Jump to content

Գերմանիայի թվային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանիայի թվային գրադարան
Изображение логотипа
Երկիր Գերմանիա
Տեսակվիրտուալ գրադարան և առցանց տվյալների բազա
Հիմնվել է2012
ՏեղադրությունԲեռլին
Այլ տվյալներ
Կայքdeutsche-digitale-bibliothek.de(գերմ.)(անգլ.)
Գերմանիայի թվային գրադարանի լոգոն
Գերմանիայի թվային գրադարանի լոգոն

Գերմանիայի թվային գրադարան (գերմ.՝ Deutsche Digitale Bibliothek, DDB), Գերմանիայի ամենամեծ առցանց գրադարանն է։ 2007 թվականի ամռանից ստեղծագործական նախագծում աշխատել է մասնագետների մեծ խումբ։ Գերմանիայի կառավարությունը նման ազգային պորտալ ստեղծելու մասին որոշումը կայացրել է 2009 թվականին[1]։ Գրադարանը պաշտոնապես ներկայացվել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին Բեռլինում կայացած շնորհանդեսի ժամանակ։

Բացման ժամանակ գրադարանում հավաքվել է 5,6 միլիոն գիրք, արխիվներ, հուշարձանների լուսանկարներ, նկարների վերատպումներ, ձայնագրություններ և ֆիլմեր։ Գրադարանի կայքի էջերից կարելի է անցնել Բեռլինի թանգարաններից որևէ մեկը, դիտել Մյունխենում անցկացվող որևէ ցուցահանդես, տեսնել Դյուսելդորֆի փողոցներում գտնվող հուշարձանները 3D ֆորմատով կամ տեսնել հին արխիվը։ Ֆոնդերի հասանելիության պարագայում հետազոտության և վերապատրաստման գործընթացը պետք է ավելի հեշտ լինի։

Գերմանիայի թվային գրադարանը հնարավորություն է ընձեռում մուտք գործել 1,8 հազար մշակութային և գիտական հաստատություններ, որոնց թիվը հետագայում կհամալրվի մինչև 30 հազար[2]։ Գաղափարն իրականացրել են գերմանական գրադարանների, թանգարանների, արխիվների և ֆիլմերի արխիվների գրադարանների աշխատակիցները պետական հաստատությունների հետ համատեղ։ Նախատեսվում է, որ այս գրադարանը կմիավորի գերմանական բոլոր մշակութային և գիտական հաստատություններն իրենց առցանց գրադարաններով և կինտեգրվի Europeana նախագծին։

Ի տարբերություն Google կամ Yahoo որոնման համակարգերի նոր գրադարանի կայքը չէր նախատեսում ունենալ այցելուների առավելագույն թվաքանակ։ Ծրագիրը շահույթ չի հետապնդում և հիմնական շեշտը դրվում է որակի, կարևորության և հուսալիության վրա։ Պորտալում տեղեկատվությունը հանգամանորեն մշակված է։ Բոլոր մշակութային և գիտական հաստատություններն այն օգտագործելու թույլտվություն են տվել։

Գրադարանը ստեղծողները պետք է հաշվի առնեն Գերմանիայում գործող հեղինակային իրավունքները։ Այս առումով 20-21-րդ դարերի վաղեմության արվեստը, գրականությունը և գիտական աշխատանքները ներկայացված են ոչ բավարար չափով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Manfred Dworschak: Babylonischer Bau. In: Der Spiegel. Nr. 6, 2010, S. 142–144 (online – 8. Februar 2010). Zitat: „Die Deutsche Digitale Bibliothek will Millionen Bücher, Filme, Bilder und Tonaufnahmen im Internet zugänglich machen. Über 30.000 Bibliotheken, Museen und Archive sollen ihr digitalisiertes Kulturgut beisteuern. Kann ein derart ehrgeiziger Plan überhaupt gelingen?“
  • Mirko Smiljanic (2012-11-27). «Per Mausklick zum nationalen Kulturerbe». Deutschlandfunk (DLF). Hintergrund Politik. (Die Deutsche Digitale Bibliothek geht ans Netz.). Վերցված է 2017-08-11-ին.
  • «Kulturerbe - Deutsche Digitale Bibliothek». bundesregierung.de. Staatsministerin für Kultur und Medien. 2016-01-13. Վերցված է 2017-08-11-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն) Արխիվացված 2016-04-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանիայի թվային գրադարան» հոդվածին։