան մասնակցեց Ռուսաստանի գավաթի առաջնության կիսաեզրափակչից: Խաղը տեղի է ունեցել «Մոսկվա» ակումբի մարզադաշտում, որտեղ «Մոսկվան» 1:0 հաշվով զիջեց «Ռուբին»ին: Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում, որը տեղի է ունեցել հունիսի 14-ին «ԲԿՄԱ» ակումիբ դեմ, «Մոսկվան» անսպասելի պարտություն կրեց 2:0 հաշվով: Հուլիսին առաջնությունը վերսկսվեց, Գրիգալավան մասնակցեց բոլոր խաղերին, այդ թվում Ռուսաստանի 2009/10 մրցաշրջանի 1/16-րդ եզրափակչին: Առաջնությունը բարեհաջող էր ընթանում «Մոսկվայի» համար, մինչ 22-րդ տուրը, որտեղ թիմը 4:0 պարտվեց «Լոկոմոտիվ»-ին: Արդյունքում «Մոսկվան» 15 միավորում կարողացավ զբաղեցնել 6-րդ տեղը:

2011 թվականին Գրիգալավաբ տեղափոխվեց «Վոլգա» ֆուտբոլային ակումբ: Այնուհետը՝ «Անժի»: 2015 թվականի հունվարին թմրամիջոցներ օգտագործելու պատճառով ընկավ սկանդալային իրավիճակում[12], որի պատճառով թիմը խզեց պայմանագիրը ֆուտբոլիստի հետ[13][14]: Այդ պատմությունից հետո տեղափոպվեց «Ամկար»: Ամռանը, երբ բացվեց տրանսֆերային պատուհանը «Պաֆոս» ակումբը գնեց Գրիգալավային, վերջինս ստիպված եղավ տեղափոխվել Կիպրոս:

2017 թվականի հունվարի 14-ին Գրիգալավան տեղափոխվեց «Արսենալ (Թուլա)» ակումբ: Պայմանագիրը կնքվել է «1,5+1» համակարգով[15]:

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարին Գրիգալավան հայտարարեց, որ առայժմ հանդես չի գալիս ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականներում[2]: 2009 թվականի հունիսին Գիան հրավիրվեց Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կողմից մասնակցելու 2009 թվականի Եվրոպայի առաջնությանը: Դեբյուտային խաղը կայացել է 2009 թվականի հունիսի 9-ին Եվրոպայի առաջնության որակավորման փուլում, որտեղ Ռուսաստանի հավաքականը իր ուժերն էր չափում Ֆարերյան կղզիների ֆուտբոլի երիտասարդական հավաքականի հետ: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ ռուսների[16]: Հետագայում Գիան հրավիրվել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կողմից մասնակցելու 2012 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Դեբյուտը կայացել է Խորվաթիայի ընտրանու դեմ խաղում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]