Գերմանացիները Ռումինիայում
Գերմանացիները Ռումինիայում |
---|
![]() |
Քարտեզ, որը պատկերում է էթնիկ գերմանացիների բաշխումը Ռումինիայում (ըստ 2002 թվականի մարդահամարի) |
Ընդհանուր քանակ |
36,042[1] |
Բնակեցում |
Հիմնականում Տրանսիլվանիա, Բանատ և Բուկովինա |
Լեզու(ներ) |
Հիմնականում՝ գերմաներեն |
Հավատք(ներ) |
Մեծամասնությունը՝ լյութերականություն, կաթոլիկություն Փոքրամասնությունը՝ ռումինական օրթոդոքս եկեղեցի |
Գերմանացիները Ռումինիայում (գերմ.՝ Rumäniendeutsche) Ռումինիայի ամենակարևոր էթնիկ փոքրամասնություններից մեկն են։ Միջպատերազմյան ժամանակահատվածում այս երկրում էթնիկ գերմանացիների ընդհանուր թիվը կազմել է մոտ 800,000․ [2][3][4] մի ցուցանիշ, որը հետագայում ընկել է մինչև մոտ 36,000 (ըստ 2011 թվականի մարդահամարի)։
Ռումին-գերմանացիների մասին ակնարկ և դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայում գերմանացիները (կամ ռումին-գերմանացիները) ոչ թե միասնական, միավորված, համասեռ խումբ են, այլ`տարածաշրջանային տարբեր ենթախմբերի շարք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մշակույթը, ավանդույթները, բարբառները և պատմությունը։ Այս պնդումը բխում է այն փաստից, որ գերմանացիներից տարբեր բնակչություններ նախկինում ժամանակակից Ռումինիայի տարածք էին ժամանել տարբեր ճանապարհներով կամ ժամանակ՝ սկսած բարձր միջնադարից՝ նախևառաջ գալով հարավային և հյուսիսարևելյան Տրանսիլվանիա (ոմանք նույնիսկ հատելով Կարպատները՝ հարևան Մոլդովա և Վալախիա), ապա հետագայում՝ Նորագույն ժամանակաշրջանի ընթացքում, այլ Հաբսբուրգների ենթակայության տակ գտնվող տարածքներ (ինչպես օրինակ՝ Բուկովինա կամ Բանատ)։ Հետագայում Ռումինիայի Հին Թագավորությունը գաղութացվեց նաև գերմանացիների կողմից՝ նախ Դոբրուդջայում, այնուհետև աստիճանաբար՝ Մոլդովայում և Վալախիայում։

Հետևաբար, հաշվի առնելով նրանց բավականին բարդ աշխարհագրական ծագումը, նրանց լեզուն, մշակույթը, սովորույթներն ու պատմությունը հասկանալու համար, Ռումինիայի գերմանացիները բաժանվում են հետևյալ անկախ ենթախմբերի.
- Տրանսիլվանիայի սաքսոնացիներ - գերմանական ամենամեծ և հին համայնքը ժամանակակից Ռումինիայի տարածքում
- Տրանսիլվանիայի լանդերներ - 18-րդ դարում ժամանակակից Ավստրիայի Զալցկամերգուտ մարզիցհարավային Տրանսիլվանիա վտարված բողոքականներ
- Բանատի սվաբիացիների մեծամասնությունը ներկայացնում են Դանուբյան սվաբիացիների (գերմ.՝ Donau Schwaben) ենթախմբերը Ռումինիայում։
- Բուկովինայի գերմանացիներ - բավականաչափ կամ ճնշող ժողովրդագրական ներկայություն կկա Բուկովինայի պատմական շրջանի բոլոր քաղաքային կենտրոններում (ավելի կոնկրետ՝ Սուչավայում, Գուրա Հոմորուլուում, Սիրետում, Ռադուժիչում, Վատրա Դորնեյում և Կամպուլունգ Մոլդովենեսցում) կամ ներկայիս Սուսեավա շրջանի որոշ գյուղական վայրերում[5][6]։
- Զիպսերի գերմանացիները - հիմնականում Մարամուրեշում [7][8]
- Ռեգատի գերմանացիները (ներառյալ Դոբրուդջանի գերմանացիները) [9]
- Բեսարաբիայի գերմանացիներ - Ռումինիայի քաղաքացիներ 1918–1940 թվականներին, բնիկ Բեսարաբիա նահանգում
Ներդրումներ ռումինական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում Ռումինիայում գերմանական համայնքը ակտիվորեն և հետևողականորեն նպաստում էր երկրի մշակույթի զարգացմանը։ Նման ներդրումների առավել ուշագրավ օրինակները տեսանելի են հետևյալ տեսանկյուններից.
