Գերտաքացում (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գերտաքացում,

  1. կոնդենսացած փուլում գտնվող նյութի (պինդ բյուրեղային կամ հեղուկ) տաքացումը՝ այլ փուլի անցման ջերմաստիճանից բարձր։ Հալման դեպքում բյուրեղների գերտաքացումն անհնար է, քանի որ նրանց կլանած ջերմությունը ծախսվում է բյուրեղային ցանցի կապերի խզման համար։ Կոնդենսացած փուլում գտնվող նյութի գերտաք վիճակը մետաստաբիլ է, բայց բարենպաստ պայմաններում այդ փուլն ինքնաբերաբար անցնում է կայուն վիճակի՝ նրա մի մասը փուլային անցում է կրում, և ջերմաստիճանը (Т) իջնում է մինչև փուլային անցման ջերմաստիճանը (Тփ.ա.)։ Գործնականում ջերմության կլանման կամ անջատման հետ կապված ամեն մի փույային անցման դեպքում անհրաժեշտ է որոշ (ոչ մեծ) գերտաքացում կամ գերսառեցում, որպեսզի պրոցեսն ընթանա վերջավոր արագությամբ։ Բացի այդ, հեղուկի եռման համար նորից պահանջվում է որոշ գերտաքացում, որպեսզի մազականությունը և հիդրոստատիկ ճնշումը չդանդաղեցնեն գոլորշու պղպջակների աճը։ Գերտաքացած հեղուկները կիրառվում են բշտիկային խցիկում։
  2. Միևնույն ճնշման դեպքում գոլորշու տաքացումը հագեցման ջերմաստիճանից բարձր ջերմաստիճանում։ Գերտաք (չհագեցած) գոլորշին թերմոդինամիկապես կայուն է։ Գոլորշու գերտաքացում տված ճնշման (ρ) դևպքում բնութագրվում է գերտաքացման (Т) և հագեցման (Тհագ.․) ջերմաստիճանների տարբերությամբ (Т—Тհագ.), այսինքն՝ գերտաքացման աստիճանով։ Գերտաքացման աստիճանի բարձրացման հետ միա–սին գոլորշին ավելի ու ավելի է հեռանում հագեցած վիճակից և մոտենում իդեալական գազի վիճակին։ Գերտաքացած ջրային գոլորշին լայն կիրառություն ունի ջերմատեխնիկայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 64 CC-BY-SA-icon-80x15.png