Գերմանիայի վերամիավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրանդենբուրգյան դարպասը

Գերմանիայի վերամիավորումը, Գերմանիայի վերամիավորման գործընթացը 19-20-րդ դարերում։ 19-րդ դարում նախկինի երկու զարգացած տերությունները՝ Սրբազան Հռոմեական Կայսրությունը (Գերմանիա) և Իտալիան մնում էին պառակտված վիճակում։ Գերմանիայում ստեղծվել էին մի շարք ինքնավար իշխանություններ, որոնք իրենց հռչակել էին անկախ։ Նրանք չէին ենթարկվում համագերմանական խորհրդարանին՝ Ռայխստագին և ունեին իրենց առանձին սահմանադրույունը։ Գերմանական իշխանություններից էին Պրուսիան (Արևմտյան Գերմանիայի Ֆեդերատիվ Միություն), Մյունխենը, Դորտմունդը, Քյոլնը, Նյուրնբերգը և այլն։ Գերմանական պետություն էր համարվում նաև Արևմտյան Լեհաստանը։

Վերամիավորման գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պառակտված վիճակում 1848-1849 թվականներին տեղի է ունենում հեղափոխություն, որի արդյունքում ընդունվում է համագերմանական սահմանադրությունը Ռայխստագի հովանավորությամբ։ Սակայն հեղափոխությունը ևս չմիավորեց Գերմանիային։ Գերմանիան օր օրի տնտեսապես զարգանում էր և 1860-ականներին ավարտվեց Գերմանիայի արդիականացման գործընթացը։ Արդիականացման գործընթացի ավարտին Գերմանիան արդեն տնտեսապես միավորված էր։ Աննախընթաց վերելք էր ապրում Գերմանիայի մշակույթը և թռիչքային զարգանում էր գիտությունը։ Գերմանիայի տարածքային վերամիավորումը պետք է կատարվեր համագերմանական ամենահզոր պետության՝ Պրուսիայի շուրջը։ Պրուսիան դարձել էր գերմանական հողերի սիրտը։ Գերմանիայի վերամիավորման մեջ մեծ դերդրում ուներ Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկը։ Բիսմարկը վստահ էր, որ գերմանական հողերի միավորումը պետք է իրականարար զենքի միջոցով, տապալելով բոլոր հակառակորդներին։ Գերմանիայի վերամիավորմանը խոչընդոտում էին Ավստրիան և Ֆրանսիան։ 1866 թվականին պրուսիական բանակը ջախջախիչ հաղթանակ տարավ Ավստրիայի նկատմամբ և ստացավ գործելու ազատություն։

Այս իրադարձություններ օգնեցին Օտտո Բիսմարկին լուրջ քայլեր ձեռնարկել։ Հաղթանակից հետո Բիսմարկը ստեղծեց 22 փոքր պետություններից կազմված հյուսիսգերմանական միությունը։ 1871 թվականին պրուսիական բանակը կարևոր հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ։ 1871 թվականին Փարիզի մոտակայքում գտնվող Վերսալի դղյակում Ֆրանսիայի թագավորը հռչակեց Գերմանիայի վերամիավորումը։ Սա Գերմանիայի համար իրական վերամիավորում էր։ Գերմանիան ըստ պետական կարգի հռչակվեց Դաշնային միություն։ Երկիրը իր ներսում ուներ 22 ինքնավար պետություններ։ Երկիրը կառավարում էր կանցլերը, սակայն կանցլերի իշխանությունը սահմանափակված էր Սահմանադրությամբ։ Երկրի մասին կարևոր որոշումներ ընդունողը Ռայխստագն էր։ 1871 թվականի մարտի 21-ին հանդիսավոր կերպով, Բեռլինում Օտտո ֆոն Բիսմարկը հռչակվեց Գերմանիայի առաջին կանցլեր, և իր երկաթյա կամքի համար ստացավ «Երկաթյան կանցլեր» անվանումը։ Վերամիավորումից անմիջապես հետո Գերմանիան տնտեսապես մեծ վերելք ունեցավ։ 20-րդ դարի առաջին տասնամյակին արդեն Գերմանիան իր տնտեսական ներուժող աշխարհում գրավում էր երկրորդ տեղը ԱՄՆ-ից հետո։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]