- Ռումինիայի ճարտարապետություն - օրինակ՝ բազմաթիվ եկեղեցիներով գեղատեսիլ տրանսիլվանյան գյուղեր կամ որոշ հայտնի ամրոցներ, ինչպես նաև տեղական շուկաներով միջնադարյան մի քանի քաղաքային կենտրոններ, որոնք բոլորն էլ շատ հանրաճանաչ տուրիստական տեսարժան վայրեր են
- Ռումիներեն - ռումիներենի բառապաշարում բառերի մոտավորապես 3%-ը գերմանական ծագում ունի, հիմնականում բխում է տրանսիլվանական սաքսոնացիների և հետագայում ավստրիացիների ազդեցությունից [10][11][12]
- Ռումինական գրականություն - ռումիներենով գրված առաջին նամակը հասցեագրված էր 16-րդ դարի սկզբի Կրոնշտադի քաղաքապետ Յոհաննես Բենկերին և առաջինը ռումիներեն գիրքը տպագրվել է Հերմանշտադտ)։
Ռումինիայի Հոհենցոլերն-Սիգմարինգենի թագավորական տունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռումինիայի իշխանությունից թագավորություն անցնելու ժամանակ գերմանական Հոհենցոլերնների տոհմի անդամները սկզբում թագավորում էին դանուբյան Մոլդովայի և Վալախիայի միացյալ իշխանությունում, հետագայում նաև Ռումինիայի միավորված թագավորությունում՝ ինչպես 19-րդ, այնպես էլ 20-րդ դարերի ընթացքում։ Հետևաբար, իշխող Ռումինիայի միապետները, որոնք մաս էին կազմում այս դինաստիական ճյուղին, հետևյալն էին. Ռեգենտ
Հավակնորդներ Ռումինիայի գահին (1947-ից հետո, երբ թագավոր Միքայել Առաջինը ստիպված եղավ հրաժարվել).
Nº | Պատկեր | Հավակնորդ | Հավակնում է սկսած | Հավակնում է մինչև |
---|---|---|---|---|
1 | ![]() |
Միքայել I | 1947 թվականի դեկտեմբերի 30 | 2016 թվականի մարտի 1 |
2 | Թագաժառանգ արքայադուստր Մարգարիտա | 2016 թվականի մարտի 1 | ներկա |
Նորագույն պատմություն (20-րդ դար և դրանից հետո)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու համաշխարհային պատերազմների միջև՝ հենց 1925-ին, մոտ 20,000 սվաբիացիներ Տիմիշի ժուլեցից տեղափոխվեցին և վերաբնակվեցին Արադի ժուլեցում, որպեսզի ստեղծեն էթնիկական բալանս համապատասխան վարչական միավորի միջև[13]։
Երկրորդ աշխարհամարտից հետո մեծ թվով ռումին-գերմանացիներ արտաքսվեցին Խորհրդային Միություն հարկադիր աշխատանքի, իսկ ավելի ուշ՝ 1950-ականներին, Բարագանի տեղահանությունների ժամանակ բռնի տեղահանեցին շատերին Հարավսլավիայի սահմանի մոտակայքից դեպի Բարագանի հարթավայր[14]։
Բացի այդ, 1970-80-ական թվականների ընթացքում Արևմտյան Գերմանիայի կառավարությունը տասնյակ հազարավոր ռումին-գերմանացիներ ընտանիքների «հետ գնեցին» վերամիավորման ծրագրի ներքո, իսկ 1989 թվականի դեկտեմբերին Նիկոլա Չաուշեսկուի ռեժիմի տապալումից հետո մոտ 200,000 գերմանացիներ լքեցին իրենց տները Ռումինիայում[15]։
Չնայած Ռումինիայում գերմանական փոքրամասնությունը Երկաթե վարագույրի անկումից ի վեր զգալիորեն նվազել է թվաքանակով, բայց լավ կազմակերպված ռումին-գերմանացիները, ովքեր որոշել են մնալ երկրում 1989 թվականի հեղափոխությունից հետո, հարգվում և գնահատվում են իրենց էթնիկ ռումինացի հայրենակիցների կողմից, որպես աշխատասեր, գործնական համայնք, որոնք հսկայական ներդրում են ունեցել տեղական մշակույթում և պատմության մեջ, մասնավորապես՝ Տրանսիլվանիայում, Բանատում և Բուկովինայում, որտեղ գերմանալեզու ամենամեծ խմբերը ժամանակին ապրում էին ռումինական էթնիկ մեծամասնության կողքին[16]։
