Գերսառեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գերսառեցում, նյութի սառեցումը նոր փուլի առաջացման ջերմաստիճանից ցածր (անցում մետաստաբիլ վիճակիՋերմության անջատման հետ կապված փուլային անցումները (կոնդենսացում, բյուրեղացում, անցումներ բյուրեղային այլ ձևափոխությունների), որպես կանոն, սկզբնական շրջանում պահանջում են որոշ գերսառեցում (լուծույթի բյուրեղացման համար այդ ճիշտ է միայն այն դեպքում, երբ լուծելիությունը աճում է ջերմաստիճանի բարձրացման հետ միասին)։ Գերսառեցումը նպաստում է նոր փուլի առաջացմանը, այսինքն՝ նյութում փոքրագույն կաթիլների կամ բյուրեղների ստեղծմանը, որոնց գոյացումը փուլային անցման ջերմաստիճանի դեպքում դժվար է այն պատճառով, որ նրանք ունեն մեծ ճնշում կամ լուծելիություն և սկզբնական փուլի հետ հավասարակշռված չեն։ Նոր փուլի առաջացման դեպքում անջատվում է ջերմություն, և T-ն բարձրանում է մինչև T փ.ա.։ Սակայն, վերջավոր արագության նոր փուլ ստանալու համար անհրաժեշտ է որոշ գերսառեցում։ Որոշ դեպքերում, երբ նոր փուլի փոքրագույն կաթիլների կամ բյուրեղների առաջացումը և աճը դժվարությամբ է կատարվում, խոր գերսառեցումով գործնականում կարելի է ստանալ առավել բարձր ջերմաստիճաններին բնորոշ կառուցվածքով կայուն փուլեր։ Այդ եղանակի վրա է հիմնված, օրինակ՝ պողպատի կոփումը և ապակու ստացումը։ Գերսառը գոլորշին կիրառվում է Վիլսոնի խցիկում։ Մթնոլորտում ջրային գոլորշիների գերսառեցման աստիճանը ազդում է տեղումների բնույթի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 63 CC-BY-SA-icon-80x15.png