Գերսինքրոն ուղեծիր
'Գերսինքրոն ուղեծիրը ուղեծիր է, որը կամ ունի ավելի մեծ պարբերություն քան սինքրոն ուղեծրինն է, կամ պարզապես ուղեծիր է, որի մեծ կիսաառանցքը մեծ է սինքրոն ուղեծրի մեծ կիսաառանցքից: Սինքրոն ուղեծրի պարբերությունը հավասար է ուղեծրի բարիկենտրոնը պարունակող մարմնի պտտման պարբերությանը։
Գեոկենտրոն գերսինքրոն ուղեծրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերսինքրոն ուղեծրային ռեժիմներից մեկը, գեոսինքրոն գոտուց այն կողմ, զգալի տնտեսական արժեք է ներկայացնում: Այն գրեթե-շրջանաձև գեոկենտրոն ուղեծրերի գոտին է՝ պերիգեն սկսած 36,100 կիլոմետրից, և տարածվում է մինչև սինքրոն ուղեծրի բարձրությունից մոտավորապես 300 կիլոմետր բարձրություն[1], այս միջակայքը կոչվում է գեոգերեզմանի գոտի[2]: Գեոգերեզմանի գոտու ուղեծրային ռեժիմը արժեքավոր է որպես չգործող արբանյակների և տիեզերական աղբի պահեստավորման վայր՝ օրինակ գեոսինքրոն կապի արբանյակները իրենց օգտագործման ժամանակի ավարտից հետո[2]:
Գերսինքրոն ուղեծրերը նաև կիրառում են որպես մեկնարկի և փոխանցման ուղեծիր գեոսինքրոն ուղեծրերի համար նախատեսված նոր կապի արբանյակների համար։ Այս մոտեցման դեպքում, կրող հրթիռը արբանյակը տեղադրում է գերսինքրոն փոխանցման ուղեծիր[3], այս ուղեծիրը ունի մի փոքր ավելի մեծ ապոգե, քան կապի արբանյակների համար սովորաբար օգտագործվող գեոհաստատուն փոխանցման ուղեծրերը (ԳՓՀ): Նման ուղեծիրն օգտագործվում է, քանի որ ցածր բարձրության վրա ուղեծրի թեքման փոքր փոփոխությունը պահանջում է շատ ավելի շատ էներգիա, քան նույն փոփոխությունը բարձր բարձրության վրա: Այսպիսով, երբեմն օպտիմալ է օգտագործել տիեզերանավի շարժիչը՝ ցանկալիից բարձր ապոգեում թեքումը փոխելու համար, այնուհետև ապոգեն իջեցնել ցանկալի բարձրության, ինչը հանգեցնում է արբանյակի կողմից վառելիքի ընդհանուր ծախսի նվազեցման[4]:
Այս տեխնիկան օգտագործվել է, օրինակ, SpaceX-ի կողմից Ֆալկոն 9 v1.1 հրթիռներով ԳՓՀ կատարվող առաջին երկու արձակումների ժամանակ՝ SES-8[3] և Thaicom 6[4] կապի արբանյակների փոխանցման ուղեծրեր տեղակայման ժամանակ: Երկու դեպքում էլ արբանյակի սեփականատերը օգտագործեց արբանյակի մեջ ներկառուցված շարժիչը՝ ապոգեյը նվազեցնելու և ուղեծիրը շրջանաձև գեոհաստատուն ուղեծիր դարձնելու համար:
Ոչ գեոկենտրոն գերսինքրոն ուղեծրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արեգակնային համակարգի բնական արբանյակների մեծ մասը գտնվում են գերսինքրոն ուղեծրերում։ Լուսինը գտնվում է Երկրի գերսինքրոն ուղեծրում՝ պտտվելով ավելի դանդաղ, քան Երկրի 24-ժամյա պտտման պարբերությունը։ Երկու Մարսի արբանյակներից ներքինը՝ Ֆոբոսը, գտնվում է Մարսի ենթասինքրոն ուղեծրում՝ ընդամենը 0,32 օրվա ուղեծրային պարբերությամբ[5]։ Արտաքին արբանյակ Դեյմոսը գտնվում է Մարսի շուրջ գերսինքրոն ուղեծրում[5]:
Մարսի ուղեծրակայան ԱՄԿ-ն, որն այժմ գտնվում է Մարսի ուղեծրում, տեղադրված է Մարսի շուրջ բարձր էլիպտիկ գերսինքրոն ուղեծրում՝ 76,7 ժամ պարբերությամբ, 365 կմ պլանավորված պերիապսիսով և 70,000 կմ ապոապսիսով[6]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «U.S. Government Orbital Debris Mitigation Standard Practices» (PDF). United States Federal Government. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 2,0 2,1 Luu, Kim; Sabol, Chris (1998 թ․ հոկտեմբեր). «Effects of perturbations on space debris in supersynchronous storage orbits» (PDF). Air Force Research Laboratory Technical Reports (AFRL-VS-PS-TR-1998-1093). Bibcode:1998PhDT.......274L. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 3,0 3,1 Svitak, Amy (2013 թ․ նոյեմբերի 24). «Musk: Falcon 9 Will Capture Market Share». Aviation Week. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 4,0 4,1 de Selding, Peter B. (2014 թ․ հունվարի 6). «SpaceX Delivers Thaicom-6 Satellite to Orbit». Space News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 5,0 5,1 Lodders, Katharina; Fegley, Bruce (1998). The planetary scientist's companion. Oxford University Press US. էջեր 190, 198. ISBN 0-19-511694-1.
- ↑ «Trajectory Design» (PDF (5.37Mb)). Indian Space Research Organisation (ISRO ). 2013 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
| ||||||||||||||||||||||||||||||