Բացի այդ, 1989 թվականից հետո Ռումինիայի և Գերմանիայի միավորված երկկողմ քաղաքական և մշակութային հարաբերությունները շարունակական դրական զարգացում են ապրել 1992 թվականին երկու երկրների միջև բարեկամության պայմանագրի ստորագրումից ի վեր[17]։ Բացի այդ, 2017 թվականին Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի Գերմանիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ, Ռումինիայի ներկայիս նախագահ Կլաուս Յոհանիսը, ի թիվս այլոց, հայտարարել է, որ. «․ . . Վերջապես, բայց ոչ պակաս կարևոր է, որ կա մի խորը բարեկամություն, որը կապում է ռումինացիներին և գերմանացիներին, հիմնականում շնորհիվ դարեր շարունակ միասին ապրող ռումինացիների, սաքսոնացիների և սվաբացիների Տրանսիլվանիայում, Բանատում և Բուկովինայում»: [18]
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարի | Բնակչություն | %± |
1887 | 50000 | - |
1930 | 745,421 | +1390.8% |
1939 | 786,000 | +5.4% |
1948 | 343,941 | -56.2% |
1956 | 384,708 | +11.9% |
1966 | 382,595 | -0.5% |
1977 | 359,109 | -6.1% |
1992 | 119,462 | -66.7% |
2002 | 59,764 | -50.0% |
2011 | 36,042 | -39.7% |
Ներկայիս բնակչությունը ըստ բնակավայրերի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև բերված աղյուսակում ներկայացված տվյալները նշում են Ռումինիայում մեծաքանակ գերմանական փոքրամասնության ունեցող բնակավայրերը (առնվազն 1%)՝ ըստ 2011 թվականի ռումինական մարդահամարի։







Ռումիներեն անվանումը | Գերմաներեն անվանումը | Տոկոսը [19] | Ժուդեց |
---|---|---|---|
Brebu Nou | Weidenthal | 30.2 | Կարաշ-Սևերին |
Petrești | Petrifeld | 27.8 | Սատու Մարե |
Urziceni | Schinal | 23.9 | Սատու Մարե |
Cămin | Kalmandi | 22.5 | Սատու Մարե |
Beltiug | Bildegg | 11.4 | Սատու Մարե |
Tiream | Terem | 10.9 | Սատու Մարե |
Laslea | Grosslasseln | 7.5 | Սիբիու |
Anina | Steierdorf | 5.6 | Կարաշ-Սևերին |
Ațel | Hatzeldorf | 5.3 | Սիբիու |
Cârlibaba | Mariensee/Ludwigsdorf | 5.1 | Սուչավա |
Saschiz | Keisd | 5.0 | Մուրեշ |
Biertan | Birthälm | 4.6 | Սիբիու |
Ardud | Erdeed | 4.5 | Սատու Մարե |
Vișeu de Sus | Oberwischau | 4.0 | Մարամուրեշ |
Deta | Detta | 4.0 | Տիմիշ |
Tomnatic | Triebswetter | 3.9 | Տիմիշ |
Semlac | Semlak | 3.6 | Արադ |
Peregu Mare | Deutschpereg | 3.5 | Արադ |
Sântana | Sanktanna | 2.9 | Արադ |
Jimbolia | Hatzfeld | 2.9 | Տիմիշ |
Jibert | Seiburg | 2.8 | Բրաշով |
Măieruş | Nussbach | 2.6 | Բրաշով |
Căpleni | Kaplau | 2.4 | Սատու Մարե |
Lovrin | Lowrin | 2.3 | Տիմիշ |
Carei | Grosskarol | 2.3 | Սատու Մարե |
Parța | Paratz | 2.1 | Տիմիշ |
Buziaș | Busiasch | 2.1 | Տիմիշ |
Periam | Perjamosch | 2.1 | Տիմիշ |
Sânnicolau Mare | Grosssanktnikolaus | 2.1 | Տիմիշ |
Pâncota | Pankota | 2.1 | Արադ |
Cristian | Neustadt | 1.9 | Բրաշով |
Lenauheim | Schadat | 1.9 | Տիմիշ |
Lugoj | Logosch | 1.9 | Տիմիշ |
Miercurea Sibiului | Reussmarkt | 1.8 | Սիբիու |
Rupea | Reps | 1.7 | Բրաշով |
