Գերմանիայի երկրորդ կոմունիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերմանիայի երկրորդ կոմունիստական կուսակցություն
Kommunistische Partei Deutschlands
Kommunistische Partei Deutschlands, Logo um 1920.svg
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԱռաջնորդՄաքս Ռայման
Հիմնադրվածապրիլի 27, 1948
Լուծարված1968
Գաղափարախոսությունմարքսիզմ և կոմունիզմ
Թերթ«Freies Volk»

Գերմանիայի երկրորդ կոմունիստական կուսակցություն (ԳԿԿ), 1948 թ.-ին Գերմանիայի արևմտյան գոտիներում ձևավորված կուսակցություն՝ Մ․ Ռայմանի ղեկավարությամբ։ 1946 թ.-ին Արևելյան Գերմանիայում մի կուսակցության՝ Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ) մեջ վերամիավորվեցին կոմկուսակցությունը և ս-֊դ․ կուսակցությունը։ Արևմտյան Գերմանիայում ս-֊դ․ աջ լիդերները ձախողեցին կոմկուսակցության հետ ս-դ․ կուսակցության միավորումը։ ԳԿԿ կազմակերպչորեն ձևավորվել է 1948 թ.-ի ապրիլի 27-ին, Գերնեի կոնֆերանսում։ ԳԿԿ պայքար ծավալեց Արևմտյան Գերմանիայի բանվոր դասակարգի և բոլոր աշխատավորների արմատական շահերի պաշտպանության օգտին, հանուն միասնական դեմոկրատական Գերմանիայի պահպանման, Արևմտյան Գերմանիայում 1949 թ.-ի հոկտեմբերից հետո՝ ԳՖՀ-ում) տարվող ռեակցիոն քաղաքականության մերկացման, ԳՖՀ կանցլեր Ադենաուերի կառավարության վերառազմականացման կուրսի դեմ։ ԳԿԿ-ն պայքարում էր նաև 1954 թ.-ի Փարիզ-ի համաձայնագրի ու ՆԱՏՕ-ի մեջ ԳՖՀ մտնելու դեմ։ 1954 թ.-ի նոյեմբերին Կառլսրուեում դատ բացվեց ԳԿԿ-ի դեմ և 1956 թ.-ին այն արգելվեց։ Հետագա մի քանի տարիների ԳՖՀ-ի տարբեր դատարաններում հազարավոր պրոցեսներ տեղի ունեցան կոմունիստների դեմ, որոնցից շատերը բանտ նետվեցին։ Նման պայմաններում ԳԿԿ ընդհատակում շարունակեց իր գործունեությունը՝ մերկացնելով ԳՖՀ կառավարող շրջանների արտակարգ օրենսդրության ռեակցիոն Էությունը և ռևանշիստական քաղաքականությունը, պահանջելով ճանաչել ԳԴՀ գոյությունը և Եվրոպայում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ ԳԿԿ մասնակցել է կոմունիստական ու բանվորական կուսակցությունների 1957, 1960 և 1969 թթ․ Մոսկվայի խորհրդակցություններին, հավանություն տվել նրանց ընդունած փաստաթղթերին։ 1969 թ.-ին ԳՖՀ-ում ստեղծվեց լեգալ գերմանական կոմունիստական կուսակցությունը։ ԳԿԿ անդամներին իրավունք ընձեռվեց անհատապես մտնելու նորաստեղծ կոմկուսի մեջ։ Դա հասցրեց ԳԿԿ-ի լուծարքին, որը ձևականորեն ավարտվեց 1971 թ.-ի նոյեմբերին, երբ Մ․ Ռայմանը մտավ այդ կուսակցության մեջ։ ԳԿԿ-ի կենտրոնական օրգանն էր «Ֆրայես Ֆոլկ» («Freies Volk») թերթը և «Վիսսեն ունդ Տատ» («Wissen und Tat») ամսագիրը։