Գերվասիա Վարդանյան
(Վերահղված է Գերվասյա Վարդանյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գերվասիա Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | 1927 |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 14, 2018 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Գերվասիա Ալեքսեյի Վարդանյան (Գերվասյա Վարդանյան, 1927, Ղարաքիլիսա, Լոռի-Փամբակի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 14, 2018), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1987)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1956 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Վարդանյանի բազմաժանր գեղանկարչական գործերին բնորոշ է վառ կոլորիտը։ 1956 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Գործերից են՝ «Կենդանաբանական այգում», «Քաջարանի բաց հանքերում», «Ձուլողը», «Անձրևից հետո», «Կոլտնտեսուհու դիմանկարը», «Հորատողները»[2]։
Գերվասիա Վարդանյանի ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի նկարիչների միության ֆոնդերում և մասնավոր հավաքածուներում[3]
- «Կենդանաբանական այգում», 1966
- «Երեկոյան ղողանջներ», 1969, ՀՀ Սահմանադրական դատարան[4]
- «Գութանի երգը», 1985
- «Հիշողություններ պատերազմից», 1993
- «Թրաշուշաններ», 2003
- «Եղրևանիներ», 2005
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիրովական, 1985
- Չարենցավան, 1986
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Գերվասիա Վարդանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Երեկոյան ղողանջներ» կտավը Հայաստանի Սահմանադրական դատարանում