Sânpetru | Petersberg | 1.7 | Բրաշով |
Ungra | Galt | 1.7 | Բրաշով |
Reșița | Reschitz | 1.7 | Կարաշ-Սևերին |
Ciacova | Tschakowa | 1.6 | Տիմիշ |
Cisnădie | Heltau | 1.5 | Սիբիու |
Mediaș | Mediasch | 1.5 | Սիբիու |
Moșna | Meschen | 1.5 | Սիբիու |
Sighișoara | Schässburg | 1.5 | Մուրեշ |
Oțelu Roșu | Ferdinandsberg | 1.4 | Կարաշ-Սևերին |
Timișoara | Temeschburg/Temeswar | 1.4 | Տիմիշ |
Nițchidorf | Nitzkydorf | 1.4 | Տիմիշ |
Hălchiu | Heldsdorf | 1.4 | Սիբիու |
Merghindeal | Mergeln | 1.3 | Սիբիու |
Beba Veche | Altbeba | 1.3 | Տիմիշ |
Iacobeni | Jakobsdorf | 1.3 | Սիբիու |
Lipova | Lippa | 1.3 | Արադ |
Homorod | Hamruden | 1.2 | Բրաշով |
Hărman | Honigberg | 1.2 | Բրաշով |
Matei | Mathesdorf | 1.2 | Բիստրիցա Նեսեուդ |
Sebeș | Mühlbach | 1.1 | Ալբա |
Becicherecu Mic | Kleinbetschkerek | 1.1 | Տիմիշ |
Caransebeș | Karansebesch | 1.1 | Կարաշ-Սևերին |
Bod | Brenndorf | 1.1 | Բրաշով |
Brateiu | Pretai | 1.0 | Բրաշով |
Bocșa | Neuwerk | 1.0 | Կարաշ-Սևերին |
Satu Mare | Sathmar | 1.0 | Սատու Մարե |
Sibiu | Hermannstadt | 1.0 | Սիբիու |
Mănăstirea Humorului | Humora Kloster | 1.0 | Սուչավա |
Agnita | Agnetheln | 1.0 | Սիբիու |
Hoghilag | Halvelagen | 1.0 | Սիբիու |
Dumbrăveni | Elisabethstadt | 1.0 | Սիբիու |
Șeica Mare | Marktschelken | 1.0 | Սիբիու |
Codlea | Zeiden | 1.0 | Բրաշով |
Gătaia | Gattaja | 1.0 | Տիմիշ |
Măureni | Moritzfeld | 1.0 | Կարաշ-Սևերին |
Ներկայիս բնակչությունը ըստ ժուդեցների[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված է գերմանական փոքրամասնությունների մեծաքանակ բնակչությունը (առնվազն 1%) ունեցող մի քանի ժուդեցներ՝ ըստ 2011 թվականի մարդահամարի։
Ժուդեց | Տոկոս [19] |
---|---|
link=Սատու Մարե | 1,5% |
link= Տիմիշ | 1.3% |
link= Կարաշ-Սևերին | 1,1% |
link= Սիբիու | 1,1% |
Կառավարում, պաշտոնական ներկայացուցչություն և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Առաջին աշխարհամարտի հետևանքով միասնական Ռումինիայում գերմանական փոքրամասնությունը ներկայացված էր մի շարք քաղաքական կուսակցությունների կողմից, որոնք աստիճանաբար ձեռք են բերել խորհրդարանական ներկայություն 20-րդ դարի սկզբից մինչև կեսերը, մասնավորապես, «Տրանսիլվանիայի սաքսոնացիների խումբը», գերմանական կուսակցությունը և Գերմանական ժողովրդական կուսակցությունը (վերջին երկուսը 1930-ից հետո ունեն ազգային-սոցիալիստական քաղաքական ուղղվածություն)։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Ռումինիայում գերմանական փոքրամասնությունը ներկայացնող բոլոր քաղաքական կուսակցությունները կամ կազմալուծվեցին, կամ դադարեցին գոյություն ունենալ։
Հետագայում՝ Ռումինիայի հեղափոխությունից անմիջապես հետո, Ռումինիայում պաշտոնական մակարդակով ներկայացվեց Ռումինիայում գերմանացիների դեմոկրատական ֆորումի կողմից (գերմ.՝ Demokratisches Forum der Deutschen in Rumänien, ռումիներեն՝ Forumul Democrat al Germanilor din România, ՌԳԴՖ)։ Ֆորումը քաղաքական հարթակ է, որն ունի կենտրոնամետ գաղափարախոսություն՝ նպատակ ունենալով աջակցել Ռումինիայում գերմանական փոքրամասնության իրավունքները։
1989 թվականից ի վեր ՌԳԴՖ-ն մրցել է ինչպես տեղական, այնպես էլ խորհրդանական ընտրություններում՝ համագործակցելով Ռումինիայի քաղաքական համակարգի երկու պատմական կուսակցությունների՝ Ազգային ազատական կուսակցության (PNL) և Քրիստոնեա-դեմոկրատական ազգային գյուղացիների կուսակցության (PNȚCD) հետ, մասնավորապես տեղական վարչական մակարդակում, այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Սիբիուն (գերմ.՝ Hermannstadt), Տիմիշոարան (գերմ.՝ Temeschburg), կամ Բայա Մարեն (գերմ.՝ Frauenbach)։ ՌԳԴՖ-ն հավատարիմ է մնում նաև միապետական դիրքորոշմանը՝ կապված Ռումինիայում միապետության վերականգնման հարցի հետ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուխարեստում գործում են գերմանալեզու երկու դպրոց՝ «Deutsche Schule Bukarest» և «Deutsches Goethe-Kolleg Bukares»:
Տիմիշոարայում Նիկոլաուս Լենաուի անվան ավագ դպրոցը հիմնադրվել է 19-րդ դարի վերջին։ Այն անվանվեց՝ ի հիշատակ Բանատի սվաբիացի ռոմանտիկ բանաստեղծ Նիկոլաս Լենոաւի։ Այժմ Նիկոլաուս Լենաուի անվան ավագ դպրոցը համարվում է Բանատում իր տեսակի մեջ ամենակարևորը[20]։
Սիբիուում Սամուել ֆոն Բրուկենթալի անվան ազգային քոլեջը Ռումինիայի գերմանալեզու ամենահին դպրոցն է և դասակարգվել է նաև որպես պատմական հուշարձան։ Այնուհետև այն վերանվանվեց այս ձևով՝ ի պատիվ բարոն Սամուել ֆոն Բրուկենտալի, ով Տրանսիլվանիայի սաքսոնացի արիստոկրատ էր։ Բացի այդ, կա Գյոթեի անվան գերմանական մշակութային կենտրոն Բուխարեստում, ինչպես նաև հինգ «Deutsche Kultzertrum»՝ հիմնված Յասիում, Բրաշովում, Կլուժ-Նապոկայում, Տիմիշոարայում, Սիբիուում։ [21]
ԶԼՄ-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Allgemeine Deutsche Zeitung für Rumänien»-ը ( ADZ ) ժամանակակից Ռումինիայի գերմանալեզու ամենօրյա թերթն է։ Մինչ օրս այն միակ գերմանալեզու թերթն է, որը տպագրվել է Արևելյան Եվրոպայում[22]։
-
Տրանսիլվանիայի սաքսոնացիների պատմական զինանշանը
-
Բուկովինայի գերմանացիների պատմական զինանշանը
-
Բանատի սվաբիացիների պատմական զինանշանը
-
Սաթմարի սվաբիացիների պատմական զինանշանը
-
1925 թվականին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում էթնիկ գերմանացիների բաշխումը՝ կարևորելով նաև Ռումինիայի Թագավորության գերմանական բնակավայրերը
-
Ռումինիայի Թագավորության սաքսոնացիների և սվաբացիների համար բնակավայրերի ավանդական տարածքները (20-րդ դարի վերջին)
-
Բեսարիաբյան գերմանացիների մի խումբ (մոտ 1935)
-
Վեսելա Դոլինայի ավետարանական լյութերական եկեղեցին, որը գտնվում է Բուդժակում և սկզբում բնակեցված էր բեսարաբյան գերմանացիների կողմից (մինչև 1940 թվականը)
-
Տարուտինոյի ավետարանական լյութերական եկեղեցին
-
Մալկոցի ավետարանական լյութերական եկեղեցու ավերակները
-
Սասկիզ (գերմ.՝ Keisd), Մուրեշի ժուդեց, տիպիկ տրանսիլվանական սաքսոնական գյուղական բնակավայրի օրինակ
-
Տրանսիլվանիայի սաքսոնացի զույգ
-
Ավանդական սաքսոնացի կնոջ զգեստները Բրաշովում (գերմ.՝ Kronstadt)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Official Romanian census from 2011
- ↑ Dr. Gerhard Reichning, Die deutschen Vertriebenen in Zahlen, Teil 1, Bonn 1995, Page 17
- ↑ Die deutschen Vertreibungsverluste. Bevölkerungsbilanzen für die deutschen Vertreibungsgebiete 1939/50. Herausgeber: Statistisches Bundesamt – Wiesbaden. - Stuttgart: Kohlhammer Verlag, 1958 Page 46
- ↑ «Romania's ethnic Germans get their day in the spotlight»։ Deutsche Welle։ Վերցված է ապրիլի 7, 2020
- ↑ Ministry of Foreign Affairs of Romania (մայիսի 3, 2013)։ «The 16th session of the Romanian-German Joint Governmental Commission on the problems of German ethnics in Romania»։ Press release։ Վերցված է հունիսի 17, 2018
- ↑ Thomas Nägler։ «The Germans in Romania»։ Institul Cultural Român (ICR)։ Վերցված է մարտի 20, 2020
- ↑ Oskar Hadbawnik, Die Zipser in der Bukowina (1968) discusses the Zipserfest held in Jakobeny in 1936 to commemorate 150 years since the Zipsers migrated to Jakobeny in 1786.
- ↑ І. Я. Яцюк, Тернопільський національний педагогічний університет ім. Володимира Гнатюка, Наукові записки. Серія “Філологічна”, УДК 81’282.4:811.112.2(477): Lexikalische Besonderheiten Deutscher Dialekte in Galizien- und der Bukowina: “Die Siedler in den ursprünglichen Bergwerksgemeinden im Südwesten der Bukowina sprachen Zipserisch und zwar Gründlerisch, wie es in der Unterzips gesprochen wurde. Dabei wurde [v] im Anlaut wie [b] ausgesprochen: Werke – berka, weh – be, Schwester – schbesta. Anlautendes [b] wurde zu [p]: Brot – prot, Brücke – prik.”
- ↑ Forumul Democrat al Germanilor din Constanța (2003)։ «On the Germans of Dobrogea»։ Institutul Cultural Român։ Վերցված է հոկտեմբերի 1, 2018
- ↑ Dimitrie Macrea, "Originea și structura limbii române", Probleme de lingvistică română (Bucharest: Editura Științifică, 1961), 7–45: p. 32.
- ↑ Academia Română, Dicționarul limbii române moderne, ed. Dimitrie Macrea (Bucharest: Editura Academiei, 1958).
- ↑ Gabriela Pană Dindelegan, ed., The Grammar of Romanian, Oxford University Press, 2013, p. 3, 978-0-19-964492-6
- ↑ «Istoria Transilvaniei - Istoria până la 1914»։ România Turistică (Romanian)։ Վերցված է մարտի 28, 2020
- ↑ Chuck Sudetic (դեկտեմբերի 28, 1990)։ «Ethnic Germans in Romania Dwindle»։ The New York Times։ Վերցված է մարտի 19, 2020
- ↑ Abraham Florin (սեպտեմբերի 25, 2017)։ Romania since the Second World War: A Political, Social and Economic History
- ↑ Ziarul Românesc.de | Klaus Iohannis: «Germanii din România sunt apreciați și respectați de toți românii» (ro)
- ↑ Ministerul Afacerilor Externe - 25 de ani de la semnarea tratatului de prietenie România-Germania (ro)
- ↑ Digi24.ro | Mesajul lui Iohannis pentru președintele ales al Germaniei (ro)
- ↑ 19,0 19,1 Denotes percent (%) of total population
- ↑ (de) Geschichte Temeswars Schulwesen
- ↑ Locations - Goethe-Institut (in English)
- ↑ Internationale Funkausstellung Berlin (in German)